ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհի առաջնորդներին «կանգնեցնել այս խելագարությունը» և վերջ դնել բոլոր պատերազմներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բիշքեկում հավաքված համաշխարհային առաջնորդներին «դադարեցնել խելագարությունը» և վերջ դնել համաշխարհային պատերազմներին։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Ղրղզստանի մայրաքաղաքում Euronews-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հանդիպումը բացառիկ հնարավորություն է հարցն ուղղակիորեն ներկայացնելու այն մարդկանց, որոնք կարող են գործել այդ ուղղությամբ։

«Շատ կարևոր ուղերձ է ասելը՝ ժամանակն է դադարեցնելու այս խելագարությունը։ Ժամանակն է խաղաղության։ Եվ այս գործընթացների որոշ հիմնական դերակատարներ այստեղ են», – նշել է Գուտերեշը։

«Մեզ ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ մենք ունենք հակամարտություններ, որոնք, կարծես, անվերջ են։ Սա ճշմարիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի պարագայում։ Սա ճիշտ է Մերձավոր Արևելքի հետ կապված՝ Գազայից մինչև Իրանի և Միացյալ Նահանգների բախում»,- հավելել է նա։

Իրանի վերաբերյալ Գուտերեշը նշել է, որ հարվածները վերսկսվել են, և կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցություններին, որոնք, նրա խոսքով, մոտ են հաջողության։

«Մենք ավելի ու ավելի ենք ապրում բազմաբևեռ աշխարհում։ Եվ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի նման կազմակերպության համար չափազանց կարևոր է համագործակցել տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ լինի դա Եվրամիությունը, Աֆրիկյան Միությունը, թե Շանհայի համագործակցության կազմակերպությունը»,- նշել է նա։

Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են


Մենք՝ որպես հայ ժողովրդի ժառանգներ, արդեն մի քանի սերունդ ապրում ենք մեզ հյուրընկալած և բարեկամ երկրում՝ Ֆրանսիայում։ Ուստի ոչ միայն գիտակցում ենք, այլև երախ…

NRK․ Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ը երդում է տվել

Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ը երդում է տվել խորհրդարանում։ Այս մասին հայտնել է NRK հեռուստաալիքը։

«Ես խոստանում և երդվում եմ կառավարել Նորվեգիայի Թագավորությունը՝ նրա սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Մենք թագուհու հետ հաստատում ենք, որ պատրաստ ենք կատարել մեր պարտքը երկրի և ժողովրդի առաջ», – նորվեգացի միապետի խոսքը փոխանցել է հեռուստաալիքը։

Թագավորից հետո խոսքով հանդես է եկել խորհրդարանի նախագահ Մասուդ Ղարահանին և մեկ րոպե լռություն հայտարարել՝ ի հիշատակ Հարալդ V թագավորի։ Նա ասել է, որ նոր միապետի հետ մեծ սպասումներ են կապում։ «Թագավորն ունի բացառիկ ունակություններ՝ այդ սպասումներն արդարացնելու համար», – հավելել է Ղարահանին։ Արարողության ընթացքում մասնակիցները երգել են Նորվեգիայի օրհներգը։

53-ամյա Հոկոն VIII-ը թագավոր է դարձել իր հոր՝ Հարալդ V-ի մահից հետո, որը գահը զբաղեցնում էր 1991 թվականից։

Նավթի գներն աճում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների վերսկսումից հետո

Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 1-ին աճել են մոտ 2 տոկոսով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ Շուկայի մասնակիցները մտահոգված են Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների հնարավոր խափանումներով։
Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մոտ 1.9 տոկոսով՝ հասնելով 92.21 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի գինը աճել է 2.47 տոկոսով՝ մինչև 87.88 դոլար։
Հատուկ ուշադրության կենտրոնում է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է սահմանափակել նավթի և նավթամթերքի փոխադրումները՝ առաջացնելով նոր գնաճային ճնշումներ ամբողջ աշխարհում։
Վերլուծաբանները միաժամանակ նշում են, որ նավթի բարձր գները կարող են բարդացնել կենտրոնական բանկերի աշխատանքը, քանի որ էներգակիրների թանկացումը կարող է դանդաղեցնել գնաճի նվազումը։

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ


Հայաստանի համար Իրանի հետ կապը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հատկապես արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և այլընտրանքային ճանապարհներ ապա…

25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան (վիդեո)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը զինծառայողների պատրաստության և մարտական հմտությունների պահպանման գործում։

«25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում»,- գրել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այսօրվանից տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

  • A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։

  • D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։

  • Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։

Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր հետո։

Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջական դիմել է Apple-ին` խնդրելով ընկերության քարտեզագրական ծառայություններում Օնտարիո լճի անունը փոխել և դարձնել «Ամերիկա լիճ»։…

Ղրղզստանը ՇՀԿ-ում նախագահությունը փոխանցել է Պակիստանին

Շանհայի համագործակցության կազմակերպությունում նախագահությունը Ղրղզստանից անցնում է Պակիստանին, հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը։

«Այսօր ՇՀԿ-ում նախագահությունն անցնում է Պակիստանի Իսլամական Հանրապետությանը։ Շնորհավորում ենք պակիստանցի գործընկերներին և մաղթում նրանց հաջող նախագահություն։ Ղրղզստանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, ապահովել շարունակականությունն ու համատեղելիությունը մյուս անդամ պետությունների հետ, շարունակել Բիշքեկում ընդունված որոշումների իրականացումը»,- հայտարարել է նախարարը Բիշքեկում կայացած ՇՀԿ և ՇՀԿ+ գագաթնաժողովի արդյունքներով։