Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի

Քաղաքականություն

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, Կատարի և Պակիստանի շնորհիվ, Թեհրանը համաձայնեցրել է մի քանի հարցի լուծումը, այդ թվում՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը, շրջափակումը, ապասառեցվել են որոշ ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման ու զարգացման մասշտաբային ծրագիրը», – գրել է Արաղչին X-ում։

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարում

Գյումրի–Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը օդում արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է վայրէջք կատարել, հայտնում են Flightradar-ի տվյալները։

Օդանավը ուղևորվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան՝ արտակարգ իրավիճակի պատճառով։ SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռը Դաղստանի երկնքում փոխանցել է 7700 կոդը, որը նշանակում է ընդհանուր արտակարգ դրություն։

Գյումրի-Մոսկվա չվերթը սպասարկող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել․ պատրաստվում է վայրէջքի

Գյումրի-Մոսկվա չվերթը սպասարկող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել․ ինչպես տեղեկացնում է TACC-ը, միջադեպը տեղի է ունեցել Դաղստանի տարածքում։

Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։

SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։

Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը

Քաղաքականություն

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը՝ ապահովելով իշխանության սահուն փոխանցումը։ Նա նշել է, որ արդեն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի թագավորին իր որոշման մասին։

Սթարմերի խոսքով՝ ինքը դիմել է Լեյբորիստական կուսակցության Ազգային գործադիր կոմիտեին՝ առաջադրումների գործընթացը հուլիսի 9-ին մեկնարկելու և մինչև խորհրդարանական ամառային արձակուրդները ավարտելու հանձնարարականով։ Այս ժամանակացույցը թույլ կտա նոր առաջնորդի ընտրությունը կազմակերպել մինչև սեպտեմբերին խորհրդարանի աշխատանքների վերսկսումը։

«Իմ կայացրած յուրաքանչյուր որոշում ուղղված է եղել այն երկրի շահերին, որը ես սիրում եմ, և հենց այդ պատճառով եմ հեռանում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից»,- եզրափակել է Սթարմերը։

Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը

Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով եղանակային վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

Իսպանիայի հյուսիսում շոգի պատճառով եղանակային վտանգավորության առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել. օդի ջերմաստիճանը կարող է անցնել +40°C-ից։ Այս մասին հայտնում է երկրի պետական օդերևութաբանական ծառայությունը։

«Անոմալ տապը մտահոգություն է առաջացրել, քանի որ ծայրահեղ շոգ եղանակն այս տարի բավական վաղ է սկսվել և խոստանում է երկար տևել»,— նշված է հաղորդագրության մեջ։

Պիրենեյան թերակղզու մեծ մասում և Մայորկայում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» ու «նարնջագույն» մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ տապը կպահպանվի առնվազն մինչև շաբաթվա կեսը։

Flightradar. Գյումրի – Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել։ Այդ մասին վկայում են Flightradar ծառայության տվյալները։

Boeing ինքնաթիռը Գյումրիից օդ է բարձրացել Երևանի ժամանակով 12:24-ին։ Թռիչքից քիչ պակաս, քան մեկ ժամ անց, Դաղստանի վրայով անցնելիս այն տվել է general emergency ազդանշան և իջել 3 հազար մետր բարձրության։