Ի՞նչ է կարկուտը, ինչպե՞ս է առաջանում և որքանո՞վ է վտանգավոր

Կարկուտը եղանակային վտանգավոր երևույթներից մեկն է։ Ամեն տարի այն զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, իսկ խոշոր կարկտահատիկների տեղումները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի համար․ Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ինչպե՞ս է առաջանում կարկտահատիկը

Կույտաանձրևային ամպի ներսում առկա են օդի հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանք ջրի կաթիլները բարձրացնում են 8–12 կմ բարձրություն, որտեղ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է 0°C-ից։ Այդ պայմաններում կաթիլը սառչում է և ձևավորվում է կարկտահատիկի միջուկը։

Այնուհետև, ընկնելով նույն ամպի վարընթաց հոսանքներում, կարկտահատիկի միջուկը սկսում է իջնել՝ բախվելով գերսառեցված ջրի կաթիլների հետ։ Դրանք սառչում և կպչում են կարկտահատիկին, ինչի հետևանքով այն մեծանում է։ Հետո այն նորից ընկնում է ուժեղ վարընթաց հոսանքի մեջ, որը կրկին վեր է բարձրացնում վերջինիս։ Այս գործընթացը բազմիցս կրկնվում է, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարկտահատիկը շարունակում է աճել։

Սակայն գալիս է մի պահ, երբ այն դառնում է չափազանց ծանր։ Վերընթաց հոսանքն այլևս չի կարողանում պահել այն, և կարկտահատիկը ընկնում է գետին։

Ի՞նչ կա կարկտահատիկի ներսում

Եթե կտրենք կարկտահատիկը, ներսում կտեսնենք շերտեր՝ ծառերի տարեկան օղակների նման։ Պղտոր սառույցի շերտերը հերթագայվում են թափանցիկ շերտերի հետ։

Յուրաքանչյուր այդպիսի շերտ արտացոլում է կարկտահատիկի մեկ վերելք և մեկ իջեցում կույտաանձրևային ամպի ներսում։ Շերտերի քանակով նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե քանի անգամ է կարկտահատիկը «ճանապարհորդել» ամպի ներսում։

Կարևոր է հիշել՝ կարկուտ ձևավորվում է միայն կույտաանձրևային (Cb) ամպերում։

Որքա՞ն մեծ կարող է լինել կարկուտը

  • Սիսեռի չափ կարկուտը սովորաբար վտանգավոր չէ։
  • Բալի չափ կարկուտը կարող է վնասել ծառերի տերևներն ու բերքը։
  • Ընկույզի չափ կարկուտը կարող է կոտրել ավտոմեքենաների և ջերմոցների ապակիները, վնասել տանիքները։
  • Թենիսի գնդակի չափ կարկուտը կարող է ծակել տանիքներ, վնասել ավտոմեքենաների թափքերը և լուրջ վնասվածքներ պատճառել մարդկանց։
  • Խնձորի կամ նարնջի չափ կարկուտն արդեն իրական վտանգ է մարդու կյանքի համար։
  • Թենիսի գնդակի չափ կարկուտի ձևավորվան համար ամպի ներսում վերընթաց հոսանքների արագությունը պետք է գերազանցի 100 կմ/ժ-ը։

Համաշխարհային ռեկորդներ

  • ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 2023 թվականին գրանցվել է շուրջ 17 սմ տրամագծով կարկտահատիկ՝ գրեթե ափսեի չափ։
  • Աշխարհում արձանագրված ամենածանր կարկտահատիկը տեղացել է ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում 2010 թվականին։ Այն կշռել է գրեթե 1 կիլոգրամ և եղել է գրեյպֆրուտի չափ։

Կարկտային ծածկույթ

Երբեմն կարկուտն այնքան ինտենսիվ է լինում, որ գետնի մակերևույթի վրա կարճ ժամանակով ձևավորվում է կարկտային ծածկույթ։ Այդ դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, թե ձյուն է տեղացել։

Ինչո՞ւ հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել

Կարկուտը սովորաբար դիտվում է շատ սահմանափակ տարածքներում։ Քանի դեռ կարկտաբեր օջախը չի ձևավորվել ամպի ներսում, դրա առաջացումը մեծ ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չէ։ Վերջինիս կանխատեսման համար անհրաժեշտ է աերոլոգիական և ռադիոլոկացիոն մոնիթորինգի ժամանակակից համակարգ»,- հանգամանալից ներկայացրել է Ազիզյանը։

Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի։

Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը։ Նա չի բացառել, որ կբողոքարկի դատարանի վճիռը։

«Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել թշնամանքի». Զելենսկին զգուշացրել է Լեհաստանի հետ «շատ վատ սրացման» վտանգի մասին

Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել երկու ազգերի միջև թշնամանքի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին TSN-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գործողությունները համեմատել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների հետ։ Զելենսկին կարծում է, որ երկու առաջնորդներն էլ արմատականացնում են հասարակությունը՝ իրենց սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Նա Նավրոցկիի գործողությունները կապել է նրա՝ 2027 թվականին Դոնալդ Տուսկին վարչապետի պաշտոնում փոխարինելու մտադրության հետ։

«Սա քաղաքական պայքար է, որը կարող է վատ ավարտ ունենալ՝ շատ վատ սրացումով։ Ես կարծում եմ, որ ատելությունից չի կարելի քաղաքական միավորներ կամ քաղաքական դիվիդենտներ շահել, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի երկրների և ժողովուրդների միջև վատ հարաբերությունների», – զգուշացրել է Զելենսկին։
     Նա նաև ընդգծել է, որ ուկրաինացիներն ու լեհերը չեն կարող չլինել գործընկերներ և ընկերներ, քանի որ նրանք հարևաններ են։

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պայմանը

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ Իսրայելը չի ​​դադարեցրել Լիբանանում իր ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի բանակցային պատվիրակության անդամ Հոսեյն Կորբանզադեն։

«Լիբանանը բանակցություններում ամենաշատ քննարկվող թեման է։ Եթե Լիբանանում պատերազմը չդադարի, բանակցությունները չեն շարունակվի», – ասել է Կորբանզադեն, մեջբերում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական բանակցային թիմի աղբյուրին, հաղորդել էր, որ իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։

Ինչու Պակիստանը հայտարարեց ԱՄՆ-Իրան համաձայնության մասին, երբ այն դեռ չկար

Հունիսի 12-ին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, թե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Երկու երկրները, սակայն, կարճ ժամանակ անց…

Պատմություն ունեցող նախագահական նորաձևություն. աճուրդի են հանվել Ռեյգանի, Ռուզվելտի և Էյզենհաուերի անձնական իրերը

ԱՄՆ պատմությունը հայտնվել է աճուրդում. երկրի 250-ամյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Bonhams տունը վաճառքի է հանել նախագահական արտեֆակտների հավաքածու՝ Լուիզա Թեյփերի հավաքածուից, որը նմանատիպ իրերի ամենահեղինակավոր մասնավոր հավաքորդներից մեկն է, գրում է Daily Mail-ը:

Լոտերի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1,2 միլիոն դոլար, իսկ առցանց աճուրդը կտևի մինչև հունիսի 23-ը:

Ներկայացված իրերի թվում են ամերիկյան մի քանի նախագահների անձնական իրեր և կարևոր պատմական փաստաթղթեր: Մասնավորապես, վաճառքի են հանվել Ռոնալդ Ռեյգանի ստորագրությամբ բեյսբոլկան, որը գնահատվում է 800–1200 դոլար, և Ֆրանկլին Դ. Ռուզվելտի մի քանի խորհրդանշական իրեր՝ ներառյալ նրա գրպանի ժամացույցը, որի արժեքը կարող է հասնել 20–30 հազար դոլարի, ինչպես նաև գլանագլխարկը, որը նա կրել է առաջին երդմնակալության ժամանակ:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ Իրավունքների բիլի վաղ տպագիր օրինակը, որը թվագրվում է 18-րդ դարի վերջով: Դրա գնահատված արժեքը կազմում է 8-ից 12 հազար դոլար: Հավաքածուում առկա է նաև Ջորջ Վաշինգտոնին պատկանող Նիդերվիլեր հախճապակու հազվագյուտ հավաքածու. դրա գինը կարող է հասնել 80 հազար դոլարի:

Լոտերում ներկայացված են նաև Դուայթ Էյզենհաուերի հետ կապված իրեր՝ ներառյալ նրա անձնական աքսեսուարները, ինչպես նաև Ռուզվելտների և Քենեդիների նախագահական ընտանիքներին առնչվող իրեր. մասնավորապես՝ աղանդերի ափսե, որը ենթադրաբար պահպանվել է Ժակլին Քենեդի Օնասիսի մոտ՝ որպես երկու քաղաքական դինաստիաների պատմական հաջորդականության խորհրդանիշ:

Հավաքածուն ներառում է տասնյակ հազվագյուտ արտեֆակտներ՝ գլխարկներից ու անձնական իրերից մինչև պատմական փաստաթղթեր, որոնք արտացոլում են ԱՄՆ-ի քաղաքական և մշակութային պատմությունը: Կազմակերպիչներն ընդգծում են, որ խոսքը «ամերիկյան պատմական նյութական մշակույթի խնամքով ընտրված հավաքածուի» մասին է, որը միավորում է ձեռագրեր, տպագիր հրատարակություններ և նախագահական մասունքներ: