ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել են եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման շուրջ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել են եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման շուրջ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ CNN-ին։

«Ինչ վերաբերում է Աբու Դաբիին, շատերը չէին հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները։ Բայց մենք դա արեցինք։ Արդեն նշանակել ենք հաջորդ հանդիպումը»,- ասել է նա։

Ուիթքոֆը նաև հաստատել է, որ հաջորդ բանակցություններին կմիանան եվրոպացի ներկայացուցիչները։

«Նրանք մեր գործընկերներն են, և նրանց մասնակցությունը կարևոր է»,- ասել է նա։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ այս մասին հայտնել է Փաշինյանի խոսնակը։

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Դուբլինում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը

Դուբլինում շփումներ են ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ հրապարակված կադրերի՝ նրանք ոտքի վրա զրույց են ունեցել։

Նշենք, որ նրանք երկուսն էլ մասնակցում են Փաշինյան–Ալիեւ հանդիպմանը։

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ


Շենք է փլուզվել Նյու-Յորքի Բրուքլինի շրջանում։ Տուժել է տասնյոթ մարդ։ Նրանցից յոթը երեխաներ են։ Այս մասին հայտնում է մեգապոլիսի Փրկարարական ծառայությունը։ Նա…

Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել


Գրել ենք, որ Դուբլինում, Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, այս րոպեներին ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել…

Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովը մինչև նոյեմբերի 26–27-ն անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը կներկայացնի 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Եվ մենք՝ որպես Հանձնաժողով, առաջարկ ենք պատրաստում այն մասին, թե ինչպես բավարարել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թվականին»,- հայտնել է ֆոն դեր Լյայենը։

Ըստ նրա՝ երկու առաջարկներն էլ կներկայացվեն մինչև Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը միաժամանակ ողջունել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Նա ընդգծել է բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նրանք պետք է պաշտպանեն Եվրոպայի շահերը, իսկ նրանց ներկայությունը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների դեսպանները նախնական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառելու շուրջ։ Վերջնական հաստատումը սպասվում է նոյեմբերի 16-ին։ Ըստ ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեի՝ նոր սահմանափակումները կվերաբերեն նավթավերամշակող ձեռնարկություններին և ռուսական «ստվերային նավատորմին» առնչվող կառույցներին։

Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթանում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև…

Դուբլինում ընթանում է Փաշինյան–Ալիև հանդիպումը

Դիտել Short-ը

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը երգչուհի Սոֆո Բաթիլաշվիլուն մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ և նրան տուգանել 3 հազար լարիով (մոտ 1100 դոլար)՝ Facebook-ում «Օլե, օլա» երգի սեփական տարբերակը հրապարակելու համար, որը պարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հասցեին հայհոյանքներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Երգչուհին երգը հրապարակել է հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՆԳՆ-ի՝ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատակից Թամար Ռեզեսիձեն վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։ Գործը քննել է դատավոր Կոբա Չագունավան։

Բաթիլաշվիլիի դեմ վարույթը հարուցվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը մանր խուլիգանության համար նախատեսում է տուգանք՝ 500-ից մինչև 3 հազար լարիի չափով, կամ վարչական կալանք՝ մինչև 20 օր ժամկետով։

Երգչուհու պաշտպանական կողմը հայտարարել է, որ նրան պատասխանատվության ենթարկելը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը երաշխավորում է կարծիքի արտահայտման և ստեղծագործության ազատությունը։

ՆԳՆ ներկայացուցիչներն իրենց հերթին պնդել են, որ հայհոյանքներ պարունակող երգը վիրավորում է լայն հանրությանը և «Վրացական երազանքի» կողմնակիցներին։ Որպես ապացույց՝ գերատեսչությունը ներկայացրել է քաղաքացիների դիմումներ, որոնցում, իր պնդմամբ, հաղորդվում էր երգի պատճառով ծագած բախումների մասին։

«Օլե, օլա»-ի հիմքում «Վրացական երազանքի» դեմ ուղղված՝ հայհոյանքներ պարունակող բողոքի վանկարկում է։ 2024 թվականի վերջին այն հայտնի դարձավ հակակառավարական ակցիաների ժամանակ և լայնորեն տարածվեց TikTok-ի վրացական տիրույթում։ Բողոքի ցույցերը սկսվեցին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, ըստ որոնց իշխանությունները մինչև 2028 թվականը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնելու։

Բողոքի օրհներգի ամենահայտնի երաժշտական տարբերակի հեղինակը էլեկտրոնային երաժիշտ Kordz-ն է, որի իրական անունը Ալեքսանդր Կորձայա է։ Նա բազմիցս ենթարկվել է իշխանության ներկայացուցիչների քննադատությանը: 2026 թվականի հուլիսին Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են երաժշտի վրա։

2026 թվականի սեպտեմբերին Դանիական մշակութային ինստիտուտը, վկայակոչելով անվտանգության նկատառումները, չեղարկել է փառատոնը, որի գլխավոր կատարողը պետք է լիներ Kordz-ը։