«Իսրայելին սպասվում է 2000թ. իրադարձությունների կրկնություն, եթե ՑԱՀԱԼ-ը չլքի Լիբանանի հարավը»․ ԻՀՊԿ

«Իսրայելին սպասվում է 2000թ. իրադարձությունների կրկնություն, եթե ՑԱՀԱԼ-ը չլքի Լիբանանի հարավը»․ ԻՀՊԿ

Իսրայելցի զինվորականներին սպասվում է 2000 թվականի իրադարձությունների կրկնություն, եթե նրանք ինքնուրույն չլքեն Լիբանանի հարավը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին։

«Եթե դուք ինքներդ չլքեք հարավային Լիբանանը, 2000 թվականի էպիկական պատմությունը կկրկնվի։ Այդ տարի դուք խայտառակությամբ լքեցիք այդ հողը… Այսօր, եթե շարունակեք ագրեսիան և օկուպացիան, ձեզ վռնդելու են նվաստացմամբ և պարտությամբ: Ընտրությունը ձերն է»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական Press TV-ն։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, «2000 թվականի էպիկական պատմություն» ասելով Քաանին նկատի ունի իսրայելական զորքերի հարկադրված դուրսբերումը Լիբանանի հարավից։

«Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել նաև Ադրբեջանի նախագահը»․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել նաև Ադրբեջանի նախագահը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են միայն ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները։ Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել Ռուսաստանի, Չինաստանի նախագահները և Միացյալ Թագավորության վարչապետը։ Միացյալ Թագավորությունից Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք է ստացել պետնախարարի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել նաև Բելառուսի նախագահը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահը, ում հետ խաղաղություն հաստատելու երազանքի վրա խարսխված է եղել նախընտրական ողջ խարդախությունը»։

Լիբանանում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4106-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 2-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ռազմական էսկալացիայի հետևանքով զոհված քաղաքացիների վերջնական տվյալները։

«Ռազմական գործողությունների սրացման սկզբից ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4106-ի, իսկ վիրավորներինը՝ 12153-ի»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

Փաստաթղթում հաղորդվում է, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա շրջանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով մեկ օրում 49 մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի օրը իսրայելական ավիացիան հիմնական հարվածները կենտրոնացրել է Ալի-Թահեր բարձունքների ուղղությամբ, որտեղ պաշտպանական դիրքեր են զբաղեցնում շիա մարտիկները։ Տեղեկություններ են ստացվել նաև Քֆար-Թիբնիթ քաղաքի և Նաբաթիա էլ-Ֆաուկա արվարձանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին. կան տուժածներ, որոնց հստակ թիվն այս պահին ճշտվում է։

Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան

Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան

Ռաս Լաֆանի  գործարանում տեղի է ունեցել նոր պայթյուն. Կատարի էներգետիկ հանգույցը կրկին հարվածի տակ է

Անցած կիրակի օրը Կատարի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկում՝ Ռաս Լաֆանում (Ras Laffan), որտեղ կենտրոնացված է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) համաշխարհային արտադրության զգալի մասը, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Կատարի Ներքին գործերի նախարարությունը։

Reuters լրատվական գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է Barzan գազավերամշակման գործարանում, որը պատկանում է պետական էներգետիկ հսկա QatarEnergy ընկերությանը։ Կատարի պաշտոնական աղբյուրները նշում են, որ այս անգամ պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Այնուամենայնիվ, պատահարի հետևանքով առնվազն 54 մարդ ստացել է վնասվածքներ, իսկ 18 աշխատակից համարվում է անհայտ կորած։

Ռաս Լաֆան կլաստերի ռազմավարական նշանակությունը

Ռաս Լաֆանը հանդիսանում է հեղուկացված բնական գազի արտադրության աշխարհի խոշորագույն արդյունաբերական համալիրը, որը գտնվում է Կատարի հյուսիսային ափին։

  • Կառուցվածքը. Օբյեկտը ներառում է 14 արտադրական գիծ, մի քանի վերամշակող ձեռնարկություններ և մասնագիտացված նավահանգիստ՝ ՀԲԳ-ի միջազգային արտահանման համար։

  • Կշիռը շուկայում. Այս հսկայական համալիրին է բաժին ընկնում հեղուկացված բնական գազի համաշխարհային ողջ մատակարարումների շուրջ 20%-ը։

Իրանական հարվածների պատմությունը և կրած վնասները

Չնայած այս վերջին պայթյունի հիմքում տեխնիկական պատճառներ են նշվում, համալիրը վերջին ամիսներին արդեն իսկ կրել էր ծանր կորուստներ Իրանի կողմից իրականացված ռազմական հարձակումների հետևանքով.

Ռազմական այս գործողությունների հետևանքով Կատարը կորցրեց իր ՀԲԳ արտահանման հզորությունների 17%-ը։ Հակամարտության հենց առաջին շաբաթվանից գործարանը փակվեց և ավելի քան երեք ամիս հիմնականում անգործության էր մատնված։

Փորձագետների գնահատմամբ՝ կրած ծանր վնասների պատճառով արտադրական հզորությունների ամբողջական վերականգնումը կարող է տևել մի քանի տարի, ինչն էլ ավելի է սրում էներգակիրների դեֆիցիտը միջազգային շուկաներում։

Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մեքենաների օգտագործման թիվը նվազեցվի․ Տիգրան Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևան քաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է շարունակաբար ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

ՆԳ նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերությունները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՆԳՆ-ն։ 

Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։  

ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։

Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառով

Քաղաքականություն

Իրանի պատվիրակությունը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ բողոք է ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքների պատճառով:

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանն այժմ դիտարկում է ամերիկյան առաջնորդի հռետորաբանությանը համապատասխան պատասխան տալու տարբերակները:

Բանակցությունների թեժ պահին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ Իրանից պահանջելով անհապաղ դադարեցնել Լիբանանում իր պրոքսի ուժերի գործողությունները:

Նա հայտարարել է. «Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, բայց ավելի ուժեղ»: