Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչը տեղավորվում է «միջանցքային տրամաբանության» մեջ

Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որքանով հասկանում եմ «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:
Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ.-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:
Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ:

«Նվե՞ր», թե՞ անվտանգության սպառնալիք. ինչու է քաղաքապետարանը վերելակների բեռը գցում երևանցիների վրա

Երևանի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի թիվ 305-Ա որոշումը, որով 4,6 միլիարդ դրամ արժողությամբ 505 վերելակներ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են բազմաբնակարան շենքերի սեփականատերերին (ի դեմս կառավարման մարմինների), առաջացրել էր լրջագույն մտահոգություններ և քաղաքացիական ռիսկեր։

Առաջին հայացքից «նվեր» թվացող այս քայլը, իսկ իրականում իրավական և ֆինանսական ծանր բեռը քաղաքապետարանի հաշվեկշռից բնակիչների ուսերին տեղափոխելու դասական օրինակ է։

Երևան քաղաքի ավագանու համապատասխան՝ «Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին» որոշման 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ կառավարման մարմինները պարտավոր են իրականացնել վերելակների ընթացիկ սպասարկումը։

Վերելակները հանձնվում են 77 համատիրության և 2 լիազորագրային կառավարչի։ Սա բնակիչների համար ստեղծում է լրացուցիչ ֆինանսական բեռ, իսկ կառավարման ցածր արդյունավետության պայմաններում՝ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ վերահսկողության հստակ մեխանիզմներ չկան։

Տպավորություն է՝ այս քայլով քաղաքապետարանն իրենից թոթափում է վերելակների անվտանգության, խափանումների, մաշվածության և հետագա հնարավոր վթարների ողջ իրավական ու նյութական պատասխանատվությունը։ Այսպիսով, ցանկացած տեխնիկական խնդրի դեպքում քաղաքային իշխանությունն այլևս ունի օրինական արդարացում՝ «գույքը ձերն է, դուք էլ սպասարկեք»։

Ի դեպ, 4,6 միլիարդ դրամանոց գույքի ընթացիկ և կապիտալ սպասարկումը պահանջում է հսկայական միջոցներ։ Քանի որ վերելակները հանձնվում են բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը, սպասարկման ծախսերը բնականաբար ներառվելու են համատիրությունների կողմից հավաքագրվող ամսական վճարների մեջ։ Սա անխուսափելիորեն կբերի բնակվարձերի կամ վերելակի սպասարկման վճարների թանկացման, ինչը լրացուցիչ հարված է քաղաքացիների գրպանին։

Երևանի համատիրությունների մեծ մասն ունի կառավարման ցածր արդյունավետություն, ֆինանսական թափանցիկության պակաս և բնակիչների կողմից անվստահություն։ Որոշման մեջ նշված «կառավարման մարմիններին» նման թանկարժեք և կենսական նշանակության գույք վստահելը հղի է կոռուպցիոն ռիսկերով և կամայականություններով։ Չկա որևէ հստակ մեխանիզմ, թե ինչպես է քաղաքապետարանը վերահսկելու, որ համատիրությունները չարաշահումներ չանեն կամ սպասարկման համար նախատեսված գումարները չփոշիացնեն։

Բացի այդ՝ այս որշուման հիմքում առկա է նաև ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը։Վերելակը պարզապես բակի նստարան կամ շենքի դուռ չէ, որը փչանալու դեպքում կարելի է հեշտությամբ անտեսել։ Այն բարձր տեխնիկական վտանգավորության օբյեկտ է, որից ամեն օր կախված է մարդկանց կյանքը։ Նախկինում քաղաքապետարանն ու պետությունը կենտրոնացված ձևով ինչ-որ չափով վերահսկում և ապահովում էին դրանց նվազագույն անվտանգությունը։ Իսկ հիմա, երբ այս բարդ ու վտանգավոր գործը թողել են կիսախարխուլ համատիրությունների հույսին, վերելակների քանդվելն ու շարքից դուրս գալը դառնալու է օրերի հարց։ Սա ուղղակիորեն վտանգում է շենքերում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը։

Այս որոշմամբ Երևանի քաղաքապետարանը կատարել է ձևական «բարի կամքի» դրսևորում, որի տակ թաքնված է սեփական պարտականությունները քաղաքացիների վրա բարդելու քաղաքականությունը։ «Հպարտ երևանցիները» ստացել են ոչ թե նվեր, այլ ֆինանսական բեռ, որի հետևանքները զգալու են ամենամսյա վճարումների և սեփական անվտանգության հաշվին։


Հասմիկ Մովսիսյան

Նախատեսվում է իրականացնել Կիևյան կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է

-իրականացնել կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,
-դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում,
-ջրամեկուսացման աշխատանքներ,
-կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,
-անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։

Էկոնոմիկայի նախարարությունում կյանքի բոլոր իրադրությունների գծով կա առանձին վարչություն

Էկոնոմիկայի նախարարությունում կյանքի բոլոր իրադրությունների գծով կա առանձին վարչություն:

Եթե իր կարևորությամբ և նշանակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա է թվով 17, ապա Գևորգ Պապոյանի անհասկանալի ֆունկցիաներով և վերջնական արդյունք չապահովող էկոնոմիկայի նախաչարությունում դրանց թիվը 27 է։

Այն աստիճան են կրկնվում գեղարվեստական բառերից կազմված վարչությունները, որ գրեթը յուրաքանչյուր կենդանու կամ արոտավայրի գծով կա առանձին վարչություն։

Օրինակ գիտելիքահենք տնտեսության վարչություն, գործարար միջավայրի վարչություն, բուսանուծության վարչություն և անասնաբուծության վարչություն, սննդամթերքի անվտանգության վարչություն` երբ կա հսկա ՍԱՏՄ կառույցը, մարքեթինգի և խթանման վարչություն և նման երկու տասնյակ վարչություններ, որոնց մեջ իրենց հերթին կան ավելի շատ բաժիններ։

Այս ամենը գուցե աննկատ մնար, եթե կոնկրետ գործող անձը` գյուղացին և ձեռներեցը կանգնած չլինեին անլուծելի պրոբլեմների առջև, երբ հարակից վիթխարի ԵԱՏՄ շուկայի փոխարեն Նիկոլ Փաշինյանի անձնական հարաբերությունների պատճառով իրենց արտադրած կարտոֆիլի կամ կոշիկի գնորդներին պետք է որոնեն այլ մայրցամաքներում։

Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Ներքին
18:15 15-06-2026

Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա

Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա, հայտնում է Flightradar-ը

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։

«Պոբեդա» ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված. Հովհաննես Խուդոյան

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է:

Այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ»,- նշել է նա:

«Տելեկոմ Արմենիա»-ն և «Ազերտելեկոմ»-ը երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման երկկողմ համաձայնագիր են ստորագրել

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով:

Այս մասին հայտնում է «Տելեկոմ Արմենիա»-ն:

Քո լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում. այսօր սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի հիշատակի օրն է

Այսօր՝ հունիսի 22-ին, հայ արվեստասերներն ու թատերական աշխարհը խոնարհումով հիշում են հայ բեմի անփոխարինելի դեմքերից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին:

Նա ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և երկար տարիներ իր կյանքն ու հոգին նվիրել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Լալա Մնացականյանը փայլել է տասնյակ ներկայացումներում և ֆիլմերում՝ իր յուրօրինակ, անկրկնելի խաղով նվաճելով հանդիսատեսի անսահման սերն ու դառնալով «Արտավազդ» մրցանակի դափնեկիր:

Չնայած մեծ հաջողություններին ու բեմական փառքին՝ տաղանդավոր դերասանուհին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը միշտ համարում էր ընտանիքը՝ սիրելի ամուսնուն ու որդիներին։

Նա բարության, հոգատարության մարմնացում էր, ում ջերմ ժպիտը հիմա էլ ջերմացնում է բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչում ու սիրում էին իրեն:

Հավերժ փառք ու հիշատակ հայ բեմի մեծ վարպետին։


Թամարա Քալանթարյան

Արտենիում ողբերգական ավտովթարից մահացածը կին է

«Oragir.News»-ը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզում վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը կին է: Նա եղել է «Գազել»-ում, որով տեղափոխում էին աշխատողներին. ըստ տեղեկությունների՝ տուժածները գնում էին օրավարձով աշպատանքի՝ ծիրան հավաքելու։

Այս մասին հայտնում են Արտենի գյուղի բնակիչները։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ի վաղ առավոտյան, ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 11 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, որից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

«Oragir.News»-ին տեղեկացնում են, որ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև:

Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: