Իրանը հայտնել Է ԱՄՆ-ի հետ շփումների ընթացքի մասին և նշել Հորմուզի նեղուցի բացման պայմանը

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «պետք է ընտրություն կատարի», թե ինչ է ուզում՝ պատերազմ, թե խաղաղություն․․․

COP17-ին կներկայացվի ավելի քան 50 նախագիծ

COP17-ին կներկայացվի ավելի քան 50 նախագիծ

Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին քննարկվելու է ավելի քան 50 նախագիծ, այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը օրերս կայացած COP17-ի կազմկոմիտեի նիստի ժամանակ։ Նա ներկայացրեց հիմնական և հարակից միջոցառումները։ COP-17-ը խոստանում է լինել բազմաշերտ՝ լինելու են առաջնորդների, երիտասարդների, քաղաքների, բնության և մշակույթի գագաթնաժողովներ, գործարար ֆորում, գենդերային ֆորում, գիտության, տեխնոլոգիային, նորարարության և ֆինանսների ֆորումներ, հարակից միջոցառումներ։

COP-17-ի կապույտ գոտին ընտրված է «Մերիդիան» էքսպո կենտրոնը, որտեղ իրականացվում են շինարարական և բարեկարգման աշխատանքները։ Կազմկոմիտեի անդամները ՀՀ շրջակա միջավայրի նախարարի գլխավորությամբ շրջայց կատարեցին «Մերիդիան» էքսպո կենտրոնում, ծանոթացան աշխատանքների ընթացքին։

COP17-ի կազմկոմիտեի նիստին մասնակցում էր նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։ Նիստի ընթացքում ներկայացվեցին COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, արդեն իսկ իրականացված աշխատանքները, քննարկվեցին անելիքները։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարություն

Ապրիլ 09, 2026 at 16:02

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյա…

Ուկրաինական թեմայով շփումները շարունակվում են գաղտնի ձևով․ Լավրով

Ռուսական կողմը տևական ժամանակ է, ինչ լիարժեք երկխոսության վերսկսման որևէ լուրջ հեռանկար չի տեսնում․․․

Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Խցանումների պրոբլեմների շատ քաղաքներ բախվում են և ստորգետնյա քաղաքի…

Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Խցանումների պրոբլեմների շատ քաղաքներ բախվում են և ստորգետնյա քաղաքի…

Անահիտ Մանասյանը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող…

Եվրամիությունն ապրիլի 10-ից փոխում է մուտքի/ելքի համակարգը

Եվրամիությունը Շենգեն գոտու սահմաններում 3-րդ երկրների քաղաքացիների համար ապրիլի 10-ից ներդնում է մուտքի-ելքի նոր ավտոմատացված համակարգ (EES)․ հաղորդում է Euronews-ը։

Ինչպես նշվում է, դա կարող է զգալիորեն նպաստել ԵՄ վերահսկողական համակարգերի արդիականացմանը, սակայն ոչ առանց մի քանի սկզբնական խոչընդոտների։

ԵՄ մուտքի/ելքի համակարգը (EES), որը փուլ առ փուլ ներդրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին 29 եվրոպական երկրում, լիովին կգործի 2026 թվականի ապրիլի 10-ից։ Սա կնշանակի, որ անձնագրերի կնիքները կփոխարինվեն թվային եղանակով գրանցված մուտքերով և ելքերով, ինչպես նաև ԵՄ քաղաքացի չհանդիսացող և կարճաժամկետ ուղևորություն իրականացնող ճանապարհորդների մուտքի մերժումներով։

Կգրանցվեն նաև կենսաչափական տեղեկություններ՝ դեմքի պատկերները և մատնահետքերը, ինչպես նաև օգտագործվող ճանապարհորդական փաստաթղթի անձնական տվյալները։

Այս նոր համակարգը ներդրվել է ԵՄ սահմանային անվտանգության և ներգաղթի համակարգերն արդիականացնելու, ինչպես նաև հանցագործությունն ու խարդախությունը նվազեցնելու և անվտանգության ռիսկերը բացահայտելու համար։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ներդրման պահից ի վեր ավելի քան 24․000 մարդու մուտքը մերժվել է տարբեր պատճառներով՝ ժամկետանց և կեղծ փաստաթղթեր, կամ իրենց այցելության պատճառը լիովին չհիմնավորելու անկարողություն։ Ավելի քան 600 մարդ նույնականացվել է որպես Եվրոպայի անվտանգության համար ռիսկ ներկայացնող։

Սա ներառում է նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, ինչպես նաև վիզայից ազատված ճանապարհորդներին՝ անկախ նրանից, թե նրանք ճանապարհորդում են զբոսաշրջությա՞ն, թե՞ գործնական նպատակով։

Այն նաև վերաբերում է այն անձանց, որոնք ԵՄ-ում ունեն սեփականություն, բայց չունեն բնակության թույլտվություն։

Այնուամենայնիվ, Իռլանդիան և Կիպրոսն ազատված են EES-ից, ինչը նշանակում է, որ նրանք կշարունակեն իրականացնել ձեռքով անձնագրային ստուգումներ։