Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը

Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *