ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին | Top-News.am


ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։

 

«Ուսուցիչների դասընթացների անվան տակ իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։ Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց։

 

Հարկ է նշել, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *