«Մամ, իսկ դու ինձ դպրոցո՞ւմ սպասելու ես»․ առաջին դասարանցու առաջին մեծ սթրեսը


Վաղը առավոտյան դպրոցների բակերում ամենաշատը աչքի են ընկնելու ոչ թե նոր պայուսակները, ծաղիկներն ու սպիտակ վերնաշապիկները, այլ երեխաների դեմքերը։ Ոմանք առաջին անգամ դպրոց մտնելու են ոգևորությամբ, ոմանք՝ ամուր բռնած ծնողի ձեռքը, իսկ ոմանք գուցե վերջին պահին հարցնեն․ «Մամ, իսկ դու ինձ դպրոցո՞ւմ սպասելու ես» 

Երեխայի համար սեպտեմբերի 1-ը պարզապես օրացույցի հերթական ամսաթիվ չէ։ Առաջին դասարանցու կյանքում դա առաջին մեծ բաժանումն է, նոր միջավայրից և նոր կանոններին հարմարվելուց մեկն է։ Երբեմն այն ինչ մեծահասակին թվում է սովորական փոփոխություն, երեխայի համար կարող է դառնալ լարվածության և անհանգստության պատճառ։

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։ Նախորդ ուսումնական տարում հանրապետության դպրոցներում սովորել է 424 հազար 939 երեխա, իսկ ԿԳՄՍՆ-ում այս տարի ընդհանուր թվի մոտավորապես նույն մակարդակն են ակնկալում։ Միևնույն ժամանակ առաջին և տասներորդ դասարանների ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է, ուստի սեպտեմբերի 1-ի դրությամբ առաջին դասարանցիների վերջնական թիվը դեռ հայտնի չէ։ Թվերի հետևում հազարավոր երեխաների անհատական պատմություններ են՝ առաջին ուսուցչի, առաջին դասարանի, նոր ընկերների և, ամենակարևորը, ծնողից մի քանի ժամով բաժանվելու փորձը։ 

Երեխան իր հետ դպրոց է տանում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտի։ Որտե՞ղ է լինելու դասարանը։ Ո՞վ է լինելու ուսուցիչը։ Իսկ եթե չկարողանա՞ գրել։ Իսկ եթե մյուս երեխաները չխոսե՞ն իր հետ։ Իսկ եթե ուսուցիչը բարկանա՞։ Հենց այդ անորոշությունն էլ կարող է լարվածություն առաջացնել։

Հոգեբան Անժելա Գաբրիելյանի խոսքով՝ առաջին դասարան գնացող երեխային պետք է նախապատրաստել ոչ թե այն մտքով, որ դպրոցում ամեն ինչ անպայման հեշտ է լինելու, այլ խոսել ու պատմել հնարավոր դժարությունների մասին։ Երեխային կարելի է ասել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, նա կարող է սխալվել, ինչ-որ բան չհասկանալ կամ կարոտել ծնողին, և դա նորմալ է։ Այսինքն՝ երեխային դպրոցին պատրաստելը չի նշանակում նրան համոզել, որ «վախենալու ոչինչ չկա»։ Ավելի ճիշտ է ընդունել, որ վախ կամ անհանգստություն կարող է լինել, և երեխային տալ դրա մասին խոսելու հնարավորություն։

Առաջին օրը երեխան կարող է լացել։ Դա պարտադիր չէ, որ նշանակի՝ դպրոցը նրան դուր չի եկել կամ երեխան պատրաստ չէ դպրոցին։ Հոգեբանի խոսքով՝ առաջին օրերին լացը կարող է լինել նոր իրավիճակին հարմարվելու բնական արձագանք։ Երեխան կարող է միաժամանակ զգալ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ, իսկ լացը այդ զգացողությունների արտահայտման ձևերից մեկը կարող է լինել։

Հետևաբար «դու արդեն մեծ ես, ինչո՞ւ ես լացում» արտահայտությունը հազիվ թե օգնի։ Այն երեխային սովորեցնում է ոչ թե հաղթահարել հույզը, այլ թաքցնել այն։ Փոխարենը կարելի է ասել․ «Ես հասկանում եմ, որ քեզ դժվար է», «Դու կարող ես կարոտել ինձ», «Եթե ինչ-որ բան չիմանաս, կարող ես հարցնել ուսուցչին»։

Երեխայի դպրոցական սթրեսի մասին խոսելիս հաճախ մոռանում ենք ծնողի դերը։ «Լավ սովորիր», «ուսուցչին լսիր», «չուշանաս», «չարություն չանես», «հանկարծ չլացես»․ ծնողի համար այս արտահայտությունները կարող են լինել պարզապես խորհուրդներ։ Բայց երեխայի համար դրանց մեծ քանակը կարող է ստեղծել այլ ուղերձ՝ դպրոցում ես պետք է ամեն ինչ ճիշտ անեմ, հակառակ դեպքում խնդիր կունենամ։ Երեխային պետք չէ առաջին օրվանից փոխանցել այն գաղափարը, որ դպրոցը միայն պարտականությունների և գնահատականների վայր է։

Իսկ ե՞րբ է սովորական անհանգստությունը դառնում խնդիր։ Սա այն հարցն է, որ պետք է տարբերել։ Առաջին օրը լաց լինելը, ծնողից չբաժանվելու ցանկությունը կամ նոր միջավայրում ամաչկոտ լինելը ինքնին դեռ չեն նշանակում հոգեբանական խնդիր։

Սակայն եթե երեխայի լարվածությունը ժամանակի ընթացքում չի նվազում կամ ուժեղանում է, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից մշտական խուսափելու ցանկություն կամ վարքի էական փոփոխություններ, արդեն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պատճառներին և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

Այս տարբերակումը կարևոր է նաև այն պատճառով, որ ծնողները չպետք է երեխայի յուրաքանչյուր արցունք ընկալեն որպես խնդիր, բայց նույնքան սխալ է նաև երկարատև անհանգստությունը պարզապես «քմահաճություն» անվանելը։

Ծնողը կարող է ամիսներով պատրաստվել սեպտեմբերի 1-ին՝ պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ, լուսանկարներ։ Բայց երեխայի համար ամենակարևոր նախապատրաստությունը կարող է բոլորովին այլ լինել։ Նա պետք է իմանա, որ եթե առաջին օրը վախենա՝ դա նորմալ է։ Եթե չկարողանա որևէ առաջադրանք կատարել՝ դա նույնպես նորմալ է։ Եթե ընկերանալու համար ժամանակ պահանջվի՝ դա նույնպես խնդիր չէ։ Դպրոցին հարմարվելը մեկ օրվա իրադարձություն չէ։ Դա գործընթաց է։

Ու գուցե սեպտեմբերի 1-ի երեկոյան երեխային պետք չէ հարցնել՝ «լա՞վ սովորեցիր» կամ «ուսուցիչը քեզ գովե՞ց»։

Գուցե ավելի կարևոր է հարցնել՝ «Այսօր դպրոցում ո՞ր պահն էր քեզ ամենաշատը ուրախացրել»։

 


Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը


Հայաստան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։
 
Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է համայնքային զարգացման տարեկան ֆինանսական ներդրումներ կատարելու պարտավորություն՝
շինարարության փուլում՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
արտադրության փուլում՝ տարեկան 7 մլն կամ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված համապատասխան ժամանակահատվածում ոսկու միջին գնից,
2025 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն ընկած առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ, որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։
 
Փաստաթուղթը ստորագրել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։
 
Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
 
Համաձայնագրի նպատակն է ծրագրի ազդեցության ենթակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության տրամադրման, կառավարման, բաշխման և վերահսկողության միասնական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանումը։
 
Համաձայնագրով սահմանված ազդակիր բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը։




Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու


Աշխարհ


Իսրայելի խորհրդարանի ընտրությունում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից իսրայելական զորքի դուրս գալուն, պաղեստինյան պետության ստեղծմանն ու կդնի Իսրայելի վախճանի սկիզբը»։

Այդ նույն ժամանակ, Haaretz-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ Նեթանյահուն միտումնավոր է սրում լարվածությունն Արևմտյան ափին՝ շեղելու ուշադրությունը հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած անհաջողություններից:



Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞


Այսօր Երևանի Շիրակի փողոցում քաղաքացիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել։ Քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քաղա…

Իրանի արտաքին գործերի նախարարը Նեթանյահուին օձ է անվանել՝ ԱՄՆ-ին մանիպուլացնելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Եբրայերենով Նեթանյահուն բացահայտ պարծենում է, որ ԱՄՆ վարչակազմին ներքաշել է Իրանի դեմ պատերազմի մեջ՝ Իսրայելի շահերից ելնելով։ Նեթանյահուն բացահայտ ծիծաղում է այն բանի վրա, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա ամերիկյան ալիքներով հազար ժամ եթեր ունենալու միջոցով», — գրել է Արաղչին։

Իրանցի նախարարի խոսքով՝ Իսրայելի վարչապետն անգլերեն լեզվով գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը։ «Օձ», — ամփոփել է Արաղչին։

Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը


Տեսանյութեր


Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը տեսանյութ է հրապարակել:



Արդի Արվեստի Կենտրոնը կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը («ՀայԱրտ» Կենտրոն) լուսանկարչության 200-ամյակի առթիվ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։

 

Թորոս Ալաջաջյանի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը։

 

Ցուցահանդեսում կներկայացվի 13 երկիր ներկայացնող 55 լուսանկարչի՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Մարկ Ռիբուի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի, Անտուան Ագուջյանի, Ֆրանսուազ Դեմյուլդերի, Մարի-Լոր դը Դեքերի և այլ անվանի հեղինակների 114 սև-սպիտակ լուսանկար՝ անդրադառնալով լուսանկարչության և լուսատպության արվեստների զարգացմանն ու փոխկապակցվածությանը։

 

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արդի արվեստի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։

Փաստաբանը պարզաբանել է, թե ինչ պայմաններով Հայաստանի երկրորդ նախագահը և նրա որդին կարող են գնալ հաշտության համաձայնության մեղադրանքի հետ

Քոչարյանները կարող են գնալ հաշտության, եթե դատախազությունը հրաժարվի մեղադրանքից և ներողություն խնդրի։ Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանը բացատրել է, որ հարցը որևէ կերպ չի քննարկել, սակայն վստահ է, որ ստորագրումը հնարավոր է թեկուզ վաղը, եթե դատախազությունը հրաժարվի իր բոլոր պահանջներից և ներողություն խնդրի։ «Մենք ֆինանսական փոխհատուցման պահանջներ չենք ներկայացնի»,- հավելել է Օրբելյանը։

«Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կողմից որևէ անօրինական բան չի եղել»,- ընդգծել է փաստաբանը՝ կրկնելով, որ գործի մեջ փաստերը փոխարինված են ենթադրություններով, այդ թվում՝ անհեթեթ։ Օրինակ՝ որպես «ապացույց» ներկայացվում է ընկերության սեփականատիրուհու 19-ամյա տարիքը, այսինքն՝ կառուցվում է ենթադրություն, թե աղջիկն այդքան երիտասարդ տարիքում չէր կարող ինքնուրույն վաստակել ընկերություն ունենալու համար։ Թեև խոսքը խոշոր գործարարի դստեր մասին է, և, ամենայն հավանականությամբ, հարցն այն է, որ հայրը նրա անունով է ձևակերպել միջոցների մի մասը։ «Կարծում եմ՝ իրենք էլ մինչև վերջ չեն կարող հասկանալ, թե ինչում են մեղադրում։ Այդ տարիների՝ 1991 թվականից սկսած, սեփականաշնորհման գործընթացն ինքնին խնդրահարույց է։ Այսինքն, եթե պետք է հարցնել, ապա բոլորից»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ հանքավայրի մասին գործի մեջ ընդհանրապես ոչ մի խոսք չկա, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը խոսում է դրա մասին։ Քանի որ կա սխալ թարգմանության օրինակ, երբ գերմանական բանկի հաշվին անշարժ գույքի և հիպոտեկի վերաբերյալ փոխանցումը թարգմանվել է որպես «անշարժ գույքի գնում», ապա չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանքավայրի հիշատակումը ևս որևէ բանկի անվան մեջ է եղել, նշել է փաստաբանը՝ հավելելով, որ երբ մեկնաբանվում է ինչ-որ բան մեղադրանքի շրջանակներից դուրս, դա վկայում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ո՛չ Սեդրակ Քոչարյանին, ո՛չ ինձ հանքավայրի մասին որևէ բան հայտնի չէ, հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ գործում կան նաև այլ դրվագներ, երբ Սեդրակ Քոչարյանին վերագրվում են ընկերություններ, որոնց հետ նա որևէ առնչություն չունի և նույնիսկ չի էլ ենթադրել դրանց գոյության մասին։ Օրինակ՝ ինչ-որ ընկերություն Տանզանիայում։ Նույն կերպ կարող էին վերագրել նաև սաֆարիի համար նախատեսված ինչ-որ տարածքների կամ կղզիների գոյություն»,- հավելել է Օրբելյանը։

Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սվերդլովսկի մարզի վրա, հայտնել է մարզպետ Դենիս Պասլերը։ Պաշտոնյայի տեղեկացմամբ, հարձակման հետևանքով Եկատերինբ…