Սովորեք Իրանից՝ պետական արժանապատվության դասեր

Նուրբ քաղաքական շտրիխներին հաճախ քիչ ուշադրություն է դարձվում։ Բայց պետությունների արժանապատվությունը շատ հաճախ հենց այդ մանրուքների մեջ է երևում։ Դրանք պետք է ոչ թե պարզապես տեսնել, այլ զգալ, համեմատել ու հասկանալ։
Վերջին օրերին շատերը պարզապես լսեցին ու անցան այն լուրի կողքով, որ Բյուրգենշտոկում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում իրանական պատվիրակությունը հրաժարվել է ամերիկացի պաշտոնյաների հետ համատեղ լուսանկարվելուց և արարողակարգային ձեռքսեղմումներից։ Իրանական կողմը դա ներկայացրել է որպես սկզբունքային քաղաքական դիրքորոշում, ոչ թե արարողակարգային քմահաճույք։

Բայց այստեղ կա նաև մեկ այլ շերտ՝ քաղաքական արժանապատվությունը։ Որովհետև որոշ պահերի ժողովուրդները իրենց ղեկավարներից սպասում են ոչ միայն բանակցել, այլև հիշել, թե ինչ ցավի ու ինչ կորստի միջով են անցել։
Չխորանամ։ Փորձենք տեղափոխվել մեր իրականություն։

Այսօր էլ Բաքվի բանտերում շարունակում են մնալ հայ գերիներ ու Արցախի ղեկավարներ։ Մինչ օրս բաց է մնում բռնի տեղահանված արցախահայության վերադարձի հարցը։ Մինչ օրս շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջանի» վտանգավոր օրակարգը։ Մինչ օրս հասարակությունը կրում է տարածքային կորուստների, տասնյակ հազարավոր զոհերի, անհետ կորածների, հաշմանդամ դարձած տղաների և հազարավոր խեղված ճակատագրերի ծանր հետևանքները։

Եվ այս ամենի ֆոնին անխուսափելի հարց է առաջանում. արդյո՞ք կարելի է այս ամենից հետո պետական մակարդակով այնքան թեթև վերաբերվել ժեստերին, ձեռքսեղմումներին, գրկախառնություններին ու ժպիտներին, կարծես անցյալում ոչինչ չի եղել։
Խոսքը դիվանագիտությունը մերժելու մասին չէ։ Պետությունները նույնիսկ պատերազմից հետո են բանակցում։ Խոսքը քաղաքական հիշողության մասին է։ Այն զգացողության, որ յուրաքանչյուր ժեստ ունի իր գինը, իր հասցեատերը և իր քաղաքական բովանդակությունը։
Երբ գերիներդ դեռ ազատ չեն, երբ ազգային վերքերդ դեռ բաց են, երբ զոհվածների ընտանիքները դեռ արդարության պատասխաններ են սպասում, երբ հաշմանդամ դարձած տղաները ամեն օր հիշեցնում են պատերազմի գինը, յուրաքանչյուր ձեռքսեղմում դադարում է պարզապես ձեռքսեղմում լինելուց։ Այն դառնում է քաղաքական ուղերձ։ Եվ ժողովուրդները հաճախ ոչ թե խոսքերն են հիշում, այլ հենց այդ ժեստերը։

Թերևս դրա համար է, որ որոշ պետություններ երբեմն հրաժարվում են նույնիսկ մեկ լուսանկարից։ Որովհետև հասկանում են՝ կան պահեր, երբ արժանապատվությունը ավելի բարձր է, քան արարողակարգը։ Իսկ մեր իշխանությունը դեռ փորձում է հասկանալ, թե դեռ ինքան կարող է տրորել ազգային, պետական արժանապատվությունը և մնալ աթոռի վրա։

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն դարձել է 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Այս հաղթանակի արդյունքում նա արժանացել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, ինչպես նաև ստացել կարևոր միջազգային համագործակցային հնարավորություններ՝ հանդես գալու հեղինակավոր բեմերում և ներգրավվելու նոր մասնագիտական նախագծերում։

 Ֆեդերլեն սեպտեմբերին ելույթ կունենա Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում։ Բացի այդ, IMK Vienna-ի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ թավջութակահարուհին Հյուսիսային Չեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Պրահայի Սմետանայի անվան համերգասրահում։ Մրցույթի ընթացքում Ֆեդերլեն նաև ստացել է հատուկ մրցանակ՝ երկրորդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար։ 

Երկրորդ մրցանակը շնորհվել է ռուս թավջութակահար Բոգդան Եֆրեմովին՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևով։ Նա նաև արժանացել է հատուկ մրցանակների՝ Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված Էտյուդների և Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի  լավագույն մեկնաբանությունների համար։

Երրորդ մրցանակին արժանացել է հայ թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը։ Նա նաև հանդիսատեսի քվեարկությամբ ստացել է ամենաբարձր ձայները՝ ստանալով հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում, ինչի արդյունքում հնարավորություն կունենա հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հատուկ մրցանակի է արժանացել նաև եզրափակիչ փուլ նացած ԱՄՆ ներկայացնող թավջութակահարուհի Միրիամ Կ. Սմիթը՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար։

Մրցույթի ժյուրին այս տարի նախագահում էր Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա)։ Ժյուրիի կազմում էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարտի Ռուսին (Ֆինլանդիա), Մեհա Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ջոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժյուլյեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia-ն, հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակիցներն են VISA-ն և ԱԿԲԱ բանկը։ 

Խաչատրյանի անվան միկջազգային մրցույթը անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։ 

Գյումրիից մեկնած ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք է կատարել հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը, ըստ նախնական տվյալների, Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունից։

«Flightradar24» պորտալի տվյալներով՝ երկուշաբթի ավելի վաղ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել Դաղստանի երկնքում։ Որոշ ժամանակ անց «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել էր Մախաչկալայում օդանավի բարեհաջող վայրէջքի մասին. մասնագետներն արդեն սկսել են ստուգել օդանավի տեխնիկական վիճակը։

«Նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 22-ին օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Պատճառը, ըստ նախնական վարկածի, հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկումն է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,— նշված է քննչական վարչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ նախաքննական ստուգում է նշանակվել, իրավապահները պարզում են պատահարի պատճառներն ու հանգամանքները։

Այս պահին ավիաընկերության մասնագետները գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։ Մախաչկալայում «Պոբեդա»-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ. նրանց նախատեսվում է տեղափոխել այլ օդանավ և ուղարկել նշանակման վայր։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիաընկերությունից, ուղևորները Մոսկվա կմեկնեն պահուստային ինքնաթիռով։ «Պոբեդա»-ի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ թռիչքը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։

Այժմ ուղևորները սահմանված կարգով անցնում են անձնագրային ստուգում և ստանում իրենց ուղեբեռը։

«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել». Սուրեն Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ գնահատական է հնչեցրել ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Մարդը ասում էր՝ իր գերխնդիրը սահմանադրական մեծամասնություն ունենալն է. դաղալությամբ, խարդախությամբ ընդամենը որակյալ մեծամասնություն է ստացել, որը, իրենց շատ սիրելի Իոաննիսյանի գնահատմամբ, ընենց ական ա դրված իրավական լեգիտիմության տակ, որ տրաքելու է ցանկացած պահի: Երկրորդը, ինքը փորձելու է սահմանադրական մեծամասնությունը վերականգնել տարբեր ձևերով. դե ֆակտո վերականգնելու մասին ա խոսքը, ոչ թե դե յուրե, այսինքն՝ փոխում են Հանրաքվեի մասին օրենքը: Երրորդը, ինքը պլանավորելու է ընդդիմադիր առաջնորդների՝ կամ բոլորի կամ ոմանց կալանավորումը… Աննախադեպ մի հատ վիճակ ա երկրում ստեղծվել»,- հավելել է Սուրենյանցը:

Երեկ շատ-շատ լավ օր էր, մենք մեծ առաջընթաց գրանցեցինք․ Ջեյ Դի Վենսը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Երեկ շատ-շատ լավ օր էր։ Մենք մեծ առաջընթաց գրանցեցինք, արեցինք հենց այն, ինչ ուզում էինք անել․ այսօր հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով կիրակի Շվեյցարիայում Իրանի պատվիրակության հետ բանակցություններին։ 

«Մենք ցանկանում էինք ստեղծել մեխանիզմ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։ Այն բաց է։ Մենք ցանկանում էինք համոզվել, որ ստեղծել ենք մեխանիզմ, որը թույլ է տալիս մեզ լուծել անխուսափելի կոնֆլիկտները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա նշել է, որ երեկվա  բանակցություններից հետո արդեն տեխնիկական թիմերը կաշխատեն։

«Վերջնական գործարքը, այսպես ասած, տան կառուցումն է։ Մենք հիմքը դրեցինք։ Մենք տունը դեռ չենք կառուցել, բայց հաջողությամբ դրեցինք հիմքը»,-ասել է նա։

Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է։

«Մենք ցանկանում էինք ստեղծել մեխանիզմ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։ Եվ այն բաց է։ Իհարկե, մենք տեսնում ենք, թե ինչպես են նվազում գազի և նավթի գները, միլիոնավոր բարել նավթ ու բնական գազ է անցնում Հորմուզի նեղուցով, ինչը նախկինում չկար։ Բայց մենք նաև ուզում էինք համոզվել, որ իրապես ստեղծել ենք համակարգման մեխանիզմ, որպեսզի կարողանանք ականազերծել նեղուցը»,— մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է: Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հունիսի 29-ը՝ ժամը 16:00-ն։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնի և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։ 

Ծրագրի հիմնական ուղղությունները՝

• Թվային գրագիտություն

• Արհեստական բանականություն

• Կիբեռանվտանգություն

• Փափուկ հմտություններ (soft skills) 

Առավելագույն բյուջեն մեկ կազմակերպության համար՝ 40,000 ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ այստեղ: