Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի. համապատասխան ցուցման դեպքում այն հնարավոր է կատարել ՀՀ–ում. դատախազություն

Դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն (Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան–խմբ) կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին դատախազությունից։

Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:

Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:

Ըստ ՔԿ–ի՝  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ

Բիշքեկում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, և գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․


Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում է, որ Հայաստանը դաշնակից է, ԵԱՏՄ անդամ է, պայմանագրեր ունի, իր պարտականությունները անթերի կատարել է, և հիմա Ռուսաստանն էլ պետ…

The Hill․ ԱՄՆ բանակի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

The Hill-ը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսքոլն առաջիկա օրերին կլքի Պենտագոնում զբաղեցրած պաշտոնը։

Նրանց խոսքով՝ Դրիսքոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ցամաքային զորքերի ներկա վիճակը և ներկայացրել հրաժարականի դիմում։

«Դրիսքոլը շատ արդյունավետ առաջ է մղել նախագահ Թրամփի «Ամերիկան կրկին ուժեղ դարձնենք» ծրագիրը՝ ցուցաբերելով բացառիկ առաջնորդություն պատմական ռազմական գործողությունների ընթացքում, հատուկ ուշադրություն դարձնելով մարտունակությանն ու կրակային հզորությանը, ինչպես նաև աջակցելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Նրա աշխատանքի շնորհիվ, գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի հետ միասին, ԱՄՆ բանակը դարձել է առավել ուժեղ, քան երբևէ»,- պարբերականին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելին։

Պարբերականը նշել է, որ Դրիսքոլի հեռանալը Պենտագոնից ցամաքային զորքերը կթողնի առանց Սենատի կողմից հաստատված ղեկավարի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դրիսքոլը ծրագրում է մոտ ժամանակներս լքել պաշտոնը։ Մասնավորապես, նշվել էր, որ բանակի նախարարը պատրաստ է հրաժարական տալ մինչև Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 7-ը, սակայն Սպիտակ տունը ցանկանում է, որ նա պաշտոնում մնա առնվազն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար

«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց է տարբեր հարցերի և առաջարկների շուրջ երկխոսության համար․ «Известия»-ի հետ զրույցում նշել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նա ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական կապի մեջ է իր հայ գործընկերների հետ և շատ մանրակրկիտ է պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում, որոնք գործում են համատեղ փաստաթղթերի համաձայն։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում և ուրվագծում ենք կոնկրետ գործողություններ։ Մեր հայ գործընկերները մեզ տարբեր հարցեր են ուղղում։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- հայտարարել է Բելոզյորովը։

 

Չինական Hongqi ընկերությունը ստեղծել է քրոսովեր, որը լիցքավորվում է արևից

Չինական Hongqi ընկերությունը ներկայացրել է EHS7 քրոսովերի նախատիպը (տեղական շուկայում հայտնի է որպես Tiangong 08), որն ունի տանիքին տեղադրված արևային վահանակ։

Վահանակի հիմքում գտնվում են պերովսկիտային ֆոտոէլեկտրական տարրեր։ Լավ լուսավորության պայմաններում տանիքը տարեկան արտադրում է մինչև 400 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ամենօրյա լրացուցիչ սնուցումը ընթացքի պաշարը մեծացնում է մոտ 80 կիլոմետրով։

Աղբյուրի տվյալներով՝ նման լրացուցիչ ընթացքը բավական է, որպեսզի ապահովի էլեկտրամեքենաների չինացի վարորդների 85 տոկոսի ամենօրյա երթևեկությունը։ Այլ կերպ ասած՝ սեփականատերերի մեծամասնությանը նման համակարգը թույլ կտա գրեթե չմտածել կանոնավոր լիցքավորման անհրաժեշտության մասին։

Տեխնոլոգիայի սերիական մոդելներում հայտնվելու ժամկետներն առայժմ չեն բացահայտվում։ Միաժամանակ, Hongqi-ում ընդգծում են, որ ֆոտոտարրերը ստացվել են թեթև, ճկուն և արտադրության իմաստով էժան, ուստի ապագայում դրանք կարող են ինտեգրվել ոչ միայն տանիքի, այլև թափքի այլ տարրերի մեջ։

Սակայն սերիական արտադրություն սկսելուց առաջ ինժեներները դեռ պետք է լուծեն համակարգի հուսալիության հետ կապված հարցերը։ Եթե փորձարկումները հաջող անցնեն, արևային վահանակները կօգնեն բրենդին ամրապնդել դիրքերը էլեկտրամոբիլների շուկայում, որտեղ Hongqi-ն առայժմ զիջում է հիմնական մրցակիցներին։