ԱՄՆ-ը հայտարարել է, որ շրջափակման ընթացքում ինը իրանական նավ ստիպել է վերադառնալ նավահանգիստ

Շրջափակման առաջին 48 ժամվա ընթացքում ոչ մի նավի չի հաջողվել խուսափել ամերիկյան զորքերից, նշել են նրանք…

ԱՄՆ-ը հայտարարել է, որ շրջափակման ընթացքում ինը իրանական նավ ստիպել է վերադառնալ նավահանգիստ

Շրջափակման առաջին 48 ժամվա ընթացքում ոչ մի նավի չի հաջողվել խուսափել ամերիկյան զորքերից, նշել են նրանք…

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
     Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։

Առաջին կուսակցությունը, որ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ


ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս պահին այլ ուժերից առաջադրմ…

ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը և հանդես է եկել ելույթով՝ կարևորելով այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում համադրելու պետական քաղաքականությունը և քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժը:

«Վարչապետ Փաշինյանի և ձեր բոլորի մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում է մեր համագործակցության խորության և այն ընդհանուր հանձնառության մասին, որով առաջնորդվում ենք՝ կառուցելու առավել կայուն և բարեկեցիկ ապագա»,- նշել է փոխվարչապետը և ընդգծել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ երկխոսելու անհրաժեշտությունը՝ ստեղծելու նոր նախադրյալներ ՀՀ-ԵՄ գործընկերության ու դրա ռազմավարական օրակարգի զարգացման համար։

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանի և ԵՄ միջև ակտիվ քննարկման փուլում գտնվող տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնությունների, որոնք համահունչ են ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

«Այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և խաղաղության օրակարգը՝ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին։

Վստահ ենք, որ նման նախագծերը կարող են դառնալ պետության սոցիալ-տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ կայունության կարևոր հենասյուներ։»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ կարևորությանը և դրա կիրարկման գործընթացին՝ կարևորելով նաև այդ գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և բաց, ներառական և արդյունքահեն քննարկումները:

Ամփոփելով իր խոսքը Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը շարունակելու է իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա։ Եվրոպական միության հետ մեր գործընկերությունն այս ճանապարհին առանցքային նշանակություն ունի, և մենք վճռական ենք այն առավել խորացնելու՝ ի շահ մեր քաղաքացիների և տարածաշրջանային կայունության»:

Nutella-ի արտադրողը հայտնվել է ԵՄ հակամենաշնորհային սկանդալի կենտրոնում

Nutella հրուշակեղենի արտադրողը՝ Ferrero Group-ը, հայտնվել է Եվրամիության հակամենաշնորհային ստուգման տակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եվրահանձնաժողովը ապրիլի 13-ին արտահերթ ստուգայցեր է իրականացրել շոկոլադե արտադրանքի խոշոր արտադրողի ձեռնարկություններում՝ չհստակեցնելով ընկերության անունը։ Սակայն գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումներն անցկացվել են հենց Ferrero-ի գործարաններում։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը վերաբերում է ԵՄ երկրների միջև արտադրանքի առևտրի հնարավոր սահմանափակումներին և միության ներսում մատակարարումների ժամանակ տարածքային արգելքների կիրառմանը։

Ferrero ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

Bloomberg-ի տվյալներով՝ նմանատիպ տեսչական ստուգումները ստանդարտ ընթացակարգ են ԵՄ հակամենաշնորհային հետաքննությունների նախնական փուլում։ Խախտումների հայտնաբերման դեպքում ընկերությանը սպառնում է տուգանք՝ համաշխարհային հասույթի մինչև 10%-ի չափով։

Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից «Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Գյումրիում։

«Ապրիլի 19-ին՝ ժամը 17։00-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունենալիք «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։