Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։

Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին


Սպորտ


Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Բելգիայի հետ ոչ-ոքիից (0-0) հետո Իրանի ազգային հավաքականը հանդերձարանում անսպասելի և ջերմ ժեստ է կատարել։ Թիմը հյուրընկալող քաղաք Լոս Անջելեսին թողել է ձեռագիր շնորհակալական նամակ՝ ի նշան իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակված նամակում շեշտվում է, որ հնագույն Պարսկաստանից մինչև ժամանակակից Իրան, իրենց ոգին մնում է անկոտրում։ Թիմն ընդգծել է, որ Լոս Անջելես է ժամանել հպարտությամբ, պայքարել է պատվով և հեռանում է արժանապատվությամբ՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակչությանը հյուրընկալության համար։ Նամակում Իրանի հավաքականը նաև կոչ է արել պահպանել խաղաղությունն ու հարգանքը բոլոր ազգերի միջև։

Նշենք, որ Իրանի հավաքականն այս առաջնության ընթացքում տեղավորվել է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում և ստիպված է ամեն անգամ տեղափոխվելլ ԱՄՆ՝ հանդիպումներին մասնակցելու համար, ինչը թիմի անդամների շրջանում դժգոհությունների տեղիք էր տվել։ 




Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային


Սպորտ


Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը 4:0 հաշվով խոշոր հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի հավաքականի նկատմամբ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Խաղը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Իսպանիայի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Լամին Յամալը (10-րդ րոպե) և Միկել Օյարսաբալը (21-րդ և 24-րդ րոպեներ)։ 49-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել Սաուդյան Արաբիայի պաշտպան Հասան Ալ-Թամբաքթին։

Այս հաղթանակից հետո Իսպանիայի հավաքականը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով։ Նրանից հետո տեղաբաշխված են Ուրուգվայի, Սաուդյան Արաբիայի և Կաբո Վերդեի հավաքականները՝ յուրաքանչյուրը 1 միավորով։

Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան կմրցի Ուրուգվայի, իսկ Սաուդյան Արաբիան՝ Կաբո Վերդեի հետ։





Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը

Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել


Աշխարհ


ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում մեկշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել են տեղական իրավապահ մարմինները։

Մերիլենդի նահանգային ոստիկանության տվյալներով՝ Piper Cherokee տեսակի մեկշարժիչ ինքնաթիռը, որում եղել են օդաչուն և երկու ուղևոր, թռչում էր Նյու Ջերսի նահանգի Օուշեն Սիթի քաղաքից դեպի Մոնտգոմերի շրջանի օդանավակայան։

Անհայտ պատճառներով ինքնաթիռը կործանվել է Բոուի քաղաքի անտառապատ տարածքում։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները տեղում արձանագրել են ինքնաթիռում գտնվող երեք անձանց մահը։

Ոստիկանությունը նշել է, որ զոհվածների ինքնությունը դեռ չի հրապարակվում՝ մինչև նրանց հարազատների տեղեկացումը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանել է տեղական ավիացիոն դպրոցին և, հնարավոր է, կործանվել է ուսումնական թռիչքի ընթացքում։



Գյումրիում կարկտահարությունից տուժածները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ը

Հունիսի 19-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտը հերթական անգամ զգալի վնասներ է հասցրել քաղաքին և բնակիչներին։ Տեղումների հետևանքով տուժել են քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքը, տրանսպորտային միջոցներն ու տնամերձ հողատարածքները։

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային իշխանություններն արդեն սկսել են կարկտահարության հետևանքով պատճառված վնասների արձանագրման գործընթացը։

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են բնական աղետից, կարող են իրենց վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ ներկայացնել Գյումրու քաղաքապետարան։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 26-ը։

Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին գործել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի հանձնաժողովները կարողանան ժամանակին իրականացնել տեղազննությունն ու գնահատել հասցված վնասի իրական չափը՝ հետագա աջակցության ծրագրերում դրանք ներառելու նպատակով»,-հայտնում են քաղաքապետարանից։