Milliyet․ Դեռահասը հարսանեկան տոնական կրակոցի ժամանակ պատահաբար վիրավորել է 11 մարդու

Թուրքիայի Դենիզլի նահանգում 11 մարդ վիրավորվել է հարսանեկան արարողության ժամանակ հրազենի հետ կապված միջադեպի հետևանքով։ Այդ մասին հունիսի 21-ին հայտնում է Milliyet թերթը։

«Դենիզլիի Չիվրիլ շրջանի Քըրալան գյուղում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած կրակոցի հետևանքով տուժել է 11 մարդ։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հարսնացուի՝ տնից դուրս գալու պահին», — ասվում է նյութում։

Նշվում է, որ հարսանեկան ավտոշարասյան մեջ գտնվող 15-ամյա դեռահասը փորձել է ավանդական կրակոց արձակել որսորդական հրացանից դեպի օդ։ Արդյունքում կոտորակը հետ է ռիկոշետել գետնից և դիպել մոտակայքում գտնվող մարդկանց։ Տուժածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Թերթի տվյալներով՝ տուժածները հոսպիտալացվել են, իսկ դեռահասը բերման է ենթարկվել բաժին՝ հարցաքննության համար։ Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Երկրաշարժ՝ Հայաստանում

Երկրաշարժ՝ Հայաստանում

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:
     Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
     5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»:

Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու ԱՄՆ-ն Շվեյցարիայում․ ուշագրավ մանրամասներ

Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են ստեղծել հաղորդակցման կապուղի՝ Հորմուզի նեղուցում միջադեպերը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը, որը Շվեյցարիայում կայացած բանակցությունների հերթական փուլի միջնորդն է։

«Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածում կողմերի միջև նախատեսվում է ստեղծվել հաղորդակցման ալիք՝ միջադեպերը և թյուրըմբռնումները կանխելու համար, այդպիսով ապահովելով առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ միջնորդական գործընթացը վերահսկելու համար ստեղծված բարձր մակարդակի կոմիտեն համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը՝ հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկին։

«Բանակցային թիմերի ղեկավարները պարբերաբար կզեկուցեն կոմիտեին և կղեկավարեն միջուկային խնդրի, պատժամիջոցների, վեճերի մոնիթորինգի և լուծման հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը», – ասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդներ Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ։ Ավելին, կողմերը համաձայնել են ստեղծել միջնորդական խումբ, որը կազմված կլինի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի ներկայացուցիչներից՝ միջնորդների օգնությամբ։ Նպատակն է՝ ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները՝ համաձայն հուշագրի։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ»՝ Շվեյցարական Ալպերի Բյուրգենշտոկ հանգստավայրում, Լյուցեռնի մոտ։ Երկրները նաև համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Ապագա համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ձեռք բերված համաձայնությունները անվանել է «մեծ հաջողություն» Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

Արտենի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է․ Առողջապահության նախարարություն

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ 11-ը՝ վիրավորվել։

3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասին

Արտենի գյուղի մոտակայքում այսօր՝ հունիսի 22–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին NEWS.am—ին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։  Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի

Թեհրանը շվեյցարական Բուրգենշտոկում անցկացված քննարկումների ընթացքում, Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ, համաձայնության է եկել մի շարք հարցերի կարգավորման շուրջ, ներառյալ՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը։ Այս մասին գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր X-ի էջում։

«Պակիստանի և Քաթարի միջնորդական ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լիբանանում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։ Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը հանվել են, շրջափակումը վերացվել է, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցվել են, և մեկնարկել է Իրանի վերականգնման ու զարգացման լայնածավալ ծրագիրը»,– գրել է Արաղչին։