Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը՝ ապահովելով իշխանության սահուն փոխանցումը։ Նա նշել է, որ արդեն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի թագավորին իր որոշման մասին։
Սթարմերի խոսքով՝ ինքը դիմել է Լեյբորիստական կուսակցության Ազգային գործադիր կոմիտեին՝ առաջադրումների գործընթացը հուլիսի 9-ին մեկնարկելու և մինչև խորհրդարանական ամառային արձակուրդները ավարտելու հանձնարարականով։ Այս ժամանակացույցը թույլ կտա նոր առաջնորդի ընտրությունը կազմակերպել մինչև սեպտեմբերին խորհրդարանի աշխատանքների վերսկսումը։
«Իմ կայացրած յուրաքանչյուր որոշում ուղղված է եղել այն երկրի շահերին, որը ես սիրում եմ, և հենց այդ պատճառով եմ հեռանում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից»,- եզրափակել է Սթարմերը։