Մի՛ խոչընդոտեք 203 համարի ավտոբուսի բնականոն աշխատանքը. էջմիածնեցի ուսանողների ակցիան
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Թուրքական Yeni Şafak պարբերականի տվյալներով՝ հղում անելով İHA գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Յեշիլյուրթ շրջանում։ Կործանման վայր են ուղարկվել հրշեջ և բժշկական խմբեր։
Ինչպես հայտնել են նախարարությունից, փրկարար ծառայությունները հասել են ուղղաթիռի կործանման վայր և սկսել աշխատանքները։ Հնարավոր տուժածների և միջադեպի հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական տասը խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների դեմ, Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Էնդի Բերնհեմը, հաղորդում է PA Media-ն։
Նա շուրջ 50 երկրների ղեկավարներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ հասնելու համար նրան, որ Մոսկվան լրջորեն վերաբերվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։
Սահմանափակումների նոր փաթեթն ուղղված է նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։ Այն ներառում է պատժամիջոցներ ռուսական նավթն ապօրինաբար փոխադրող ռուսական ստվերային նավատորմի նավերի, «Սլավնեֆտ» նավթային ընկերության, ինչպես նաև «Վոստոկ Օյլ»՝ «Ռոսնեֆտի» արկտիկական առաջատար նավթագազային նախագծի դեմ։
«Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններն առաջ են շարժվել, բայց հիմա ինքնահանգստացման ժամանակը չէ։ Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ հասնելու լիակատար և անհապաղ հրադադարի համաձայնության»,- հայտարարել է Բերնհեմը։
Ըստ նրա՝ նոր պատժամիջոցները պետք է ուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի նավթային եկամուտների վրա և նպաստեն պատերազմի ավարտին։ Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել բանակցությունների ձեռք բերած թափը և գտնել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման ուղին։
Հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Բերնհեմը կմասնակցի Ուկրաինայի հարցով նիստին, որը կհամանախագահի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդները կքննարկեն հետագա քայլերը Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջերս անցկացված բանակցություններից հետո, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Զելենսկին ավելի վաղ ընդգծել էր խաղաղ գործընթացին Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը։
Բերնհեմը մտադիր է հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ողջունում է բանակցություններում առաջընթացը, սակայն Եվրոպան պետք է դրանցում լիարժեք դեր ունենա և միաժամանակ շարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ձգտելով հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք կամրապնդեն եվրոպական անվտանգությունը։
Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը նախատեսում է նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ պաշտպանության և անվտանգության հարցերով կլոր սեղան անցկացնել։ Մասնակիցները կքննարկեն աճող հիբրիդային սպառնալիքները։
Բացի դրանից, ըստ բրիտանական վարչապետի գրասենյակի՝ Բերնհեմը հանդիպումը կօգտագործի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև նոր հարաբերությունների գաղափարն առաջ մղելու համար։ Հարցն արդիական կլինի նաև հաջորդ շաբաթ Բրյուսելում անցկացվելիք Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովում։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել են եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման շուրջ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ CNN-ին։
«Ինչ վերաբերում է Աբու Դաբիին, շատերը չէին հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները։ Բայց մենք դա արեցինք։ Արդեն նշանակել ենք հաջորդ հանդիպումը»,- ասել է նա։
Ուիթքոֆը նաև հաստատել է, որ հաջորդ բանակցություններին կմիանան եվրոպացի ներկայացուցիչները։
«Նրանք մեր գործընկերներն են, և նրանց մասնակցությունը կարևոր է»,- ասել է նա։
Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ այս մասին հայտնել է Փաշինյանի խոսնակը։
Դուբլինում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը, հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Դուբլինում շփումներ են ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ հրապարակված կադրերի՝ նրանք ոտքի վրա զրույց են ունեցել։
Նշենք, որ նրանք երկուսն էլ մասնակցում են Փաշինյան–Ալիեւ հանդիպմանը։

Շենք է փլուզվել Նյու-Յորքի Բրուքլինի շրջանում։ Տուժել է տասնյոթ մարդ։ Նրանցից յոթը երեխաներ են։ Այս մասին հայտնում է մեգապոլիսի Փրկարարական ծառայությունը։ Նա…

Գրել ենք, որ Դուբլինում, Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, այս րոպեներին ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել…