
ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում որոշները աջ ու ձախ պնդում եմ, որ Ռուսաստանը պետք է մեզ ինչ-որ մեկից պաշտպանի, բայց մեկը լինի` Ռուսաստանին պաշտպանի։
Ուրեմն Ռուսաստանն արդեն 12 տարի է, ինչ օկուպացրել է 2,5 միլիոն բնակչությամբ Ղրիմի թերակղզին։ Պուտինի հպառտությունն էր դա։ Բայց հիմա ուկրաինացիք կարողացել են հեռահար հարվածնռրով կտրել Ղրիմ վառելիքի մուտքը թե ցամաքով և թե ծովով։
Արդյունքում Ղրիմի իշխանությունների այսօր առավոտյան հայտարարեցին, որ վերջ, բեզին ու դիզել այլևս չի վաճառվելու, միայն ուժային կառույցներին է տրվելու։
Պատկերացնո՞ւմ եք, «ուժեղ տղա» Վլադիմիր Պուտինը չի կարողանում ապահովի, որ իր հպարտությունը հանդիսացող Ղրիմի 2,5 միլիոն բնակիչները բենզին ու դիզվառելիք ունենան։
Որքան էլ տարբեր ЛОМ-եր գոռան, որ Ռուսաստանը ուժեղ է, արդեն ակնհայտ է դառնում, որ ոչ, արդեն էլ ուժեղ չի»։