Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Սպորտ

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցաշարի հաղթող են դարձել իտալացի սուսերամարտիկները (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել են մրցումների հյուրընկալողները՝ ֆրանսիացիները (2 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ): Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը թիմային ընդհանուր մեդալային հաշվարկում՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Ռուս մարզիկները Ֆրանսիայում հանդես են եկել չեզոք կարգավիճակով:

Մրցաշարում ընդհանուր առմամբ խաղարկվել է պարգևների 12 հավաքածու:

Իտալացիները հաստատել են եվրոպական սուսերամարտի առաջատարների իրենց կարգավիճակը, իսկ ֆրանսիացիները բարձր արդյունքներով ուրախացրել են տեղի հանդիսատեսին: Ռուսական թիմն արժանապատիվ արդյունք է ցուցաբերել՝ հատկապես աչքի ընկնելով կանանց սուսերամարտում:

Ռուսաստանի թիմում հանդես էր գալիս հայազգի Յանա Եգորյանը, որը թիմային թրաթեքային (сабля) մրցումներում ոսկե մեդալ է նվաճել։ Եգորյանը նաև արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում:

Եվրոպայի առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Էստոնիայում, սակայն հյուրընկալող կողմը հրաժարվեց առանց նախապայմանների ռուս մարզիկներին երկիր թողնել և երաշխավորել վիզաների տրամադրումը, ուստի մրցաշարը տեղափոխվեց Ֆրանսիա։

«Իսրայելը դիտարկում է Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման հնարավորությունը»․ #CNN

Իսրայելը դիտարկում է ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունների շրջանակում Լիբանանի հարավում գտնվող տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին։

Նրա խոսքով՝ այդ գաղափարը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև եռօրյա բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան այս շաբաթ Վաշինգթոնում: Դուրսբերումն իրենից կներկայացնի այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ գտնվող փոքր շրջաններից ուժերի մի մասի դուրսբերում, նշում է լրատվամիջոցը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց:

Նշենք, որ «Դեղին գիծը» Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) կողմից Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային սահմանագիծն է (հակատանկային պաշտպանության գիծ), որը ձևավորվել է Գազայի հատվածի մոդելով՝ հյուսիսային սահմանին անվտանգությունը վերահսկելու նպատակով։

Qantas-ը կիրականացնի աշխարհի ամենաերկար ուղիղ չվերթը Սիդնեյից Լոնդոն

Ավստրալական հանրահայտ Qantas ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է աշխարհի ամենաերկար ուղիղ չվերթի մեկնարկի մասին, որը կապելու է Սիդնեյն ու Լոնդոնը, ընդ որում՝ այս աննախադեպ անդրօվկիանոսյան թռիչքը կտևի մոտավորապես 20 ժամ, իսկ դրա առաջին պատմական մեկնումը ծրագրված է իրականացնել 2027 թվականի հոկտեմբերին, ինչը ճանապարհորդներին հնարավորություն կտա մեկ անընդմեջ թռիչքի ընթացքում երկու անգամ վայելել արևածագը:

Այս նախագծի մասին հաղորդում է Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ նման տևական երթուղին հնարավոր դարձնելու համար Airbus ընկերությունը հատուկ փոփոխությունների է ենթարկել իր հզոր A350-1000ULR ինքնաթիռը։ Արդիականացման շրջանակներում էականորեն մեծացվել է օդանավի վառելիքի տարողունակությունը, իսկ ուղևորների առավելագույն քանակը կրճատվել է՝ հասցվելով մինչև 238-ի:

Բացի այդ, ուղևորների հարմարավետությունն ապահովելու և երկարատև թռիչքի հետևանքով առաջացող հոգնածությունը նվազեցնելու նպատակով օդանավի սրահում կավելացվի հատուկ տաքացման գոտի, իսկ ներքին լուսավորությունն ու մատուցվող ճաշացանկը հատուկ կհարմարեցվեն մարդու կենսաբանական ռիթմերին։

Թամարա Քալանթարյան

Պայթյուն է տեղի ունեցել Կատարում` հեղուկ գազի արտադրության աշխարհի ամենամեծ կենտրոնում

Կատարի հեղուկ գազի արտադրության գլխավոր կենտրոնում՝ Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում, տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 54 մարդ, ևս 18-ը ներկայումս որոնվում են, ընդ որում՝ պետական ​​Qatar Energy ընկերության պաշտոնական տվյալներով՝ արտակարգ պատահարն ու դրան հաջորդած խոշոր հրդեհը բռնկվել են Բարզանի տեղական գազամատակարարման կայանում՝ հենց գործարկման մեկնարկի ժամանակ, իսկ աղետի վայրից նույնիսկ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ականատեսները կարողացել են տեսնել գիշերային երկինքը լուսավորող հսկայական բոցերն ու ծխի թանձր ամպերը:

Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հիշեցնելով, որ Ռաս Լաֆանը, հանդիսանալով աշխարհի ամենամեծ հեղուկ գազի արտադրության հանգույցը, նախկինում ևս զգալի վնասներ էր կրել Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով, ինչը ժամանակին ստիպել էր ամբողջությամբ դադարեցնել հեղուկ գազի արտադրությունը, իսկ ներկայիս պայթյունի հստակ պատճառներն ու տեխնիկական մանրամասները դեռևս շարունակում են քննվել մասնագետների կողմից։

Թամարա Քալանթարյան

«Չեմ բացառում, որ Փաշինյանը նոր ընտրության գնա»․ Ցոլակ Ակոպյան (տեսանյութ)

«Չեմ բացառում, որ Փաշինյանը նոր ընտրության գնա»․ Ցոլակ Ակոպյան

«Ես չեմ բացառում այն տարբերակը, որ Փաշինյանը, հնարավոր է, նոր ընտրության գնա»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ «Երբ քննարկվում է մանդատներ վերցնել- չվերնելու հարցը, ես ասում եմ, որ դեռ ժամանակը չէ դրա մասին խոսելու․ սպասենք ՍԴ-ի որոշմանը։ Ես ակնկալիքներ ունեմ ՍԴ-ից՝ մի քանի հանգամանքներ հաշվի առնելով։ Նախ իրավական առումով պետք է նոր քվեարկություն լինի, բայց նաև այն առումով ինչ էսօր մտահոգում է Փաշինյանին, ինչն ինքը չի կարողացել իր գործընկերներին տալ, նաև այս մասով եմ մտածում, որ դեռևս պետք չի շտապել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի»,- նշել է նա։

Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկիի սպառնալիքները Մինսկի հասցեին․ Պեսկով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են քննարկում ունենալ մոտ ապագայում՝ ի թիվս այլնի՝ քննարկելու նաև Վլադիմիր Զելենսկիի սպառնալիքները Մինսկի հասցեին և այլ հարցեր․  լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ալեքսանդր Գրիգորևիչը նույնպես խոսել է այս մասին, նրանք նախատեսում են քննարկում ունենալ մոտ ապագայում։ Սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս և այլ հարցեր», – նշել է Պեսկովը։

Ինչում են մեղադրում Մարտուն Գրիգորյանի որդուն. Նա կալանավորված է

Այսօր տեղեկացանք, որ կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին: Նրա մեղադրանքը կապված է 2025 թվականի հունիսին Գյումրու կենտրոնում՝ «Հացատուն» կոչվող սննդի օբյեկտի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ կրակոցներ էին հնչել։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել էր կրակոցներով, վիրավորներ կային։ Դեպքից հետո անձինք էին ձերբակալվել, նրանց թվում նաեւ` Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը եւ հորեղբոր որդին՝ Արտյոմ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով։

Արտյոմ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 479֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով և 404֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետով, խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, 15 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Կամո Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել 195֊րդ հոդվածի 2֊րդ մասի 5֊րդ կետ, 334֊րդ հոդվածի 1֊ին մասով, և 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում։ Վաչագան Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 195֊րդ հոդվածի 1֊ին մասով, 335֊րդ հոդվածի 1֊ին մասով, խափանման միջոցը՝ կալանք, հայտարարվել է հետախուզում Մեղադրյալներից Վաչագան Կարապետյանը Գյումրիում հայտնի գործարար «Շեկոյի» տղան է։

Կողմերի միջև տարաձայնություններն առաջացել էին դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ էին առնչվում։ Մենք գրել էինք, որ վիճաբանության առանցքում եղել են նաև նախկին նախագահներին հետ կապված` «սերժական և քոչարյանական» թեզեր։ Ինչպես նաև կար անձնական դրդապատճառ` Շեկոյի որդին չէր ներում Մարտուն Գրիգորյանին այն բանի համար, որ օգնեց քաղաքապետ դառնալ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ Ղուկասյանի եղբոր տղան տարիներ առաջ մեղադրվել էր իր հորը սպանելու մեջ եւ որի համար դատապարտված էր 15 տարի ազատազրկման։

Մոտ մեկ տարվա հետախուզումից հետո` մի քանի օր առաջ` հունիսի 19-ին նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ 2 ամսյա կալանքը։ Կ․Գրիգորյանի պաշտպան Արսեն Բաբայանը մեր հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի անց իր պաշտպանյալը որոշեց ներկայանալ նախաքննական մարմնին՝ ասաց․ «Թե ինչու հիմա՝ այս փուլում զերծ կմնամ պատասխանել: Դա նաեւ պաշտպանության մարտավարությունը չբացահայտելու համար։ Իսկ ներկայացել է ապացուցելու իր անմեղությունը։ Եթե հիմա ներկայանալու մասին ընդհանուր ասեմ, ապա դա պայմանավորված էր նախկինում եւ ներկայում` ինչպես Գյումրիում, այնպես էլ համապետական քաղաքական իրողություններով»։

Մեկ տարվա ընթացքում այս քրեական գործով զարգացումներ են եղել․ «Շեկոյի» տղա Վաչագանի մասն առանձնացվել է մայր գործից, ուղարկվել է դատաքննության, այժմ Շիրակի մարզի դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ նիստեր են տեղի ունենում․ հետախուզման մեջ գտնվող Վաչագանն ավելի վաղ ներկայացել է իրավապահներին, եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, բացակայելու արգելքով եւ գրավով։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Մարտուն Գրիգորյանի եղբոր տղային ՝ Արտյոմ Գրիգորյանին, որին մեղադրում էին խուլիգանության եւ քրեական այլ հանցանքների համար, նախաքննության փուլում արդարացրել են, նախաքննության ընթացքում հերքվել են կասկածները, որը նա միջադեպի մասնակից է եղել, ուստի ընտրված խափանման միջոցները վերացվել են։

Լիբանանում հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի վերահսկման մարմնի ստեղծմանը

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն աջակցություն է հայտնել տարածաշրջանային բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի հարավում, հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի և Կատարի ջանքերին։ Ինչպես հայտնում է հանրապետության ղեկավարի գրասենյակը, Աունը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների, ինչպես նաև Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։

«Զրույցների ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նպատակով կոորդինացիոն մարմնի ստեղծման հնարավորությունը։ Նախագահ Աունը հավանություն է տվել բոլոր այն քայլերին, որոնք կնպաստեն հարատև զինադադարին, և աջակցել է հրադադարի վերահսկման մեխանիզմի մշակմանը»,— նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բյուրգենշտոկի քառակողմ խորհրդակցություններին մասնակցող բանակցային թիմերը համաձայնեցրել էին հակամարտությունների կարգավորման խմբի ստեղծումը (այդ թվում՝ Լիբանանում)։ ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես եկող Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ այդ մարմնի աշխատանքներում կներգրավվեն նաև լիբանանյան կողմի ներկայացուցիչները։

Հունիսի 23-25-ը Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ հովանու ներքո անցկացվող լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես հայտնում է «Asharq al-Awsat» թերթը, դիվանագետ Սիմոն Քարամի գլխավորած լիբանանյան պատվիրակությունը պնդելու է, որ քննարկվի հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը՝ Լիտանի գետից հարավ ընկած տարածքը «զենքից զերծ անվտանգ գոտի» դարձնելու Լիբանանի պարտավորության դիմաց։