«Ստալինահուշ արդարադատ, ի՞նչ եղան գործերը». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի գլխավոր դատախազ, ստալինահուշ արդարադատ. 2018 թ. հեղափոխությանը հավատարիմ ժողովուրդն ուզում է իմանալ ի՞նչ եղավ Մարմարաշենում ընդդիմադիրներին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Լիճք գյուղի ընտրական տեղամասում ընդդիմադիր ուժի վստահված անձին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Արթիկում ընդդիմադիր թեկնածուի կողմնակցին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Ապարանի` Վերին Արտաշատի` Ստեփանավանի, Խնձորեսկի` Սպիտակի` Էջմիածնի և Թալինի վարչական ռեսուրս օգտագործելու գործը, ի՞նչ եղավ կաթողիկոսին քարով սատկացնելու սպառնալիքի գործը և վերջապես ի՞նչ եղավ «կսատկացնեմ, կջախջախեմ»-ի գործը։ ՀՀ հպարտ քաղաքացիները պատասխանի են սպասում»։

Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում անկախ հռչակված պետական կառույցները վերածվել են քաղաքական իշխանության վարքագծի սրբագրման և արդարացման գրասենյակների: 2026 թվականի մայիսի 26-ի N 11/2026/Վ/Վ որոշմամբ հանձնաժողովը, Մարիամ Գալստյանի նախագահությամբ, մերժել է Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարույթի հարուցումը՝ պաշտոնապես օրինականացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային հարթակներից հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը:

ԿԸՀ այս փաստաթղթի ամենացնցող և աբսուրդային հատվածը վերաբերում է նրան, թե ինչպես է հանձնաժողովը փորձում վերաձևակերպել հայերենի բառապաշարն ու հասկացությունները: Ըստ ԿԿՀ֊ի պաշտոնական մեկնաբանության՝ Ն. Փաշինյանի կողմից քաղաքական հակառակորդների հասցեին հնչեցրած «կզացնել», «չոքացնել» և «սատկացնել» արտահայտությունները չեն պարունակում ֆիզիկական բռնության սպառնալիք:

Հանձնաժողովը պնդում է, որ այդ բառերը վերաբերում են ոչ թե բռնությանը, այլ «օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելուն»: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա «Արդի հայերենի բացատրական բառարանը» պետք է շտապ փոփոխության ենթարկվի, իսկ իրավապահ մարմիններն ու դատարաններն իրենց պաշտոնական որոշումներում «օրենքի ուժով պատժել» ձևակերպման փոխարեն պետք է սկսեն օգտագործել «սատկացնել» տերմինը:

Որոշման մեջ ԿԿՀ֊ն արձանագրում է, որ դիմակավորված անձանց կողմից Ն. Փաշինյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ (օրինակ՝ «ինքը սուկա ա»), ուստի վարչապետի կիրառած պատասխան հայհոյանքներն ու սպառնալիքները եղել են «համարժեք»:

Այստեղ ծագում է հիմնավոր հարց. երկրի ղեկավարի վարքագծի և էթիկայի կանոնների նշաձողը երբվանի՞ց է հավասարեցվում փողոցային հայհոյանքների մակարդակին: Պետական բարձրաստիճան պաշտոնյան, ով տնօրինում է հանրային ռեսուրսներ և ունի իշխանական լծակներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, այլ ոչ թե առաջնորդվել «ակն ընդ ական» փողոցային սկզբունքով: Ավելորդ է նույնիսկ հիշեցնել, որ հարյուրավոր շարքային քաղաքացիներ նմանատիպ խոսքերի համար այսօր ենթարկվում են իրական քրեական պատասխանատվության, ինչը փաստում է երկրում առկա ակնհայտ երկակի ստանդարտների մասին:

Ի դեպ, Հանձնաժողովը շրջանցել է Վարքագծի կանոնագրքի 61-րդ և 62-րդ կետերի ակնհայտ խախտումները, որոնք պահանջում են պաշտոնատար անձանցից պահպանել քաղաքական չեզոքություն և զսպվածություն, հատկապես նախընտրական շրջանում:

Վարչապետի պաշտոնն ու դրա ընձեռած հանրային հարթակները օգտագործվել են քաղաքական հակառակորդներին ահաբեկելու և նախընտրական քարոզչության նպատակով: ԿԿՀ֊ն գտել է, որ Փաշինյանի խոսքը չի անդրադարձել այլ պաշտոնատար անձանց վարքագծին, հետևաբար չեզոքության խախտում չկա:

Հանձնաժողովն արդարացնում է այս վարքագիծը՝ այն որակելով որպես «նախընտրական շրջանում տարաբնույթ կարծիք արտահայտելու ազատություն», որն իբր անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան հոդվածներով՝ ԿԿՀ֊ն կայացրել է իրավական տեսանկյունից ամոթալի մի որոշում: Մերժելով վարույթի հարուցումը՝ հանձնաժողովը ցույց տվեց, որ իշխանության բարձրագույն օղակների համար էթիկայի և վարքագծի կանոններ գոյություն չունեն։

Այս որոշմամբ հանձնաժողովը կանաչ լույս վառեց հանրային խոսքում ատելության, սպառնալիքների ու հաշվեհարդարի կոչերի համար։ Պետական կառույցը պաշտոնապես թույլատրեց նման բառամթերքի օգտագործումը՝ արդարացնելով քաղաքական հակառակորդներին վախեցնելու խոսույթը։

Հասմիկ Մովսիսյան

Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես, բնականաբար, կողմ եմ, որ Ռուսաստանը վերջ տա հայկական ապրանքների արգելքին, որովհետև մեր բիզնեսները կարող են ուղղակի կործանվել, մինչ կգտնենք նոր շուկաներ, իսկ հայկական ապրանքներից դատարկվող ցուցափեղկերը կլցվեն ադրբեջանական, թուրքական և արևոտ այլ երկրների ապրանքատեսակներով:

Իսկ Ռուսաստան արտահանվող հայկական բիզնեսի կործանումը նշանակում է ավելի քիչ հարկ, փակվող աշխատատեղ, գյուղատնտեսությանը հարված և այլն:

Մի հարց ունեմ հայրենի կառավարությանը: Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր, օրինակ, ռուսական օղիների:

Չէ՞ որ Ռուսաստանը արգելել է ալկահոլային խմիչքների մուտքը իր տարածք: Ինչո՞ւ նույնը չենք անում մենք:
Կրկնեմ, ես կողմ եմ, որ սեղանի շուրջ, բանակցային ճանապարհով լուծվեն քաղաքական հարցերը, որից տուժում է բիզնեսը:

Բայց եթե ռուսները քաղաքական պատճառաբանությամբ արգելում են մեր ծաղկի, ծիրանի և մյուս ապրանքների մուտքը Ռուսաստան, ապա ինչու նույնը չանենք մենք:

Դուխներս չի բավարարո՞ւմ:

Թե՞ խանութներում 1850 դրամով վաճառվող ռուսական օղին լավն է, իսկ ահա մեր կոնյակ արտադրողների կոնյակը լավը չէ:

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում

Քարե դարից մինչև Երկրորդ աշխարհամարտ․ Եվրոպայում հայտնաբերել են տարբեր դարաշրջանների 3000 արտեֆակտ պարունակող եզակի «ժամանակի պարկուճ»

Առաջին հայացքից սովորական թվացող Նիդեռլանդների Դրենթե նահանգում գտնվող Նյիվե-Դրոստենդիպ առվակի հովիտը անսպասելիորեն դարձել է վերջին տարիների ամենահարուստ հնագիտական վայրերից մեկը։ Պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել է ավելի քան 3000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են մարդկության պատմության հազարավոր տարիներ՝ քարե դարից մինչև Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունները, գրում է Popular Mechanics-ը։

Հետազոտությունները սկսվել են նոր բնական արգելոցի ստեղծումից առաջ։ Գործող կանոնների համաձայն, հնագետները պետք է ստուգեին տարածքը և արձանագրեին հնարավոր պատմական օբյեկտները մինչև աշխատանքների մեկնարկը։ Սակայն արդյունքները գերազանցել են ամենահամարձակ սպասումները։

Գտնված ավելի քան 3000 առարկաներից մոտ 600-ն արդեն ճանաչվել են որպես առանձնակի պատմական արժեք ունեցող գտածոներ։ Դրենթե նահանգի ներկայացուցիչների վկայությամբ, արտեֆակտների մասշտաբը, բազմազանությունը և բացառիկ պահպանվածությունը այս համալիրը դարձնում են իսկապես եզակի։

Գտածոների թվում եղել են քարե և բրոնզե աշխատանքային գործիքներ, զարդեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. II դարից մինչև Միջնադար ընկած ժամանակաշրջանին, ինչպես նաև Ութսունամյա պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների առարկաներ։

Հնագետները հուշարձանի հարստությունը բացատրում են դրա տեղադրությամբ։ Հազարամյակներ շարունակ գետերի և առվակների հովիտները ծառայել են որպես մարդկանց տեղաշարժի բնական ուղիներ, սննդի և ջրի աղբյուրներ, իսկ երբեմն ունեցել են նաև ծիսական նշանակություն։ Այդ պատճառով նման վայրերը հաճախ դառնում են պատմական վկայությունների իսկական պահոցներ։

Հետազոտողների առանձնահատուկ հետաքրքրությունն է առաջացրել մեր թվարկության III–IV դարերի ոսկե օղակաձև կնիք-մատանին։ Չնայած մոտ 1700 տարվա տարիքին՝ զարդը պահպանել է իր վառ փայլը՝ ոսկու կոռոզիայի և օքսիդացման նկատմամբ դիմադրության շնորհիվ։

Ոչ պակաս հետաքրքիր է եղել X–XI դարերի գտածոն՝ ֆիբուլան՝ հագուստի համար նախատեսված մետաղական ճարմանդը։ Հենց նման իրերն են պատմաբանները համարում ժամանակակից կոճակների և կայծակաճարմանդների հեռավոր նախորդները։ Այս փոքր դետալը օգնում է ավելի լավ հասկանալ միջնադարյան Եվրոպայում հագուստի և կենցաղային տեխնոլոգիաների զարգացումը։

Մասնագետների կարծիքով, առարկաների բացառիկ պահպանվածությունը կապված է այն բանի հետ, որ հովտի մշակութային շերտերը դարերի ընթացքում գրեթե չեն ենթարկվել լուրջ խախտումների։ Դրա շնորհիվ արտեֆակտները պահպանվել են շատ ավելի լավ վիճակում, քան բազմաթիվ այլ հնագիտական հուշարձաններում։

Այժմ գտածոները մաքրման, մատենագրման և մանրամասն ուսումնասիրման փուլում են։ Հետազոտությունների ավարտից հետո ամենանշանակալի առարկաները կարող են դառնալ թանգարանային ցուցադրության մաս։

Հնագետները նշում են, որ Նյիվե-Դրոստենդիպի հովիտը հազվագյուտ օրինակ է այնպիսի վայրի, որտեղ մեկ հնագիտական համալիրում պահպանվել են տարածաշրջանի մարդկության պատմության գրեթե բոլոր փուլերի հետքերը։ Առաջին երկրագործներից և որսորդներից մինչև XX դարի բնակիչները՝ նրանք բոլորն այստեղ թողել են իրենց վկայությունները, որոնք հազարամյակներ շարունակ թաքնված են եղել հողի տակ։

«Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից». Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այսօր մի հետաքրքիր պատմություն պատմեցին։ Ընտրություններից առաջ Հայաստան էին ժամանել ռուսական մի քանի դաշնային հեռուստաալիքների ներկայացուցիչներ։ Մի շարք թղթակիցներ ցանկացել էին սյուժեներ պատրաստել այն մարդկանց հետ, ովքեր ավանդաբար գյուղմթերք էին արտահանում Ռուսաստան՝ ծիրանից մինչև լոլիկ, վարունգ և այլն։ Ռուս լրագրողներին փոխանցել էին 6 կոնտակտ։ Բոլոր վեցն էլ, այս կամ այն պատրվակով, հրաժարվել էին շփվել ռուսական լրատվամիջոցների հետ, իսկ այսօր իրենից 3-ը խնդրել էին այդ լրագրողների համարները, հիմա էլ իրենք են ուզում պատմել իրենց դարդի մասին։
     Ու ահա, ընկերս ասում է, որ առավոտվանից մտածում է այդ մարդկանց փոխանցել փաշինյանական լրատվամիջոցների հեռախոսահամարները։ Թող գնան ու նրանց բողոքեն, թե ինչպիսի խնդիրների են բախվել, իսկ փաշինյանական մեդիաներն էլ թող նրանց պատմեն, թե ինչպես իրենց բերքը արտահանեն Սինգապուր, Լիտվա կամ Լեհաստան։
     Ռուսական պատժամիջոցները կապված չէին ընտրությունների հետ։ Բայց մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից։ Այդպես էլ հիմա՝ նրանց համար ավելի հեշտ էր կարծել, թե հունիսի 8-ին ամեն ինչ կկարգավորվի»։