Ավտոբենզինից հետո Ռուսաստանում սկսվել է նաև փոքր ավիացիայի վառելիքի դեֆիցիտ

Ան-2 օդանավեր շահագործողների ասոցիացիան, վառելիքի սրվող դեֆիցիտի ֆոնին, առաջարկել է պետական կարգավորում սահմանել ավիացիոն կերոսինի և բենզինի գների նկատմամբ։ Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է կազմակերպության նախագահ Վլադիմիր Անտոնովը։ Նրա խոսքով՝ եթե ուղևորատար ավիաընկերությունների ընդհանուր ծախսերի արդեն ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում վառելիքին, ապա փոքր ավիացիայում այդ տոկոսն է՛լ ավելի բարձր է։ Դա վատթարացնում է փոխադրումների տնտեսական արդյունավետությունը, նվազեցնում ծառայությունների պահանջարկն ու ուղևորահոսքը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանն ուղղված նամակում, որին ծանոթացել է պարբերականը, նշվում է, որ հատկապես բարդ է ավիացիոն բենզինի շուկայում տիրող իրավիճակը. թանկացումների պատճառով շուկայի մասնակիցները ստիպված են օգտագործել ավտոմոբիլային վառելիք, որը հաճախ այնքան էլ որակյալ չէ։

«ЛайтЭйр» ավիաընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Տորոպովը նշում է, որ թեև ավիաբենզինի գների աճը համադրելի է կերոսինի թանկացման հետ, սակայն դրա հասանելիության հարցը, որը «միշտ էլ խնդրահարույց է եղել», հիմա «է՛լ ավելի է սրվում»։ Նրա փոխանցմամբ՝ խոշոր օդանավակայաններից ավիաբենզին կա միայն Ուֆայում և Վոլգոգրադում, մինչդեռ մյուս օդային հանգրվաններում փոքր ավիացիայի օդանավերը ստիպված են վառելիքն իրենց հետ տանել հատուկ տարաներով կամ «փրկություն գտնել» մասնավոր աերոկլուբներում։ Ավիաաշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վադիմ Ցիգանաշն էլ հավելել է, որ իրավիճակը դեռ կրիտիկական չէ, բայց միտումը դրան է տանում, և մեկ ամսվա ընթացքում հարցը չափազանց սուր կդառնա։

Միևնույն ժամանակ, Փոքր ավիացիոն ձեռնարկությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Սերգեյ Դետենիշևը նախազգուշացնում է, որ գների հնարավոր պետական կարգավորումը կարող է միայն խորացնել պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը։ «Գինը կարող է վերևից թելադրված կերպով ցածր սահմանվել, բայց փոխարենը վառելիք չի լինի»,— պարզաբանել է նա։

Երկու ավիաընկերություններից «Կոմերսանտի» աղբյուրները փոխանցում են, որ ուղևորատար փոխադրողները նույնպես անհանգստացած են վառելիքի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրանց տվյալներով՝ հունիսի սկզբից մի շարք տարածաշրջաններում օդանավերին դադարել են լրացուցիչ վառելիք հատկացնել, որը նախատեսվում է երթուղու փոփոխության կամ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում, ինչն արդեն իսկ դեֆիցիտի առաջին նշանն է։ Ավելի վաղ կառավարությունը մինչև նոյեմբերի 30-ը արգելել էր ավիացիոն կերոսինի արտահանումը երկրից՝ «ներքին շուկայում կայուն իրավիճակ» ապահովելու նպատակով։ Այս սահմանափակումը մտցվել էր բենզինի արտահանման արգելքից հետո, որն ուժի մեջ է մտել մարտի վերջից։

Հունիսին, ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչուների պարբերական հարձակումների հետևանքով, երկրում բենզինի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 25%-ով։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են ոլորտի աղբյուրները։ Ընդ որում, Ռուսաստանի կենտրոնական հատվածում նավթավերամշակումը գրեթե կանգ է առել Կիրիշիի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և Յարոսլավլի խոշոր գործարաններին հասցված հարվածներից հետո։ Այս ձեռնարկություններին միասին բաժին էր ընկնում երկրում արտադրվող ամբողջ ավտոբենզինի ավելի քան 30%-ը և դիզելային վառելիքի մոտ 25%-ը։ Կառավարությունը որոշել է վառելիքի պակասը լրացնել Բելառուսից մատակարարումների ավելացման, ծովային ներկրման մեկնարկի, ինչպես նաև որակի ստանդարտները մինչև «Եվրո-3» իջեցնելու հաշվին։

«Նախկինների խախտումները գումարած իրար՝ Նիկոլի խախտումներին չեն հասնի»․ լոռեցիներ (տեսանյութ)

«Նախկինների խախտումները գումարած իրար՝ Նիկոլի խախտումներին չեն հասնի»․ լոռեցիներ

«Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին, թե՞ այն կարծիքին եք, որ ընտրությունները կեղծվել են»,- այս հարցադրումով «Երևան թըդեյ»-ը դիմել է լոռեցիներին։

«Ընտրությունները լրիվ կեղծել են։ Էլի ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն ինչի ա դա թույլ տալիս, ժողովուրդը պետք ա միասնական ոտքի կանգնի», «Շատ դժգոհ եմ, դա ի՞նչ էր, 18 թուղթը միանգամից տալիս են. էն խցիկում, որտեղ ես ընտրել եմ, սեղանին թափած 1000-ներով թղթեր կար, փոշմանում եմ, որ չեմ վերցրել, ճղել, մանավանդ 16 համարին։ Խախտումներ շատ-շատ են եղել, ամեն ձևով անարդար է եղել», «Եթե նախկինների բոլոր խախտումները գումարեն իրար, Նիկոլի խախտումի չափ չկա»»,- նշել են հարցմանը մասնակցած քաղաքացիները։

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են արդարադատության նախարարությունից: 

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին: 

Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը: 

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները: 

Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել է

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։ 

Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։