Լատինաամերիկացի կանանց խաբեությամբ տանում էին Եվրոպա և վերածում սեքս-ստրուկների. Աթենքում հանցավոր ցանց է բացահայտվել

Հունաստանի ոստիկանությունը վերացրել է հանցավոր ցանցը, որը, ըստ քննության տվյալների, զբաղվում էր Լատինական Ամերիկայի երկրների կանանց թրաֆիքինգով՝ սեռական և ֆինանսական շահագործման նպատակով, Աթենքում գործող ծանոթությունների գործակալության միջոցով, հայտնում է Kathimerini-ն։

Չորեքշաբթի և հինգշաբթի իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ խմբի ենթադրյալ առաջնորդը։ Քննությունն անցկացվել է Our Rescue և A21 մարդաթրաֆիքինգի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։

Ձերբակալվածների թվում են Հունաստանի 26-ամյա քաղաքացի, 27 և 19 տարեկան երկու օտարերկրացի, ինչպես նաև 31-ամյա օտարերկրացի կին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպության մասնակցության, մարդաթրաֆիքինգի, սեռական շահագործման, կավատության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։

Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մարդաթրաֆիքինգի զոհերից մեկը դիմել է արտակարգ ծառայություններին։ Ոստիկանության մարդաթրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման տվյալներով, չարագործները Լատինական Ամերիկայի երկրներում խոցելի կանանց հավաքագրում էին կեղծ պատրվակներով, տեղափոխում Հունաստան և ներգրավում մարմնավաճառության մեջ։

Քննությամբ հաստատվել է, որ կանանց պարտքեր էին պարտադրում, վերահսկում էին նրանց տեղաշարժն ու եկամուտները, վերցնում էին փաստաթղթերը և թմրանյութերից կախվածությունն օգտագործում որպես ճնշման միջոց։ Սեռական ծառայությունների համար հաճախորդներ էին գտնում ծանոթությունների կայքի միջոցով, իսկ կանանց տեղափոխում էին Աթենքի տարբեր շրջանների հյուրանոցներ և մասնավոր տներ։

Բացի այդ, ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների առևտրի գործունեություն։ Քննության վարկածով, ցանցի մասնակիցները պահում և տարածում էին MDMA, մետամֆետամին, էքստազի և կետամին։

Գործողության ընթացքում ազատ է արձակվել երեք կին։ Նրանց տրամադրվել է պաշտպանություն և անհրաժեշտ օգնություն։

Գործի նյութերը փոխանցվել են դատախազություն՝ հետագա քննության համար։

«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. ««Ցուլ» խորհրդանշանի մասին, որի մասին ինչքան պատմեմ՝ քիչ է:
     Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում, մեր մշակույթում՝ ևս, գործածվելով հնագույն ժամանակներից:
     Կա «տապարացուլ» անունով, ենթադրաբար, ծիսական զենքի տեսակ, որը կիրառվել է ոչ միայն մեր, այլև հնագույն այլ մշակույթներում:
     Մեր ռազմական որակը արտացոլող մեկ այլ խորհրդանշանի՝ Վիշապի հետ հաճախ է համադրվել ցուլը: Վիշապ կոթողների վրա ցլերի պատկերներ են հաճախ հանդիպում:
     Արարատյան թագավորության դիցարանի գլխավոր երեք դիցերից Թեյշեբան՝ ռազմի (ամպրոպի, հողմի) դիցը պատկերվում է ցլի հետ:
     Հելլենիստական շրջանի Արամազդյան դիցարանի ամենասիրված դիցերից մեկը՝ Մայր Անահիտ դիցուհին նաև ռազմիկների հովանավորն էր և բացի այլ պատվանուններից, անվանվում էր նաև «Ցլապահ»:
     Միջնադարում ցլի պատկերը շատ հաճախ է հանդիպում եկեղեցական հարթաքանդակներում և պատկերաքանդակներում:
     Նշածս փաստերն իրար կմիացնենք և յուրաքանչյուրի մասին մանրամասն կխոսենք «Սիմվոլներ» դասընթացի շրջանակում, միացեք:
     Պատկերը՝ ցլի վրա կանգնած Թեյշեբա դիցին պատկերող հարթաքանդակն է»:

Չիկագոյում այս շաբաթավերջին զինված մի շարք միջադեպերի հետևանքով 7 մարդ է զոհվել. տասնյակ մարդիկ վիրավորվել են

Չիկագոյում շաբաթավերջին տեղի ունեցած զինված մի շարք միջադեպերի հետևանքով առնվազն 38 մարդ վիրավորվել է, իսկ յոթը՝ զոհվել։ Ոստիկանության տվյալներով, կրակոցներ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում ուրբաթ երեկոյից սկսած, հայտնում է Associated Press-ը։

Բռնության աճի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ռազմական միջամտության կոչ է արել Չիկագոյում ստեղծված իրավիճակին։ Իր Truth Social սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ կարող էր քաղաքը անվտանգ դարձնել «մեկ ամսվա ընթացքում», և զարմանք է հայտնել, թե ինչու Իլինոյս նահանգի նահանգապետը իրեն օգնության չի դիմում։

Ավելի վաղ նահանգապետ Ջեյ Բի Փրիցքերը բազմիցս մերժել էր հանցավորության դեմ պայքարում զինվորականներին ներգրավելու վերաբերյալ Թրամփի առաջարկները։ Թրամփի վարչակազմի օրոք Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն արդեն ուղարկվել էին ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներ՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար։

Չիկագոյի ոստիկանության նախնական տվյալներով, ուրբաթ ժամը 17:00-ից սկսած արձանագրվել է հրաձգության առնվազն երկու տասնյակ դեպք։ Զոհվածների թվում են 21-ամյա մի տղամարդ, որը կիրակի օրը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, շաբաթ երեկոյան գնդակահարված 18-ամյա մի երիտասարդ, ինչպես նաև ուրբաթ օրը մահացած 50-ամյա մի տղամարդ։

Ամենալուրջ միջադեպերից մեկը եղել է ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հրաձգությունը, երբ մարդկանց մի խմբի է մոտեցել ամենագնաց, որից հետո ներսում գտնվող չարագործները կրակ են բացել։ Վիրավորվել է 12 մարդ՝ ութ տղամարդ և չորս կին՝ 17-ից 47 տարեկան։ Տուժածները տեղափոխվել են չորս հիվանդանոց։ Եվս մեկ մարդ վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Ջունթինթի տոնակատարության օրը՝ ԱՄՆ-ում ստրկության վերացմանը նվիրված ազգային տոնի ժամանակ։ Նույն օրը նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման ընդունում էին իրենց նախագահական կենտրոնի առաջին այցելուներին Չիկագոյի հարավում։

Քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը հայտարարել է, որ երեկոն, որը պետք է դառնար տոն, ստվերվել է «սարսափելի բռնության ակտով»։ Նա հավաստիացրել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Միևնույն ժամանակ, ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրաձգության դեպքերի թիվը փոքր-ինչ աճել է, սակայն Չիկագոյում բռնի հանցավորության ընդհանուր մակարդակը վերջին տարիներին ընդհանուր առմամբ նվազել է։

«Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում». Սասուն Խաչատրյան

Օգտատեր Սասուն Խաչատրյանն ահազանգում է. «Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում
     Ուրեմն, մի քանի օր է, ինչ մեջքի շրջանում ցավեր ունեմ, ոչ կարողանում եմ նորմալ նստել, ոչ կանգնել, ոչ քայլել, ոչ էլ քնել, դե աշխատելու մասին էլ չեմ խոսում։
     Առաջին օրը մտա «Արմեդ» հավելված, որ այց վերցնեմ պոլիկլինիկա։ Ամենամոտ օրը հուլիսի 1-ն էր։ Բնականաբար հասկացա, որ չեմ դիմանա այդքան։ Մտածեցի` լավ ուրեմն շտապօգնություն կանչեմ, թող հոսպիտալացնեն։
     Մյուս օրը, այսինքն` երեկ, կանչեցի։ Շտապը եկավ, գանգատները ներկայացրի, բժշկին ասացի, որ ողնաշարի ճողվածք ունեմ, գուցե դրանից է։ Ասաց սենց դեպքերում չեն հոսպիտալացնում։ Ցավազրկող սրսկեցին։ Ասում եմ` բա հիմա, երբ դեղի ազդեցությունն անցնի, ու ցավը վերսկսվի, ինչ եմ անելու, թե բա` զանգում եք շտապ, իսկ մինչ այդ այց վերցրեք պոլիկլինիկա։ Ասում եմ` բժիշկ ջան, հուլիսի 1-ն է ամենամոտ օրը պոլիկլինիկայի համար, թե բա` բան չկա, թերապևտի հետ կապվեք, թող մի բան անի։
     Կապվում եմ թերապևտի հետ, ասում է` առանց այցի ոչինչ չի կարող անել, խոստանում է երկուշաբթի, եթե որևէ մեկը չեղարկի իր այցը, կգրանցի ինձ, իսկ մինչ այդ ասում է ինչ սրսկվել։
     Էսօր առավոտյան 5-ի կողմերը ցավերից արթնանում եմ, ստիպված շտապ եմ կանչում։ Գալիս նորից ցավազրկում են, դժգոհում եմ, թե ինչու նախորդ օրվա բժիշկը չհոսպիտալացրեց, բժշկուհին էլ, թե բա խնդիր չկա, արի հոսպիտալացնենք։
     Հարցնում եմ` իսկ դա ապահովագրությունը փակում է, պատասխանից բան չեմ հասկանում էդ ցավերի մեջ։ Տանում են Հանրապետական։ Հերթապահ բժիշկը լսում է գանգատները, թե բա պիտի ստուգումներ արվեն` ՄՌՏ և այլն։ Ասում եմ` դե անենք։ Պատասխանում է, որ պիտի վճարեմ։ Ասում եմ` բժիշկ ջան, ես պարտադիր ապահովագրություն ունեմ, ասում է` ուրեմն պիտի պոլիկնիկիկան ուղեգիր կախի։
     Պատմում եմ պոլիկլինիկայի հետ կապված իրավիճակը։ Պատասխանում է, որ ոչնչով չի կարող օգնել։ Այս դեպքում միայն կարող է կանչել միկրովիրաբույժին։ Վերջինս լսում է գանգատները, արտաքին զննություն է կատարում, բայց ասում է, որ պիտի ՄՌՏ արվի, բնականաբար, վճարովի։ Առաջարկում է բուժում նշանակել։ Ցույց եմ տալիս պոլիկլինիկայի թերապևտի ասած դեղերը, պատասխանում է, որ ինքն էլ նման դեղեր էր նշանակելու, հասկացնում է, որ ճիշտը, թերևս, թերապևտին սպասելն է, որ այց գրանցի։ Ու ինձ մոտ հարց է ծագում` ինչու պիտի ընտրեմ վճարովի տարբերակը, եթե ունեմ պարտադիր ապահովագրություն, որը ծածկում է դա ու որին պետությունը, առանց ինձ հարցնելու, ստիպել է միանալ, ինչու պիտի փաստացի կրկնակի վճարեմ։
     Հիմա հարց, տիկին Անահիտ Ավանեսյան, Մարիամ Ծատրյան, ինչի եք մեզ սենց քաշքշուկների մեջ գցել։ Գուցե ժամանա՞կն է փոխեք այս սխալ մեխանիզմը։ Եթե ես ապահովագրության շահառու եմ, ցավերի մեջ տեղափոխում են հիվանդանոց, ինչու պիտի ես չստանամ ապահովագրությունով ինձ հասանելիք բուժծառայությունը, ինչ է թե, մի սխալ կարգավորում եք դրել, որ ուղեգիրը միայն պոլիկլինիկայի բժիշկը կարող է կախել։ Հիմա եթե վաղը ոչ ոք իր այցը չի չեղարկում, ու թերապևտն էլ չի կարողանում այց գրանցել, ինչ է ստացվում, որ մարդը պիտի ամեն օր շտապօգնություն կանչի՞:
     Գործող համակարգով ստացվում է, որ մարդը պիտի նախապես իմանա, որ երկու շաբաթ հետո իր մոտ առողջական այսինչ խնդիրը կարող է ծագել, որպեսզի երկու շաբաթ առաջ պոլիկլինիկա այց վերցնի նախապես, որպեսզի կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ ծառայությունը։ Հիմա դա անհնար է, քանզի խնդիրը ծագելուց հետո է առաջանում պոլիկլինիկա այց վերցնելու կարիքը, իսկ պոլիկլինիկայում այց վերցնելը մի երկու շաբաթից շուտ հնարավոր չէ»։

Հարավային Կորեայում ընդամենը մեկ տարվա ընթացքում խաբեբաների զոհ է դարձել շուրջ 20 000 օտարերկրացի. տուժածների մեծ մասը K-pop-ի երկրպագուներ են

Հարավային Կորեայում խարդախության զոհ դարձած օտարերկրյա քաղաքացիների թիվը վերջին երկու տարում աճել է գրեթե չորս անգամ։ Այդ մասին, հղում անելով Ազգային ոստիկանության գործակալության տվյալներին, հայտնել է իշխող Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կիմ Ջուն Հվանը, տեղեկացնում է Yonhap-ը։

Ըստ վիճակագրության՝ եթե 2023 թվականին գրանցվել էր խարդախության զոհ դարձած 5307 օտարերկրացի, ապա 2024 թվականին նրանց թիվն աճել է մինչև 8671, իսկ 2025 թվականին արդեն հասել է 19 907 մարդու։

Իրավապահ մարմինների տվյալներով, նման հանցագործությունների զգալի մասը կապված է կորեական փոփ մշակույթի՝ այսպես կոչված «հալլյուի» օտարերկրյա երկրպագուների հետ։ Խաբեբաները երկրպագուներին առաջարկում են գնել հուշանվերային արտադրանք կամ K-pop աստղերի հետ կապված բացառիկ ապրանքներ, իսկ գումարը ստանալուց հետո անհետանում են։

Ցուցադրական էր BTS հանրահայտ խմբի՝ հունիսի 12–13-ին Պուսանում կայացած համերգաշրջանը․ այդ օրերին օտարերկրացիների նկատմամբ գրանցված հինգ հանցագործություններից երեքը խարդախության դեպքեր են եղել։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայում տարբեր հանցագործություններից տուժած օտարերկրյա քաղաքացիների թիվը երկու տարվա ընթացքում աճել է 81,7%-ով՝ 2023 թվականի 28 048 մարդուց հասնելով 50 975-ի 2025 թվականին։

Պատգամավոր Կիմ Ջուն Հվանը կոչ է արել ուժեղացնել օտարերկրյա զբոսաշրջիկների պաշտպանության միջոցները՝ զբոսաշրջային հոսքի կտրուկ աճի ֆոնին։ Պաշտոնական տվյալներով, Հարավային Կորեայի օտարերկրյա այցելուների թիվն աճել է 2023 թվականի 11 մլն-ից մինչև 18,9 մլն՝ 2025 թվականին, ինչը համապատասխանում է 71,7% աճի։

Մերիլենդում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվող երեք տղամարդիկ զոհվել են

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում ավարտվել է որոնողափրկարարական գործողությունը մասնավոր ինքնաթիռի անհետացումից հետո․ Բոուի քաղաքի բնակելի թաղամասից ոչ հեռու գտնվող անտառապատ տարածքում հայտնաբերվել են բեկորներն ու օդանավում գտնվող երեք մարդկանց մարմինները, հայտնում է ABC News-ը։

Մերիլենդ նահանգի ոստիկանության տվյալներով, զոհվել են Piper Cherokee թեթև մեկշարժիչանի ինքնաթիռի օդաչուն և երկու ուղևորները։ Բոլոր երեք չափահաս տղամարդիկ տեղում մահացած են ճանաչվել այն բանից հետո, երբ փրկարարները ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող անտառում հայտնաբերել են կործանման վայրը։

Զոհվածների անունները դեռևս չեն հրապարակվում․ իշխանությունները սպասում են հարազատների ծանուցմանը։

Իրավապահ մարմինները հայտնում են, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, պատկանել է Մոնտգոմերի շրջանի տեղական ավիացիոն դպրոցին և կարող էր ուսումնական թռիչք կատարել։ Ինքնաթիռը շաբաթ օրը տեղական ժամանակով մոտ 23:30-ին թռել է Օուշեն Սիթիից (Նյու Ջերսի) և ուղևորվել Մերիլենդի Մոնտգոմերի Քաունթի օդանավակայան։

Մոտավորապես 15 րոպե անց թռիչքից հետո Փրինս Ջորջի շրջանի արտակարգ ծառայությունները iPhone-ից ստացել են վթարային ազդանշան, որը մատնանշել է հնարավոր կործանում Բոուիի շրջանում՝ 50 և 301 մայրուղիների խաչմերուկի մոտ։

Դրանից հետո անմիջապես կազմակերպվել է ցամաքային և օդային որոնողական գործողություն՝ մի քանի ծառայությունների մասնակցությամբ։

Վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը, գտնվում է բնակելի կառուցապատման անմիջական հարևանությամբ, սակայն, ըստ ոստիկանության տվյալների, գետնի վրա ոչ ոք չի տուժել։

Աղետի պատճառները պարզում են ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA)։