Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովը մինչև նոյեմբերի 26–27-ն անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը կներկայացնի 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Եվ մենք՝ որպես Հանձնաժողով, առաջարկ ենք պատրաստում այն մասին, թե ինչպես բավարարել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թվականին»,- հայտնել է ֆոն դեր Լյայենը։

Ըստ նրա՝ երկու առաջարկներն էլ կներկայացվեն մինչև Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը միաժամանակ ողջունել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Նա ընդգծել է բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նրանք պետք է պաշտպանեն Եվրոպայի շահերը, իսկ նրանց ներկայությունը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների դեսպանները նախնական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառելու շուրջ։ Վերջնական հաստատումը սպասվում է նոյեմբերի 16-ին։ Ըստ ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեի՝ նոր սահմանափակումները կվերաբերեն նավթավերամշակող ձեռնարկություններին և ռուսական «ստվերային նավատորմին» առնչվող կառույցներին։

Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթանում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև…

Դուբլինում ընթանում է Փաշինյան–Ալիև հանդիպումը

Դիտել Short-ը

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը երգչուհի Սոֆո Բաթիլաշվիլուն մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ և նրան տուգանել 3 հազար լարիով (մոտ 1100 դոլար)՝ Facebook-ում «Օլե, օլա» երգի սեփական տարբերակը հրապարակելու համար, որը պարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հասցեին հայհոյանքներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Երգչուհին երգը հրապարակել է հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՆԳՆ-ի՝ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատակից Թամար Ռեզեսիձեն վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։ Գործը քննել է դատավոր Կոբա Չագունավան։

Բաթիլաշվիլիի դեմ վարույթը հարուցվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը մանր խուլիգանության համար նախատեսում է տուգանք՝ 500-ից մինչև 3 հազար լարիի չափով, կամ վարչական կալանք՝ մինչև 20 օր ժամկետով։

Երգչուհու պաշտպանական կողմը հայտարարել է, որ նրան պատասխանատվության ենթարկելը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը երաշխավորում է կարծիքի արտահայտման և ստեղծագործության ազատությունը։

ՆԳՆ ներկայացուցիչներն իրենց հերթին պնդել են, որ հայհոյանքներ պարունակող երգը վիրավորում է լայն հանրությանը և «Վրացական երազանքի» կողմնակիցներին։ Որպես ապացույց՝ գերատեսչությունը ներկայացրել է քաղաքացիների դիմումներ, որոնցում, իր պնդմամբ, հաղորդվում էր երգի պատճառով ծագած բախումների մասին։

«Օլե, օլա»-ի հիմքում «Վրացական երազանքի» դեմ ուղղված՝ հայհոյանքներ պարունակող բողոքի վանկարկում է։ 2024 թվականի վերջին այն հայտնի դարձավ հակակառավարական ակցիաների ժամանակ և լայնորեն տարածվեց TikTok-ի վրացական տիրույթում։ Բողոքի ցույցերը սկսվեցին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, ըստ որոնց իշխանությունները մինչև 2028 թվականը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնելու։

Բողոքի օրհներգի ամենահայտնի երաժշտական տարբերակի հեղինակը էլեկտրոնային երաժիշտ Kordz-ն է, որի իրական անունը Ալեքսանդր Կորձայա է։ Նա բազմիցս ենթարկվել է իշխանության ներկայացուցիչների քննադատությանը: 2026 թվականի հուլիսին Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են երաժշտի վրա։

2026 թվականի սեպտեմբերին Դանիական մշակութային ինստիտուտը, վկայակոչելով անվտանգության նկատառումները, չեղարկել է փառատոնը, որի գլխավոր կատարողը պետք է լիներ Kordz-ը։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում


Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայ…

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ


Նիկոլ Փաշինյանը երեկվանից որոշել է զվարճացնել հանրությանը, նրա հրապարակած տեսանյութերը ոչ միայն Հայաստանում են դարձել զվարճանքի առարկա, այլև տարբեր երկրներու…

«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով

«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով

Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ, եթե ինչ-որ մեկը սեփական նախաձեռնությամբ կապի է դուրս գալիս Մոսկվայի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
     «Եվրոպացիները մինչ օրս երբեմն, երևի, ինչպես սարդերը բանկայի մեջ, գզվռտվում են, եթե ինչ-որ մեկը իր նախաձեռնությամբ ինչ-որ շփումների մեջ է մտնում ռուսական կողմի հետ։ Այդ մարդիկ նրանց գրեթե օստրակիզմի (մեկուսացման/հալածանքի) են ենթարկում»,- ասել է նա «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Կրեմլում ավարտվել է ՌԴ-ԱՄՆ բանկացությունները․ մանրամասներ

Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ։ Այն տեղի է ունեցել Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ավարտի հաջորդ օրը։

Կրեմլի բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն անընդունելի է. դա սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ կցանկանար, որ Ուկրաինայում խաղաղությունը երկարատև լիներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կցանկանար, որ «ամերիկյան կողմն աշխատեր Եվրոպայի հետ, որպեսզի նրանք կողմնորոշվեին, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում»։

Պուտինը նաև առաջարկել է Օլեշկիում հումանիտար խնդրի լուծման հաջող փորձը կիրառել Կոնստանտինովկայում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի անվտանգությունը. ականազերծման համար հինգ օր է պետք։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կտեղեկացնի Ռուսաստանի ղեկավարի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին։

Դուբլինում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փաշինյանի հետ Ալիեւի հետ հանդիպմանը մասնակցում են նաեւ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը եւ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մոլորակը սպանում են, և մենք գիտենք՝ ով է դա անում». Գրետա Թունբերգը՝ Թուրքիայում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում

Շվեդուհի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովում խիստ քննադատության է ենթարկել համաշխարհային առաջնորդներին, գրում է The Guardian-ը։

Նրա գնահատմամբ՝ մոլորակը պարզապես չի կործանվում. այն ոչնչացնում են մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր խոստանում են պաշտպանել այն։

«Մոլորակը չի մահանում, այն սպանում են, և մենք գիտենք՝ ով է դա անում»,- հայտարարել է Թունբերգը մեծ թվով մասնակիցների հավաքած մամուլի ասուլիսում։

«Այն սպանում են հենց այն մարդիկ, որոնցից ակնկալում են, որ կգան մեզ օգնության։ Ոչ ոք չի գալու մեզ փրկելու»,- ընդգծել է ակտիվիստը։

Նա նաև կոչ է արել պաշտպանել մարդու իրավունքները, երբ դրանք վտանգվում են պետությունների և այլ ինստիտուտների կողմից։

Թունբերգի համոզմամբ՝ նման հանգամանքներում մարդիկ պարտավոր են պատասխանատվություն ստանձնել և պայքարել բոլորի իրավունքների համար։

Նրա հետ մամուլի ասուլիսին Նեպալից, Ավստրալիայից, Պաղեստինից և Կանադայից ակտիվիստներ են մասնակցել։ Նրանք կառավարություններին մեղադրել են կլիմայական ճգնաժամի պայմաններում անգործության մեջ և կոչ արել դադարեցնել թուրքական էներգակիրների մատակարարումներն Իսրայել։ Թունբերգը հայտարարել է, որ այդ մատակարարումներն ուղղակիորեն կապված են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ, իր բնորոշմամբ, ցեղասպանություն է իրականացվում։

Ակտիվիստը նախազգուշացրել է, որ աշխարհը շարժվում է դեպի մի ապագա, որտեղ ավելի շատ ցեղասպանություններ և բնապահպանական աղետներ կլինեն, մարդկանց հիմնարար իրավունքները վտանգի տակ կհայտնվեն, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կվերածվեն շքեղության։

Թունբերգը չի մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովներին 2021 թվականից ի վեր, երբ Գլազգոյում անցկացված համաժողովում քննադատել էր բանակցությունները՝ դրանք անվանելով դատարկ խոսակցություններ։ Վերջին տարիներին նա ընդլայնել է իր հասարակական գործունեության թեմաների շրջանակը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով, մասնավորապես, պաղեստինցիների վիճակին։

COP31-ին նրա ներկայությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում. մամուլի ասուլիսի ավարտից հետո շատերը փորձել են մոտենալ ակտիվիստին և զրուցել նրա հետ։