Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը

Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որին մասնակցել են Գերմանիայի, Չինաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ:
Իր մասշտաբով և բնույթով բացառիկ միջոցառումը մեր երկրում է համախմբել Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, համաշխարհային սպորտում հեղինակություն ունեցող անձանց:

Ֆորումի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Սա բացառիկ կարևորության իրադարձություն է միջազգային և հայրենական մարզաշխարհի համար, քանզի նշանակալիորեն մեծացնում է մեր հնարավորությունները լուրջ դերակատարում և ներկայություն ունենալու միջազգային մարզական հարաբերություններում և կարևորագույն նախագծերում։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ, կամուրջ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների միջև: «Նման միջոցառման անցկացումը մեր երկրում գնահատում ենք որպես մեր պետության ակտիվ և վստահելի գործընկերոջ ընկալում միջազգային միջավայրում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը հավելելով, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ մեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։

Առողջապահության նախարարն այցելել է ապրիլի 10-ի ողբերգական վթարից տուժած երեխաներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ապրիլի 10-ի ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեխաները շարունակում…

Սամվել Կարապետյանին հնարավորություն չի տրվում մասնակցելու դաշինքի ցուցակի ձևավորմանը․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանին հնարավորություն չի տրվում մասնակցելու դաշինքի ցուցակի ձևավորմանը․ Արամ Վարդևանյան