Պուտինը Փաշինյանին հիշեցրեց՝ քաղաքական ընտրություններն ունեն տնտեսական գին. մամուլի ամփոփում

Հայաստանը պետք է որոշի, թե ինչն է ավելի շահավետ իր համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության պահպանո՞ւմը, թե՞ Եվրամիությանը ինտեգրվելը։ Փաշինյանի հետ նոր հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ Երևանի համար պայմանները մնում են անփոփոխ։ Եվրասիական հաղորդակցության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Պիլկոն Росбалт-ի հետ զրույցում նշել է, որ Պուտինը մտադրություն չունի ստիպել Հայաստանին վերանայել իր դիրքորոշումը ԵՄ ինտեգրման հարցում։

Նա նույնիսկ նպատակ չունի փոխելու Փաշինյանի միտքը։ Այս տարվա մայիսի 28-ին Աստանայում ԵԱՏՄ անդամների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ առաջարկվել է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որպեսզի ժողովուրդը կարողանա արտահայտել իր կարծիքը հանրապետության ապագա ուղու վերաբերյալ։ Մասնագետի խոսքով՝ չկան նշաններ, որ Փաշինյանը պատրաստ է հանրաքվե անցկացնել և ԵՄ ինտեգրման հարցը դնել հայ ժողովրդի դատին։ Սակայն նրա համար այժմ կարևոր է, որ Ռուսաստանը մեղմացնի հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները և վերականգնի մուտքը իր շուկաներ։

Коммерсантъ-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգված էր։ Եթե նա չնյարդայնանար, չէր մոռանա կոճկել բաճկոնը Վլադիմիր Պուտինին մոտենալիս, իսկ հետո՝ լրագրողների կողքով անցնելիս, չէր շտապի դա անել տեսախցիկների առջև, երբ անհրաժեշտ էր ևս մեկ ձեռքսեղմում, իսկ մեկ վայրկյան անց՝ նստելիս, կրկին չէր արձակի բաճկոնի կոճակները։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, և որ այն չի կարող հեռացվել։ Նա նախկինում էլ էր ակնարկել այդ մասին, բայց երբեք այդքան միանշանակ չէր հայտարարել։

Deutsche Welle-ն նկատել է, որ Հայաստանի կառավարության ծրագրում, որը սահմանում է նոր կաբինետի հաջորդ հինգ տարիների ընթացքը, ոչ մի հիշատակում չկա ԵՄ անդամակցության կամ պաշտոնական դիմումի ներկայացման մասին։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը շեշտում է, որ անդամակցությունը երկարաժամկետ գործընթաց է, որը հիմնված է հստակ սահմանված եվրոպական արժեքների խիստ պահպանման վրա: Փորձագիտական համայնքում հետաքրքրված են՝ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը որոշել այդքան կտրուկ արագացնել ԵՄ անդամակցության գործընթացը՝ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունը տեղի է ունենում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին:

MK-ն գրել է, որ Բիշքեկում Երևանին հիշեցրել են մի պարզ փաստ. քաղաքական ընտրություններն ունեն տնտեսական գին։ Եվ Մոսկվան այլևս չի բավարարվում գործընկերության պահպանման մասին ընդհանուր հայտարարություններով։ Նրան անհրաժեշտ է պարզություն այն ուղղության վերաբերյալ, որը Հայաստանը մտադիր է ընտրել։

Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն


Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարել…

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ․ այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը։

«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում  քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։

Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ»,- ասված է հայտարարությունում։

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգը համատեղ մեկնարկել են խաղարկություն, որի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն շահել «5-օրյա ուղևորություն դեպի Փարիզ երկուսի համար» մրցանակը։

Խաղարկությանը մասնակցելու համար Ֆասթ Բանկի հաճախորդներին անհրաժեշտ է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը կատարել առցանց կամ ֆիզիկական առևտուր արտերկրում՝ վճարելով Ֆասթ Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի Mastercard World կամ Mastercard World Elite քարտերով։ 

Յուրաքանչյուր հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ծախսի դիմաց մասնակիցները կստանան 1 պրոմոկոդ: Յուրաքանչյուր քարտապան կարող է  հավաքել առավելագույնը 10 պրոմոկոդ։ Իսկ հավելյալ՝ 11-րդ պրոմոկոդը կստանան, եթե խաղարկության ընթացքում Ֆասթ Բանկից պատվիրեն ևս մեկ Mastercard World կամ Mastercard World Elite ԱկնՔարտ։ 

ՀՀ դրամով ԱկնՔարտերի դեպքում հաշվի կառնվի գործարքների ընդհանուր գումարը։ Արտարժույթով քարտերի դեպքում գործարքների գումարը կհաշվարկվի ՀՀ դրամով՝ գործարքի հաշվեգրման օրվա ԿԲ փոխարժեքով։

Խաղարկության մասնակիցները պրոմոկոդերը կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի YouTube-յան ալիքում՝ 2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 15։00-ին։ Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ Pretty Random համակարգի միջոցով, որի ընթացքում կընտրվի հաճախորդներից մեկին տրամադրված գործող պրոմոկոդը։

Ճամփորդության փաթեթում ներառվում են երկկողմանի ավիատոմսերը Երևան Փարիզ Երևան ուղղությամբ՝ 2 անձի համար և  5 գիշեր կացություն Փարիզում գտնվող հյուրանոցում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։

Գարեգին Բ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը Երևանի քրեական դատարանն ընդդատության կարգով ստացել է սեպտեմբերի 1-ին և նույն օրը մակագրել Վահագն Մելիքյանին։ Նա արդեն երրորդ դատավորն է, որին մակագրվում է գործը։

Գործը նախ մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ մեղադրյալների պաշտպան Արա Զոհրաբյանը նախկինում ընդունել է իր բանավոր քննությունը, որի արդյունքում ինքը փաստաբանական գործունեության արտոնագիր է ստացել։

Այնուհետև գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա օգոստոսի 28-ին որոշել էր գործն ըստ տարածքային ընդդատության փոխանցել Երևանի քրեական դատարան՝ արձանագրելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունում ենթադրյալ արարքի կատարման վայրը նշված չէ, իսկ մինչդատական վարույթն իրականացրած մարմնի նստավայրը գտնվում է Երևանում։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։

«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել


Կառավարությունն արցախցիների կյանքը Հայաստանում ներկայացնում է գրեթե դրախտային լույսի ներքո: Բնակարանային ու սոցիալական ծրագրերը մատուցվում են որպես փրկօղակ՝…

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի Վահանյան

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Նելլի Վահանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։

Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու փորձել․ իրագործեցինք նախարարության ռեբրենդինգը, ստեղծեցինք նոր վիդեոշարքեր ու ձևաչափեր, վերանայեցինք հաղորդակցության որոշ մոտեցումներ և ավելի շատ փորձեցինք պատմել ոչ միայն այն մասին, թե ինչ է արվում, այլ նաև՝ ինչու է արվում։

Շատ գործեր, հանդիպումներ, ասուլիսներ, նկարահանումներ, երբեմն՝ շատ երկար օրեր։ Մի խոսքով՝ երկու տարի, որի ընթացքում հաստատ ձանձրանալու ժամանակ չկար։

Տիկին Ժաննա Անդրեասյան ջան, շնորհակալ եմ Ձեզ վստահության, ազատ աշխատելու հնարավորության, միշտ ուղիղ ու արդար լինելու և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։ Ձեր կողքին աշխատելն ինձ համար իսկապես անսահման կարևոր փորձ էր ու մեծագույն պատիվ:

Շնորհակալ եմ իմ սիրելի վարչությանը։ Մենք միասին շատ բան ենք անցել. լավ օրեր, լարված օրեր, հաջողված ու ոչ այնքան հաջողված փորձեր։ Բայց շատ կարևոր է, որ այդ ընթացքում դարձել էինք մի հրաշալի թիմ ։

Հատկապես ուրախ եմ, որ փուլի ավարտին կարող եմ ասել՝ աշխատանքից բացի այստեղ գտել եմ նաև մարդկանց, որոնց հետ կապը, վստահ եմ, աշխատանքային հարաբերություններով չի ավարտվելու։

Սրտումս մի մեծ շնորհակալություն կա բոլորին»։

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում բնակարանային գողությունները․ 2 անձ ձերբակալված է, 1–ը հետախուզվում է (վիդեո)

Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է ցերեկը, երբ տանը մարդ չի եղել, հարմարեցված բանալիով բացել են դուռը և գողացել գումար ու զարդեր։

Ավելի ուշ ստացվեց նմանատիպ մեկ այլ ահազանգ։ Նույն օրը՝ նույն ժամերին, դարձյալ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից ու հարմարեցված բանալիով բացելով դուռը, ապօրինի մուտք էին գործել Գյումրիի Գորկու փողոցի մի բնակարան և գողացել երեք հազար դոլար, 180 հազար դրամ ու ոսկեղեն։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ երկու դեպքով էլ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ իրավապահների վարկածը, որ երկու դեպքում էլ գործել են նույն անձինք՝ հաստատվեց օրեր անց։

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել են Վանաձորի բնակիչ երկու տղամարդիկ։ Ըստ տեղեկության՝ նրանց օժանդակել էր Գյումրիի Շերամի փողոցի 37-ամյա բնակիչը։

Կայացվում է որոշում 38 և 34 տարեկան տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Շիրակի մարզային քննչական վարչության, Քրեական ոստիկանության Շիրակի և Լոռու մարզային վարչության ծառայողներն օգոստոսի 20-ին խուզարկություն են կատարում վանաձորցիների բնակության վայրերում։ Հայտնաբերվում են դուռ բացելու հատուկ սարքեր և հարմարեցված բանալիներ։

Նույն օրը Վանաձորի Լանջային փողոցում հայտնաբերվում և ձերբակալվում է Վանաձորի 34-ամյա բնակիչը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվում կալանքը։

Նույն օրը ձերբակալվում է նաև հանցագործություններին օժանդակած Գյումրիի 37-ամյա բնակիչը։ Նա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր։

Բնակարանային գողություններն անմիջականորեն կատարած 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցներ հետախուզվողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ


Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկմ…