«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր


Հայաստան


Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։

Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ օրը կարևոր է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն այս ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից. «Մեզ համար առանձնակի կարևոր է, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխա ընդգրկված լինի կրթության մեջ, ունենա հավասար հնարավորություններ, սոցիալիզացիայի պայմաններ: Այս ուղղությամբ պետությունը բավական մեծ ջանքեր է գործադրում թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ոլորտներում: Մասնագիտացված կառույցները ևս շատ կարևոր են, և պետությունը ֆինանսավորում է դրանց գործունեության որոշակի հատվածը: Մասնագիտացված ծառայությունները օգնում են, որպեսզի երեխաները ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն, հաղթահարեն տարբեր ոլորտներում առկա դժվարությունները և ավելի պատրաստ լինեն հասարակությանն ինտեգրմանը»:

Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։

Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում:




Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը


Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը։ Գագիկ Ծառուկյան Մանուկյան Լիանա Ռոստոմյան Հրաչյա Արման Աբովյան Միքայել Մելքումյան Տոնոյան Իվետա Ստեփանյան…

Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա


Քաղաքականություն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա, որտեղ նախատեսվում է հանդիպում նախագահ Լի Չժե Մյոնի հետ, մասնակցություն տնտեսական ֆորումի և ընթրիք քեյ-փոփ աստղերի և ֆիլմարտադրողների հետ:

Սա Մակրոնի առաջին այցն է Կորեայի Հանրապետություն 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Սեուլ ժամանելուց առաջ Մակրոնը կնոջ հետ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և կայսրուհու հետ՝ եզրափակելով եռօրյա այցը Տոկիո: Մակրոնն ավելի վաղ բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել:



Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է


Աշխարհ


«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանը, իբր, ամբողջությամբ չի պահպանում ԵԱՏՄ-ի պահանջները՝ Եվրամիությունից միության շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։

Պաշտոնյայի պնդմամբ՝ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ:



Ովքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստանին» դաշինքի նախընտրական ցուցակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ասվել է, թե ովքեր են լինելու Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստան»-ին դաշինքի նախընտրական ցուցակի 20-յակում․

Գագիկ Ծառուկյան
Մանուկյան Լիանա
Ռոստոմյան Հրաչյա
Արման Աբովյան
Միքայել Մելքումյան
Տոնոյան Իվետա
Ստեփանյան Գևորգ
Հովհաննիսյան Վահե
Վարդանյան Էլինար
Սուրենյանց Սուրեն
Գրիգորյան Մարտուն
Բաբայան Մետաքսյա
Մանուկյան Արմեն
Այվազյան Արա
Սարգսյան Լուիզա
Թևանյան Անդրանիկ

Լավրովը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի «չհրահրված ագրեսիայի» հետևանքները

Լավրովը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի «չհրահրված ագրեսիայի» հետևանքները

ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին | Top-News.am


ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։

 

«Ուսուցիչների դասընթացների անվան տակ իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։ Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց։

 

Հարկ է նշել, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։


Մերձավոր Արևելքում հրադադարի համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքում հրադադարի համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքում հրադադարի համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքում հրադադարի համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար