«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան

«Դա իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի, ոչ մեկի հետ չեմ քննարկվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում իր չառաջադրվելը քաղաքական թիմի որոշումն է եղել։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը չի քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի հետ և իր չառաջադրվելու հարցը կապ չունի վարչապետի այն հայտարարության հետ, թե գործարարներ ու օլիգարխներ կառավարության մեջ չպետք է լինեն։

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց,- ընդգծեց Սուքիասյանը։- Նրանք կարող են մանդատ ունենալ, եթե փորձ ունեցող մարդիկ են, բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնել, դա արդեն․․․ «Տնտեսվարողի, բիզնեսմենի գիտակցությունը, որպես այդպիսին, և պետական համակարգի կառավարումը տարբեր բաներ են։ Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս, որպես կառավարիչ, բայց դու պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը, որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում։ Որովհետև մասնավորը, ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որովհետև պետությունը բոլորինն է», – նշեց Սուքիասյանը։

Դուբայի «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը փակվում է մեկուկես տարով. այն վերջերս հայտնվել էր իրանական ԱԹՍ-ի հարվածի տակ

Ավելի քան 25 տարի հյուրեր ընդունելուց հետո «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը կսկսի վերականգնման մանրակրկիտ պլանավորված փուլային ծրագիրը․․․

ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ

ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ

Ռուսաստանն ու Ադրբեջանը հասել են հետևանքների վերաբերյալ համապատասխան համաձայնության` կապված 2024 թվականին Ակտաուի մոտակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ, ասվում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կողմերը հասել են հետևանքների պատշաճ կարգավորման, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ` կապված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ AZAL-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործողության արդյունքում», – ասվում է ՌԴ դիվանագիտական ​​​​գերատեսչության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ։

Մերձավորարևելյան ճգնաժամը կվատթարացնի հնդկական ընկերությունների ֆինանսական ցուցանիշները. JM Financial

Ըստ նրա գնահատականների՝ Հնդկաստանի գլխավոր ֆոնդային ինդեքսի՝ Nifty 50-ի ընկերությունների համակցված զուտ շահույթը հունվար-մարտ ամիսներին տարեկան կտրվածքով կաճի ընդամենը 4,2%-ով…

«ԱԺ ամբիոնը անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը NEWS.am–ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին․․․

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել


Ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից Իրանի ծովային բլոկադայի այս օրերին արդեն ութ նավթատար լցանավեր են հայտնաբերվել ու հետ դարձվել, որոնք փորձ են արել շրջանց…

Ընտրություններում «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո Մադյարը պահանջել է Հունգարիայի նախագահի հրաժարականը

Նա հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավարը չի կարող ներկայացնել ազգի միասնությունը կամ հանդես գալ որպես օրենքի գերակայության երաշխավոր, քանի որ կապված է գործող քաղաքական համակարգի հետ…