Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին

Նախընտրական շրջանում ասում էին, թե Ռուսաստանն աջակցելու է ռուսամետ ուժերին, ստիպելու է Փաշինյանին պարտվել ու հեռանալ։ Սա ասում էին գրեթե բոլորը։ ՔՊ-ական շրջանակներն այս մասին խոսում էին հիբրիդային սպառնալիքների մասին խոսույթի շրջանակում, իսկ ռուսամետ ընդդիմադիրներն այս պատմությունը ներկայացնում էին այն թերահավատներին, որոնք կասկածում էին ռուսամետ ուժերի հաղթանակին։ Այդպիսով՝ ռուսամետները վստահություն էին ներշնչում ժողովրդին, թե Պուտինը ռեալ աջակցելու է, հետևապես՝ իրենց հաղթանակը երաշխավորված է։

Այս նարատիվի տեսանկյունից Փաշինյանի հաղթանակը հնարավոր է երկու պարագայում։ Առաջինը՝ Կրեմլը խաբե՞լ է ռուսամետ ուժերին։ Երկրորդը՝ ՀՀ-ն դուրս է եկե՞լ ռուսական ազդեցության գոտուց, և ՌԴ-ն իշխանություն չի՞ ձևավորում ՀՀ-ում։

Երկրորդ տարբերակն իրականությունից կտրված է։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայությունը ռուսական ազդեցության անվիճելի ապացույցն է։ Հայ-ռուսական օրակարգի վերանայման հարց ՔՊ ծրագրում չկա։ Հունիսի 14-ին Փաշինյանը մի խոսք չասաց խորհրդային բռնազավթման տարիներին զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակին, որ Պուտինը վատ չզգա։ Այս ամենն ապացուցում է, որ ՌԴ-ն ՀՀ-ում լուրջ ազդեցություն ունի։

Անենք հակասող ենթադրություն։ Եթե Պուտինն այդ աստիճանի ամուլ է դարձել ՀՀ-ում իշխանություն ձևավորելու հարցում, ապա ինչո՞ւ էին մի շարք փորձառու կուսակցություններ ու գործիչներ ռուսամետ դիրք ընդունել, նրանք չէին հասկանո՞ւմ, որ ռուսների ատամները թափվել են, ինչո՞ւ էին նրանց աջակցության վրա հույս դնում ու այդ մասին ընտրողներին պատմում։ Խաբո՞ւմ էին ժողովրդին, թե՞ թյուրիմացաբար հավատում էին ռուսների աջակցությանը։

Այսպիսով՝ եթե ՀՀ իշխանության, ԵՄ ղեկավար գործիչների, ժողովրդավարության ջատագովների խոսույթը հիբրիդային սպառնալիքների մասին լուրջ էր, և եթե ընդդիմադիր առաջնորդները ողջախոհության հետ խնդիրներ չունեն, ապա երկրորդ տարբերակը բացառվում է, ՀՀ-ում ամեն ինչ մնում է այնպես, ինչպես նախկինում, և ՌԴ-ն նույն ազդեցությունն ունի ՀՀ-ում իշխանության ձևավորման վրա։

Իսկ եթե ՌԴ-ն ՀՀ-ում կարող էր իրապես ազդել իշխանության ձևավորման վրա, եթե կարող էր ստիպել Փաշինյանին, որ նա պարտվի, ապա ինչո՞ւ չարեց, ինչո՞ւ լուրջ չաջակցեց ռուսամետ ուժերին, ինչո՞ւ իր մարդկանց լքեց, մենակ թողեց ՔՊ-ական բռնաճնշումների առաջ։

Արցախի զավթման, Արցախից հայերի բռնի տեղահանման, ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը աջակցում էր Ադրբեջանին, Ալիևի վերջնագրերն էր փոխանցում Փաշինյանին։ Ոմանք ասում են, թե Մոսկվան դավաճանեց հայ ժողովրդին։ Իսկ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում, որտեղ քննարկվում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցը, ՌԴ-ն չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքներն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այնուամենայնիվ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ քաղաքական համայնքի ռուսամետ սեգմենտը հավատում էր կամ առնվազն ցույց էր տալիս, թե հավատում է, որ ռուսները կօգնեն տապալել Փաշինյանին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը փորձառու գործիչ է։ Նա 2021-ի պարտությունից հետո չէր կրկնի նույն բանը, եթե վստահ չլիներ, որ Կրեմլն այս անգամ աջակցելու է ռուսամետ ուժերի հաղթանակին։

Սամվել Կարապետյանը փորձառու գործարար է, միլիարդատեր։ Նա չէր մտնի մի գործի մեջ, որտեղ խայտառակ տակ էր տալու։ Ուստի՝ ենթադրելի է, որ Կրեմլից նրան աջակցություն են խոստացել, վստահեցրել, որ կճնշեն Փաշինյանին ու կստիպեն պարտվել։

Նույնը կարելի է Գագիկ Ծառուկյանի մասին ասել։ Նա, եթե իմանար, որ Պուտինն ու Լուկաշենկոն չեն աջակցելու ռուսամետ ուժերին, ապա չէր մտնի խաղի մեջ, մանավանդ՝ Փաշինյանը լուրջ սպառնում էր այս 3 գործիչներին։

Հիասթափության մեջ են նաև մանր ռուսամետ ուժերը։ Նրանք ևս չեն հասկանում, թե ինչո՞ւ Մոսկվան «գցեց» ռուսամետ ուժերին, ինչո՞ւ թույլ տվեց, որ Փաշինյանը հաղթի։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ քաղաքական համայնքում ողջամիտ ռուսամետ ուժերը հիմա «գցված» են զգում, հետևաբար՝ առաջիկայում կվերանայեն իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումը, կդառնան անկախության և ժողովրդավարության ջատագովներ, նպատակ կհռչակեն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալը։ Իսկ հոռետեսների կարծիքով՝ ռուսամետների մի մասը չի հասկանա, որ Մոսկվան իրենց խաբել է, «գցել» ու դավաճանել։ Այս մարդիկ չեն հավատա, որ Պուտինը սատարում է Փաշինյանին, իսկ իրենց որպես բութ գործիք է օգտագործում Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու, ՀՀ-ի ռուսամետ կուրսն արդարացնելու համար։


Թաթուլ Մկրտչյան

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության հայտարարությունից:

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։ Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։

Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։

Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Հետևաբար մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

Ցավոք, վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում։

Ղրիմում ամբողջությամբ դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը

Բռնակցված Ղրիմի թերակղզու բենզալցակայաններում ամբողջությամբ դադարեցվել է վառելիքի ազատ վաճառքը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ ինչպես կանխիկ ու անկանխիկ վճարումներով, այնպես էլ հատուկ կտրոններով, ընդ որում՝ Մոսկվայի կողմից նշանակված իշխանությունների որոշմամբ՝ բենզինն ու դիզվառելիքն այսուհետ բացառիկ կարգով կվաճառվեն միայն այն պետական ​​մարմիններին ու կառույցներին, որոնք անմիջականորեն ապահովում են տարածաշրջանի կենսագործունեությունն ու անվտանգությունը:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ պարզաբանելով, որ Սևաստոպոլում վառելիքի մատակարարումները լրջորեն հետաձգվում են:

Վառելիքի ճգնաժամի հիմնական պատճառը Նովոռոսիա մայրուղու երթևեկության պարբերական խափանումներն են, որոնք հետևանք են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շարունակական հարձակումների, սակայն վառելիքի պակասն ու վաճառքի խիստ սահմանափակումները արդեն իսկ տարածվել են ոչ միայն Ղրիմում, այլև Ռուսաստանի Դաշնության առնվազն 33 այլ շրջաններում։


Թամարա Քալանթարյան

Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից

Դերասան, երգիչ և պրոդյուսեր Գոռ Հակոբյանը, ով այս օրերին որդու հետ անցնում է կյանքի ամենածանր փորձություններից մեկով, նոր հուզիչ հրապարակում է արել գերմանական հիվանդանոցի պատերի ներսից։

Օրեր առաջ արտիստը հայտնել էր, որ սկսվել է իր որդու՝ Ֆելիքսի բուժման արդեն 6-րդ ծանր փուլը։ Հիվանդասենյակից արված նոր լուսանկարում հայր ու որդի ձեռք ձեռքի բռնած են։ Չնայած բուժման տանջալի ու դժվարին ճանապարհին, ցավին ու հոգնածությանը՝ նրանք շարունակում են ժպտալ, պայքարել և ամուր պահել հավատն ու ներքին ուժը։

«Անցնելով բուժման 6-րդ կուրսի դժվարին միջով՝ հայր ու որդի օրինակ են դառնում շատերի համար, որ անգամ ամենամութ պահին չի կարելի կորցնել հույսը»։

Հիշեցնենք, որ փոքրիկ Ֆելիքսն այժմ բուժումը ստանում է Գերմանիայում, և հազարավոր երկրպագուներ իրենց աղոթքներով ու ջերմ խոսքերով կանգնած են ընտանիքի կողքին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։


Թամարա Քալանթարյան

Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից

Դերասան, երգիչ և պրոդյուսեր Գոռ Հակոբյանը, ով այս օրերին որդու հետ անցնում է կյանքի ամենածանր փորձություններից մեկով, նոր հուզիչ հրապարակում է արել գերմանական հիվանդանոցի պատերի ներսից։

Օրեր առաջ արտիստը հայտնել էր, որ սկսվել է իր որդու՝ Ֆելիքսի բուժման արդեն 6-րդ ծանր փուլը։ Հիվանդասենյակից արված նոր լուսանկարում հայր ու որդի ձեռք ձեռքի բռնած են։ Չնայած բուժման տանջալի ու դժվարին ճանապարհին, ցավին ու հոգնածությանը՝ նրանք շարունակում են ժպտալ, պայքարել և ամուր պահել հավատն ու ներքին ուժը։

«Անցնելով բուժման 6-րդ կուրսի դժվարին միջով՝ հայր ու որդի օրինակ են դառնում շատերի համար, որ անգամ ամենամութ պահին չի կարելի կորցնել հույսը»։

Հիշեցնենք, որ փոքրիկ Ֆելիքսն այժմ բուժումը ստանում է Գերմանիայում, և հազարավոր երկրպագուներ իրենց աղոթքներով ու ջերմ խոսքերով կանգնած են ընտանիքի կողքին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։


Թամարա Քալանթարյան

Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։

Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։

Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։

Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։

Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի

Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց: Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես.

«Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:

Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ադրբեջանական քարոզչական առասպելների փլուզումը. ինչպես է ադրբեջանական կողմը սեփական կորուստները ներկայացրել՝ որպես հայկական

Այսեր Ղազարյանը ֆեյսբուքում գրել է.

Ադրբեջանական քարոզչական առասպելների փլուզումը. ինչպես է ադրբեջանական կողմը սեփական կորուստները ներկայացրել՝ որպես հայկական

Քարոզչական թեզերը հաճախ փլուզվում են հենց փաստերի և անառարկելի ապացույցների ճնշման տակ: 44-օրյա պատերազմի հարավային ուղղության վերաբերյալ հերթական բացահայտումը ցույց է տալիս, թե ինչպես է ադրբեջանական կողմը փորձել սեփական ջախջախված զրահատեխնիկայի շարասյունը մատուցել որպես հայկական կողմի կորուստ:

Իրականությունը՝ ընդդեմ կեղծիքի. ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում էր «Թշնամին մարտի դաշտում լքում է զրահատեխնիկան և փախչում» վերնագրով տեսանյութ (տես՝ Youtube-ի հղումով տեսանյութը, 0:34 վայրկյանից), տեսանյութի ներքվում կարճ ներկայացնելով, որ իբրև թշնամին (այսինքն հայկական ուժերը) փախչում է՝ թողնելով զրահտեխնիկա մարտադաշտում — չդիմանալով ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների իրականացրած (այստեղ ուշադրություն) ՀԱԿԱԳՐՈՀԱՅԻՆ գործողություններին, թշնամին փախչեց՝ թողնելով զրահատեխնիկան մարտադաշտում ( երևի հիշում եք, որ թշնամին հայտարարում էր, որ 44-օրյան մենք ենք սկսել, որից հետո իրենք անցել էին հակագրոհի, այո՛ իհարկե, սա էլ այդ «ցայտուն ապացույցներից» մեկն է..)։

Տեսանյութում ցուցադրվում են կործանված և մարտադաշտում թշնամու թողած ռազմական տեխնիկայի կադրերը, իբրև թե դրանք հայկական են, որոնք խոցվել են 27.09.2020թ-ի մարտական գործողությունների ընթացքում: Սակայն Maxar ընկերության կողմից 03.10.2020թ. արված արբանյակային պատկերների OSINT վերլուծությունը լիովին հերքում է այս մանիպուլյացիան:

Վերլուծության հիմնական փաստերը.

• Ճշգրիտ տեղորոշում. խոցված և կանգնած զրահատեխնիկայի կուտակումները գտնվում են Հորադիզից մոտ 2.5-3 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում (տես կցված տեսանյութ):
• Կրակային հեռավորություն. շարասյան առաջին երեք զրահատեխնիկաները խոցվել են հայկական առաջնագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա:
• Շարժման ուղղություն. տեխնիկայի դասավորվածությունը փաստում է, որ շարասյունը շարժվել է ադրբեջանական դիրքերից դեպի հայկական բնագիծ (արևելքից դեպի արևմուտք): Սա նշանակում է, որ խոցված տեխնիկան պատկանել է հարձակվող կողմին՝ ադրբեջանական ԶՈւ-ին:
• Արբանյակային պատկերի մանրամասն վերլուծություն. տեսանյությում ներկայացված 03.10.2020թ-ի արբանյակաին պատկերը հանդիսանում է անառարկելի ապացույց մինչև հոկտեմբերի 3-ը տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ.

Հայկական պաշտպանական բնագիծ (կանաչ գույնով). Պատկերի ձախ հատվածում՝ արևմուտքում հստակ երևում են հայկական կողմի ամրաշինական կառույցներն ու խրամատային համակարգը: Դիրքավորումը թույլ է տվել լիարժեք վերահսկել առաջնագծի ամբողջ շարժը:

Ադրբեջանական ելման դիրքեր (կարմիր գույնով). Պատկերի աջ եզրում՝ արևելքում նշված են թշնամու դիրքերը, որտեղից սկսվել է հարձակումը:

Ջախջախված և խոցված զրահատեխնիկա (կարմիր օղակներով). Կենտրոնական մասում՝ դեպի հայկական դիրքեր տանող գրունտային ճանապարհի վրա, երևում են խոցված միավորները: Առաջին երեքը հասել են մեր առաջնագծի «մատույցներին» (70-100 մետր), որտեղ էլ կազմակերպված կրակով ոչնչացվել է:

Եզրակացություն Արբանյակային պատկերների և տեղանքի վերլուծությունները փաստում են ադրբեջանական զրահատեխնիկայի շարասյան ջախջախումը Հորադիզի ուղղությամբ:

Կրելով ծանր կորուստներ հենց մեր խրամատների առջև՝ թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին՝ օգտագործելով տեսանյութի մոնտաժային հնարքներ և կեղծ վերնագրեր: Հետևողական OSINT վերլուծությունը հերթական անգամ փլուզում է ադրբեջանական քարոզչական առասպելները:

ԱՄՆ-ում բարեհամբույր ռոբոտ են ստեղծել, որը շփվում է երեխաների հետ և կարող է որոշումներ ընդունել առանց օպերատորի

Սիեթլից ամերիկյան ռոբոտատեխնիկական ընկերությունը մշակել է նոր հումանոիդ ռոբոտ՝ Codey անունով, որը նախատեսված է հանրային տարածքներում՝ թանգարաններում, հյուրանոցներում, պատկերասրահներում և այլ վայրերում օգտագործելու համար, որտեղ անհրաժեշտ է մարդկանց հետ մշտական փոխգործակցություն, գրում է Interesting Engineering-ը։

Մոտ 90 սանտիմետր հասակ ունեցող ռոբոտը կարող է ինքնավար կողմնորոշվել տարածության մեջ, զրուցել և ընդունել պարզ որոշումներ՝ առանց հեռավար օպերատորի մասնակցության։

Codey-ն ստեղծվել է որպես ինտերակտիվ ուղեկից հանրային միջավայրի համար։ Այն ունի բարեհամբույր արտաքին տեսք, լուսարձակող շագանակագույն աչքեր և անիմացիոն դիմախաղ, ինչը պետք է այն դարձնի ավելի գրավիչ շփման համար, հատկապես երեխաների դեպքում։ Ի տարբերություն բազմաթիվ գոյություն ունեցող սպասարկող ռոբոտների, որոնք հաճախ կառավարվում են մարդու կողմից հեռավար, Codey-ն գործում է ինքնուրույն՝ օգտագործելով սենսորներ, ներկառուցված հաշվողական հզորություններ և արհեստական բանականության համակարգեր՝ շրջակա միջավայրը վերլուծելու և իրական ժամանակում հաղորդակցվելու համար։

Միաժամանակ ռոբոտը դեռևս ի վիճակի չէ կատարել բարդ ֆիզիկական առաջադրանքներ, օրինակ՝ առարկաների տեղափոխում, սակայն մշակողները նախատեսում են աստիճանաբար ընդլայնել դրա ֆունկցիոնալությունը։ Մոտ ապագայում նրանք ցանկանում են նրան սովորեցնել պարզ գործողություններ, օրինակ՝ կոճակներ սեղմել։ Այս տարի ընկերությունը պատրաստվում է սկսել Codey-ի փորձնական փորձարկումները թանգարաններում, հյուրանոցներում և արվեստի պատկերասրահներում՝ տվյալներ հավաքելու և համակարգը հնարավոր զանգվածային արտադրությունից առաջ կատարելագործելու համար։ Ռոբոտի երկրորդ սերնդի տարբերակի թողարկումը նախատեսված է 2027 թվականին։ Նախագիծը ֆինանսավորելու համար ընկերությունն արդեն սկսել է հանրային ֆինանսավորման արշավ և ներգրավել է ավելի քան 600 հազար դոլար՝ 1 միլիոն դոլար նպատակային բյուջեի դեպքում։

Երկարաժամկետ հեռանկարում Codey-ն դիտարկվում է որպես լուծում առողջապահության, կրթության և հյուրընկալության ոլորտների համար։ Դրա հնարավոր գործառույթները ներառում են այցելուներին օգնելը, հիվանդներին ուղեկցելը, ուսումնական ծրագրերին աջակցելը և օգտատիրական ավելի ինտերակտիվ փորձառության ստեղծումը։

Մշակման հիմքում Hyperon հարթակն է՝ արհեստական ընդհանուր բանականության (AGI) համակարգ, որը ստեղծվել է SingularityNET ընկերության կողմից։ Այն նախատեսված է ռոբոտներին ավելի զարգացած կոգնիտիվ կարողություններով օժտելու համար՝ համեմատած ավտոմատացման ավանդական համակարգերի հետ։ Hyperon-ը ռոբոտներին թույլ է տալիս դատել, սովորել, հարմարվել փոփոխվող պայմաններին և որոշումներ ընդունել բարդ ու անկանխատեսելի միջավայրում։

Այս հարթակի ինտեգրումը հումանոիդ համակարգերում նպատակ ունի ստեղծել ռոբոտներ, որոնք ի վիճակի են ավելի լավ հասկանալ համատեքստը, մշակել բարդ տեղեկատվություն և մարդկանց հետ ավելի բնական փոխգործակցել։ Համակարգը ներառում է գիտելիքների ներկայացման մեխանիզմներ, տրամաբանական եզրակացություն և մարդկային մոտիվացիան նմանակող տարրեր, ինչը թույլ է տալիս ռոբոտներին առաջնահերթություններ սահմանել, ճշգրտել վարքագիծը և հարմարվել նոր խնդիրներին։

Մոտեցման առանձնահատկությունը ապակենտրոնացված ճարտարապետությունն է․ կենտրոնացված կառավարման փոխարեն հաշվարկները բաշխվում են ցանցի մասնակիցների միջև, ինչը ապահովում է մասշտաբայնություն և տարբեր ԱԲ ծառայությունների ու ռոբոտային հարթակների փոխգործակցություն։ Մշակողները Codey-ն անվանում են «մարմնավորված AGI»-ի առաջին օրինակներից մեկը, որտեղ արհեստական ընդհանուր բանականությունն ինտեգրվում է անմիջապես ֆիզիկական համակարգերի մեջ, որոնք կարող են փոխգործակցել իրական աշխարհի հետ և աստիճանաբար կատարելագործվել փորձի հաշվին։