Դե լա Էսպրիելյան հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Կոլումբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ԱՄՆ նախագահի կողմնակից, փաստաբան Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր առավելությամբ հաղթում է ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդային, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով ձայների նախնական հաշվարկին։

Քվեաթերթիկների 99,8%-ի հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել է ձայների 49,7%-ը, մինչդեռ Սեպեդան՝ 48,7%-ը։

Bloomberg-ը տեղի ունեցած ընտրությունները անվանում է «երկրի պատմության ամենալարված և բևեռացված ընտրություններից մեկը»։

Վերջնական արդյունքները պետք է հաստատվեն ավելի դանդաղ, իրավաբանորեն պարտադիր հաշվարկի ընթացքում, երբ ընտրական մարմինները ստուգում են ընտրատեղամասերից ստացված պաշտոնական արձանագրությունները։

Առաջին փուլի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել էր 44%, իսկ Սեպեդան՝ 41%։

Արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է դե լա Էսպրիելյային առաջին փուլում տարած հաղթանակի առթիվ և հայտարարել, որ կաջակցի նրա թեկնածությանը երկրորդ փուլում։

Դե լա Էսպրիելյան, որը հայտնի է նաև որպես El Tigre (իսպան.՝ «Վագր»), փաստաբան և գործարար է, որը գրանցել է իր թեկնածությունը իր իսկ ստեղծած «Հայրենիքի պաշտպաններ» շարժումից։ Նա իրեն անվանում է Թրամփի կողմնակից և խոստանում է խիստ պայքարել հանցավորության դեմ։

Սեպեդան փիլիսոփա և իրավապաշտպան է, ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի անդամ։ Նա խոստացել էր շարունակել կյանքի կոչել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի «Համընդհանուր խաղաղություն» ծրագիրը՝ երկրի տարածքում գործող տարբեր ապստամբ խմբավորումների հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու ուղղությամբ։

Իրանը և ԱՄՆ-ն առաջընթաց են գրանցել Շվեյցարիայում կայացած բանակցություններում

Շվեյցարիայում կայացած Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները թույլ տվեցին առաջընթացի հասնել, և դա լավատեսություն է ներշնչում, հայտարարել են միջնորդի դեր կատարող Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները։

«Հաջողվել է հասնել առաջընթացի, ինչը լավատեսություն է ներշնչում», – նշվում է նրանց հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի գիշերը։

Դրանում ընդգծվում է, որ հանդիպման մթնոլորտը եղել է «դրական և կառուցողական»։

Կողմերը նաև համաձայնել են ստեղծել խումբ՝ Լիբանանում հակամարտային իրավիճակները կանխելու համար։

«Ձեռք է բերվել համաձայնություն հակամարտությունների կանխարգելման խումբ ստեղծելու վերաբերյալ։ Դրա կազմում կլինեն ԱՄՆ-ը, Իրանը, Լիբանանը։ Միջնորդները կօգնեն աշխատանքներին», – ասվում է փաստաթղթում։

Խմբի նպատակը կլինի ապահովել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև մարտական գործողությունների դադարեցումը։

«Բոլոր հարցերով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ Բյուրգենշտոկ հանգստավայրում», – նշվում է հայտարարության մեջ։

Միջնորդները հավաստիացրել են, որ «կշարունակեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունները շարունակվեն կառուցողական մթնոլորտում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար»։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, X սոցիալական ցանցում մեկնաբանելով երկու երկրների հայտարարությունը, նշել է, որ «պակիստանյան և կատարական միջնորդության անխոնջ ջանքերը զգալի առաջընթաց են բերել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում»։

Ոչ միայն շները, պարզվել է, որ այծերը նույնպես ընդունակ են «հետևել» մարդու ձայնին

Այծերը կարող են ունենալ անսպասելի ճանաչողական ունակություն, որը նախկինում վստահորեն արձանագրվել էր հիմնականում մարդկանց և ընտանի շների մոտ․ նրանք կարող են օգտագործել մարդու ձայնի ուղղությունը՝ թաքցված առարկաները գտնելու համար։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը, որի արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science ամսագրում։

Մինչև այդ համարվում էր, որ նույնիսկ մարդու ամենամոտ էվոլյուցիոն ազգականները, օրինակ՝ շիմպանզեները, նման խնդրի դեպքում լուրջ դժվարություններ են ունենում։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ շատ կենդանիներ արձագանքում են ձայներին՝ օրինակ՝ տագնապի ազդանշաններին կամ սնունդ որոնելիս, սակայն առավել հաճախ նրանք մեկնաբանում են ոչ թե ձայնի ուղղությունը, այլ դրա տեղեկատվական բովանդակությունը։

Փորձին մասնակցել են Մեծ Բրիտանիայի ապաստարանից 29 այծեր։ Գիտնականներն օգտագործել են երկու կարմիր տարա, որոնք թաքցված էին փայտե միջնապատի հետևում։ Սկզբում կենդանիներին վարժեցրել են առաջադրանքին․ հետազոտողը, գտնվելով էկրանի հետևում, այծերին անունով էր դիմում և նրանց աչքի առաջ սնունդը թաքցնում էր տարաներից մեկում։

Այնուհետև սկսվել են փորձարկումները։ Հետազոտողներից մեկը տարայի մեջ թաքցնում էր հում մակարոն, մնալով կենդանիների համար անտեսանելի։ Դրանից հետո այծին բաց էին թողնում սենյակ, իսկ միջնապատի հետևում գտնվող մեկ այլ մարդ ձայնային ազդանշաններ էր տալիս․ նա կարող էր ձայնն ուղղել դեպի ճիշտ տարան, խոսել հակառակ կողմ կամ ընդհանրապես լռել։

Արդյունքները բավական խոսուն էին։ Երբ հետազոտողը ձայնն ուղղում էր դեպի սննդով տարան, այծերը տարան ընտրում էին դեպքերի մոտ 60%-ում։ Վերահսկիչ իրավիճակում, երբ մարդը լռում էր, ճշգրտությունը նվազում էր մինչև 47%, ինչը ցույց է տալիս, որ կենդանիները հոտով չէին կողմնորոշվում։ Երբ ձայնն ուղղված էր երկու տարաներից էլ հակառակ կողմ, հաջողությունը մնում էր մոտ 49% մակարդակի վրա։

Գիտնականները եզրակացնում են, որ որոշ այծեր ունակ են օգտագործել մարդկային խոսքի ուղղությունը որպես հուշում սնունդ որոնելիս։ Սա կարող է վկայել սոցիալական ընկալման ավելի բարձր մակարդակի մասին, քան նախկինում էր համարվում, ինչպես նաև այն մասին, որ ընտելացման երկար պատմությունը կարող էր նրանց մոտ ձևավորել զգայունություն մարդկային հաղորդակցական ազդանշանների նկատմամբ։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այծերը պարզապես չեն արձագանքում ձայնին որպես այդպիսին, այլ ունակ են հաշվի առնել դրա տարածական ուղղվածությունը, ինչը նրանց վարքային ունակությունները մոտեցնում է շների և փոքր երեխաների ունակություններին։

Առաջին տուգանքներից մինչև ոստիկանության սուպերմեքենաներ․ 12 զարմանալի փաստ ավտոմեքենաների պատմությունից

Ավելի քան մեկ դար գոյության ընթացքում ավտոմեքենան վերածվել է ոչ միայն փոխադրամիջոցի, այլև բազմաթիվ զարմանալի պատմությունների աղբյուրի։ Դրանցից որոշներն այնքան անսովոր են, որ հորինվածք են թվում, թեև իրականում հիմնված են իրական դեպքերի վրա, գրում է Motorious-ը։

Արագության գերազանցման առաջին տուգանքը տրվել է 13 կմ/ժ արագության համար

Պատմության մեջ արագության գերազանցման առաջին տուգանքը տրվել է 1896 թվականին։ Ավտոմեքենան շարժվում էր ընդամենը մոտ 13 կմ/ժ արագությամբ, մինչդեռ թույլատրելի սահմանաչափը մոտ 3 կմ/ժ էր։ Այսօր նման արագությունը գրեթե հետիոտնային է թվում, բայց այն ժամանակ այն համարվում էր վտանգավոր բարձր։

Արագության ավտոմատ կարգավորիչը (Cruise control) կույր ինժեներ է հորինել

Կրուիզ-կոնտրոլի համակարգը ստեղծվել է ինժեներ Ռալֆ Թիթորի շնորհիվ, որը դեռ մանկության տարիներին կորցրել էր տեսողությունը։ Նրան նյարդայնացնում էր, որ վարորդը, որի հետ նա հաճախ ճանապարհորդում էր, անընդհատ մեկ արագացնում էր, մեկ դանդաղեցնում։ Արդյունքում Թիթորը մշակեց մշտական արագությունը պահպանելու մեխանիզմ, որը դարձավ ժամանակակից կրուիզ-կոնտրոլի համակարգի նախատիպը։

Ապակեմաքրիչները կին է հորինել

1903 թվականին ամերիկուհի Մերի Անդերսոնը առաջարկեց սարքավորում՝ դիմապակին անձրևից և ձյունից մաքրելու համար։ Նրա ձեռքով կառավարվող ապակեմաքրիչը դարձավ ժամանակակից «մաքրիչների» նախորդը, որոնք այսօր տեղադրվում են յուրաքանչյուր ավտոմեքենայի վրա։

Իրենց կյանքի մեծ մասը ավտոմեքենաները կանգնած են մնում առանց շարժման

Մասնագետների գնահատմամբ, միջին ավտոմեքենան ժամանակի շուրջ 95%-ը անցկացնում է կայանված կամ չօգտագործվող վիճակում։ Իրական շարժմանը բաժին է ընկնում նրա գոյության ընդամենը մոտ 5%-ը։

Formula 1-ի բոլիդը տեսականորեն կարող է ընթանալ առաստաղով

Ժամանակակից Formula 1-ի մեքենաներն այնքան հզոր սեղմող ուժ են ստեղծում, որ տեսականորեն մոտ 193 կմ/ժ արագության դեպքում կարող էին կպած մնալ թունելի առաստաղին և շարունակել շարժվել անիվները վերև։ Գործնականում նման փորձ ոչ ոք չի իրականացրել, բայց հաշվարկները ցույց են տալիս, որ դա հնարավոր է։

Աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենաներից մեկը

Koenigsegg Gemera հիպերմեքենան կարող է զարգացնել մոտ 399 կմ/ժ արագություն։ Սերիական էլեկտրամոբիլների շարքում առաջատարներից մեկը մնում է Tesla Model S Plaid-ը՝ մոտ 322 կմ/ժ առավելագույն արագությամբ։

Արագության գերազանցման համար ամենաթանկ տուգանքը

Շվեյցարիայում տուգանքների չափը կախված է խախտողի եկամուտներից։ Ամենահայտնի դեպքերից մեկում վարորդը, որը 80 կմ/ժ սահմանափակում ունեցող գոտում շարժվում էր 137 կմ/ժ արագությամբ, ստացել է մոտ 294 հազար դոլարի տուգանք։

Ավտոմեքենան բաղկացած է տասնյակ հազարավոր մասերից

Ժամանակակից ավտոմեքենան ներառում է մոտ 30 հազար տարբեր բաղադրիչ։ Շարժիչից և էլեկտրոնիկայից մինչև ամենափոքր ամրացման տարրերը՝ բոլոր մասերը պետք է աշխատեն որպես միասնական համակարգ։

Դեպի Լուսին ճանապարհորդությունը կտևեր մոտ կես տարի

Եթե պատկերացնենք, որ Երկրի և Լուսնի միջև ավտոճանապարհ կա, և վարորդը շարժվում է առանց կանգառների միջին արագությամբ, ապա ճանապարհորդությունը կտևեր մոտ վեց ամիս։ Այս օրինակը լավ ցույց է տալիս տիեզերական հսկայական հեռավորությունները։

Դուբայի ոստիկանությունն օգտագործում է սուպերմեքենաներ

Dubai Police-ի ոստիկանական ավտոպարկը հայտնի է իր էկզոտիկ ավտոմեքենաներով։ Դրա կազմում կան այնպիսի մեքենաներ, ինչպիսին է Bugatti Veyron-ը, որը կարող է զարգացնել ավելի քան 407 կմ/ժ արագություն։

Volkswagen Beetle-ը արտադրվել է ավելի քան կես դար

Լեգենդար Volkswagen Beetle-ը կոնվեյերի վրա մնացել է ավելի քան 50 տարի։ Կառուցվածքի պարզությունը, հուսալիությունն ու մատչելիությունը այն դարձրել են պատմության ամենաճանաչելի ավտոմեքենաներից մեկը։

Ավտոմեքենայի ազդանշաններն ունեն երաժշտական նոտա

Ավտոմեքենաների ազդանշանների մեծ մասը կարգավորվում է որոշակի հաճախականության վրա, որը հաճախ մոտ է ֆա նոտային։ Սա օգնում է, որ ազդանշանը լավ տարբերվի քաղաքային աղմուկի մեջ և միաժամանակ չափազանց տհաճ չլինի լսողության համար։

Մեքսիկական քաղաքի քաղաքապետին կասկածում են սեփական առևանգումը բեմադրելու մեջ՝ 2 մլն դոլար յուրացնելու համար

Մեքսիկայում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել. Տենանսինգո մունիցիպալիտետի քաղաքապետ Նենսի Նապոլեսին կասկածում են, որ նա բեմադրել է սեփական առևանգումը՝ պետական միջոցներից մոտ 2 միլիոն դոլար յուրացնելու համար՝ դրանք ներկայացնելով որպես ազատ արձակման փրկագին, գրում է CBS News-ը։

Տեղական դատախազության տվյալներով, քննությունը սկսվել է երեք անձի ցուցմունքներից հետո, որոնք արդեն ձերբակալվել էին և ներկայացվել որպես «առևանգողներ»։ Քննությունը պնդում է, որ զինված տղամարդիկ, իբր, ուժով դուրս են բերել Նապոլեսին ավտոմեքենայից, ապա պահանջել են 40 միլիոն պեսո (մոտ 2,3 միլիոն դոլար) փրկագին՝ սպառնալով նրան և նրա ընտանիքին։

Սակայն, ըստ քննիչների վարկածի, ծրագիրը չի ընթացել նախատեսված սցենարով այն բանից հետո, երբ պատահական ականատեսը տեսել է ենթադրյալ առևանգումը և հայտնել ոստիկանությանը։ Դա ստիպել է դեպքի մասնակիցներին փոխել գործողությունները և ի վերջո հանգեցրել է ենթադրյալ սխեմայի բացահայտմանը։

Դատախազությունը հայտարարում է, որ քննության ընթացքում բացահայտվել են անհամապատասխանություններ ցուցմունքներում և դեպքերի վարկածներում։ Քննությունը կարծում է, որ բեմադրության կազմակերպման հետևում կարող էին կանգնած լինել քաղաքապետի ամուսինն ու փեսան, իսկ սխեմայի նպատակը բյուջեից արդեն իսկ հափշտակված միջոցները օրինականացնելն էր՝ ստեղծելով փրկագնի վճարման տպավորություն։

Նենսի Նապոլեսի նկատմամբ, որը ներկայացնում է նախագահ Կլաուդիա Շեյնբաումի իշխող Morena կուսակցությունը, առայժմ ձերբակալման օրդեր չի տրվել։ Սակայն նրա ամուսինն ու փեսան գտնվում են հետախուզման մեջ։

Ինքը՝ Նապոլեսը, մերժում է մեղադրանքները և հայտարարում, որ պատրաստ է համագործակցել քննության հետ՝ ճշմարտությունը պարզելու և մեղավորներին պատժելու համար։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում նա գործը անվանել է «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Կոռուպցիան հենց վերևից է գալիս. արդեն ծիծաղելի է․ հարցում

Քաղաքական ուժերի միջև փոխադարձ մեղադրանքներն ու վերջին շրջանում հրապարակված ձայնագրությունները կրկին հանրային օրակարգ են բերել կոռուպցիայի թեման։ Մինչ իշխանությունները շարունակ հայտարարում են կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, հասարակության մի հատված կասկածի տակ է դնում այդ պայքարի արդյունավետությունն ու անկեղծությունը՝ նշելով, որ տարիներ շարունակ հնչող հայտարարությունները հաճախ չեն վերածվում համակարգային փոփոխությունների։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը և նորմա՞լ են համարում, որ իշխանությունները մշտապես խոսում և բողոքում են կոռուպցիայից։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց. «Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվում էդ քաղաքականությամբ»:

«Իշխանության համար դա ուղղակի պատճառ է, որ քաղաքական հետապնդումներ կազմակերպեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններին, ասաց. «Ամենամեծ կոռուպցիաները իրենք են»:

«Ես ձեզնից մի բան եմ խնդրում՝ բացի քաղաքականությունից ինչ հարց ուզում եք տվեք, ես ձեզ պատասխանեմ։ Ես երաժիշտ եմ, քաղաքականությունից հեռու եմ։ Ամեն դեպքում, կոռուպցիան լավ բան չէ, պետք է վերանա, արմատախիլ լինի, որ մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն։ Բայց իրենք պետք է աշխատեն, որ չլինի։ Կոռուպցիան միշտ եղել է, կա ու կլինի, էդ ես գիտեմ, բողոքի, չբողոքի՝ կա ու կլինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Հարցված քաղաքացիներից մեկն էլ իշխանությունների գործունեությունը դրական գնահատեց. «Ես, ճիշտն ասած, էդքան չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, որովհետև ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի։ Բայց իշխանությունն այսօրվա դրությամբ ինչ անում է, ինձ թվում է՝ շատ ճիշտ է անում։ Մեր երկրի ապագայի համար շատ ճիշտ քայլեր է ձեռնարկում»։

Իսկ իշխանությունների կողմից կոռուպցիայի մասին մշտապես խոսելու վերաբերյալ նույն քաղաքացին հավելեց. «Արդեն ծիծաղելի է, հենց իրենից է գալիս, վերևից է գալիս, ծիծաղելի բան է»։

Մանրամասները` տեսանյութում:


Մերի Հակոբյան

ԱՄԷ-ն ու Իրաքը գործարկել են Թուրքիայով անցնող նոր լոգիստիկ միջանցք

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իրաքը գործարկել են ինտեգրված լոգիստիկ ենթակառուցվածք, որը Պարսից ծոցի տարածաշրջանը Թուրքիայի միջոցով կապում է եվրոպական շուկաներին։

Թուրքական մամուլի հաղորդմամբ, այս նախաձեռնությունը միտված է արագացնելու տարածաշրջանային առևտրային հոսքերը և ամրապնդելու Թուրքիայի դերը որպես կարևոր տարանցիկ և լոգիստիկ հանգույց։

ԱՄԷ-ի «Abu Dhabi Ports Group»-ը (AD Ports Group) հայտարարել է, որ պաշտոնապես մեկնարկել են ինտեգրված լոգիստիկ ծառայությունները Խալիֆա և Իրաքի Ում Քասր նավահանգիստների միջև։ Ծրագիրը կիրականացվի շաբաթական կանոնավոր փոխադրումների միջոցով՝ հիմնական շեշտը դնելով կոնտեյներային և Ro-Ro (անիվավոր բեռների) փոխադրումների վրա։

Ում Քասր նավահանգիստը, որը գտնվում է Իրաքի հարավում, առանձնանում է իր ռազմավարական դիրքով, քանի որ ցամաքային ճանապարհներով անմիջական կապ ունի Թուրքիայի և Սիրիայի սահմանների հետ։ Պարսից ծոցի երկրներից եկող բեռները այստեղից ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կտեղափոխվեն Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա։

AD Ports Group-ի գլխավոր տնօրեն Մուհամմադ Ջումա ալ-Շամասին նշել է, որ նոր ծառայությունները բիզնեսի համար ստեղծում են ռազմավարական անցումային հարթակ՝ ընդլայնված առևտրային միջանցքների և հաղորդակցության ուղիների միջոցով։

Ըստ աղբյուրը՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն մեծացնել ԱՄԷ–Իրաք առևտրաշրջանառությունը, այլև խթանել առևտրային կապերը Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ երկրների միջև։ Սպասվում է, որ այն կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և մատակարարման շղթաների ճկունության ու կայունության բարձրացմանը։

Ermenihaber

ԱՄԷ-ն ու Իրաքը գործարկել են Թուրքիայով անցնող նոր լոգիստիկ միջանցք

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իրաքը գործարկել են ինտեգրված լոգիստիկ ենթակառուցվածք, որը Պարսից ծոցի տարածաշրջանը Թուրքիայի միջոցով կապում է եվրոպական շուկաներին։

Թուրքական մամուլի հաղորդմամբ, այս նախաձեռնությունը միտված է արագացնելու տարածաշրջանային առևտրային հոսքերը և ամրապնդելու Թուրքիայի դերը որպես կարևոր տարանցիկ և լոգիստիկ հանգույց։

ԱՄԷ-ի «Abu Dhabi Ports Group»-ը (AD Ports Group) հայտարարել է, որ պաշտոնապես մեկնարկել են ինտեգրված լոգիստիկ ծառայությունները Խալիֆա և Իրաքի Ում Քասր նավահանգիստների միջև։ Ծրագիրը կիրականացվի շաբաթական կանոնավոր փոխադրումների միջոցով՝ հիմնական շեշտը դնելով կոնտեյներային և Ro-Ro (անիվավոր բեռների) փոխադրումների վրա։

Ում Քասր նավահանգիստը, որը գտնվում է Իրաքի հարավում, առանձնանում է իր ռազմավարական դիրքով, քանի որ ցամաքային ճանապարհներով անմիջական կապ ունի Թուրքիայի և Սիրիայի սահմանների հետ։ Պարսից ծոցի երկրներից եկող բեռները այստեղից ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կտեղափոխվեն Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա։

AD Ports Group-ի գլխավոր տնօրեն Մուհամմադ Ջումա ալ-Շամասին նշել է, որ նոր ծառայությունները բիզնեսի համար ստեղծում են ռազմավարական անցումային հարթակ՝ ընդլայնված առևտրային միջանցքների և հաղորդակցության ուղիների միջոցով։

Ըստ աղբյուրը՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն մեծացնել ԱՄԷ–Իրաք առևտրաշրջանառությունը, այլև խթանել առևտրային կապերը Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ երկրների միջև։ Սպասվում է, որ այն կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և մատակարարման շղթաների ճկունության ու կայունության բարձրացմանը։

Ermenihaber

Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ արդիական զարգացումները։

Էրդողանը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը գոհունակություն է առաջացնում, և ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր աջակցությունը ցուցաբերել այս գործընթացի խաղաղ ավարտի համար։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։

Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը

Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները խոսել է Թուրքիայի և Իրաքի նավթատարի մասին։

Ըստ նրա՝ հուլիսին լրանում է Թուրքիայի և Իրաքի միջև նավթամուղի համաձայնագրի ժամկետը և սպասվում է, որ այն կերկարաձգվի։ Աքյեների պնդմամբ՝ Իրաքի հետ կնքվի նոր էներգետիկ համաձայնագիր 5-10 տարի ժամկետով։

Աքյեները նշել է, որ Հորմուզի նեղուցում տարածաշրջանային լարվածությունն ու ռիսկերը Քիրքուք-Էրբիլ-Ջեյհան խողովակաշարը դարձրել են ավելի ռազմավարական, քան երբևէ։ Ըստ նրա՝ բոլոր կողմերը ցանկանում են ավելացնել նավթի առաքումները և գործընթացը հարմարեցնել ներկայիս պայմաններին նոր համաձայնագրերով։

Աքյեները հայտնել է, որ 2026-ի մարտին, Մերձավոր Արևելքում հակամարտությունների և Հորմուզի նեղուցի ծովային երթևեկության համար փակման պատճառով Բաղդադի և Էրբիլի միջև համագործակցությունը խորացավ։ Բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար Իրաքի կառավարությունը վերագործարկեց Քիրքուք-Ջեյհան նավթատարը՝ օրական նավթի հոսքը Թուրքիայով հասցնելով 250․000 բարելի։

2026-ի հունիսի դրությամբ նավթատարը շարունակում է լիովին գործել ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նպատակ ունի թողունակությունը հասցնել օրական 1.5 մլն բարելի։

Ermenihaber