Անոմալ շոգեր Ֆրանսիայում․ 49 դեպարտամենտում սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիայի մեծ մասում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ․ հայտնում է France 24 հեռուստաալիքը։ Այն հայտարարվել է երկրի 96 դեպարտամենտներից 49-ում։

Արդյունքում չեղարկվել են դպրոցների և քոլեջների դասերը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև Fête de la Musique ազգային երաժշտական փառատոնի ընթացքում․ միջոցառման ժամանակ արգելվել է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։

Փարիզում և երկրի շրջանների մոտ մեկ երրորդում հաստատվել են անոմալ շոգեր։ Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճանի։

Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո

Սպորտ

Հունիսի 15-26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:
 
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.
Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)
Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)
Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)
Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)
Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)
Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)
Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)
Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18) 
Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)
Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16) 
Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14) 
Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14):
 
7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

«Քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց:
     Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում:
     Այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես: Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:
     Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:
     Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Վաշինգտոնն ու Թեհրանը որոշել են Հորմուզի նեղուցով անվտանգ անցման մեխանիզմ մշակել

Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

«Որոշում է կայացվել ստեղծել մի մեխանիզմ, որը երաշխավորելու է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ նավարկությունը»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Բաղային ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշմամբ՝ վերջնական համաձայնագրի մշակմանը անցնելու գլխավոր նախապայմանը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցումն է։ Նրա խոսքով՝ իրանական պատվիրակությունը պահանջում է խստորեն կատարել ստանձնած պարտավորությունները, ինչը նաևվերաբերում է Իսրայելի կողմից հրադադարի պահպանմանը։

Հունիսի 22-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 22-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 366.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 369.5դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.64 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 418  դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 416.14 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 427.70 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն […]

Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)

Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել

Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի գործարանում, որտեղ կենտրոնացած են հեղուկացված բնական գազի արտադրական հզորությունները, տեղի ունեցած պայթյունի մասին: Դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, հավելել է նախարարության մամուլի ծառայությունը՝ X սոցիալական ցանցում: Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 54-ի, կա 18 անհետ կորած: