WSJ․ Պենտագոնին Իրանի հետ հակամարտության ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 80 մլրդ դոլար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի հետ կապված իրեն անհրաժեշտ է լրացուցիչ 80 մլրդ դոլարի ֆինանսավորում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Նրանց տվյալներով՝ շաբաթվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը հեռախոսազրույցներ է ունեցել ամերիկացի օրենսդիրների հետ և նրանց տեղեկացրել Պենտագոնի կարիքների մասին։ Ինչպես նշվում է, պաշտպանության նախարարության ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը, Պենտագոնը կարող է այս ամռանը մնալ առանց միջոցների։ Ամերիկացի զինվորականները կարող են ստիպված լինել կրճատել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ զորավարժությունները, գրում է պարբերականը։

Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը

Արդեն 2 շաբաթ է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է։

Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը։

Այն, որ Նիկոլը երկիր է հանձնել, դավաճանել սեփական ժողովրդին, և որ այդպիսի քայլերը երբեք չեն ներվելու։ Արմենին կալանավորել ստացվել է, քաղաքական գործունեությունը սահմանափակել՝ ստացվել է, մեկուսացնել՝ ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի։

Ազատությո՛ւն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին:

Տիգրան Աբրահամյանի էջից

Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։

Նախարարությունը չի բացահայտել չեղարկման պատճառները և չի նշել հնարավոր նոր ամսաթիվ։

Հիշեցնենք, ոչ Շվեյցարիայում՝ պատերազմի ավարտի բանակցությունների շարունակության շրջանակում, իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։

«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով

«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով

Հայաստանը, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան, РИА Новости-ին ասել է Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը։ «Իշխանությունների ջանքերով (Մոլդովայի իշխանությունների․ խմբ.) վերջին տարիներին ռուսական շուկայի մասնաբաժինը տարբեր ապրանքախմբերի դեպքում 20-30%-ից հասցվել է 2%-ի։ Ռուսաստանը դրանից ոչինչ չի կորցրել․ պարզապես սկսել է նույն ապրանքները գնել Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից։ Հիմա, կարծես, Հայաստանը ևս ցանկանում է կրկնել նույն սխալը։ Մենք նրանց, ինչպես ասում են, ոչ այնքան հաջողություն ենք մաղթում, որքան իրենց ազգային շահերի և հնարավորությունների գիտակցում»,- ասել է Օզերովը։

Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»

Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Միասնության թևեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանի և նրա կուսակցության ֆինանսավորման, նախընտրական ծախսերի մասին տարբեր խոսակցություններ դաշտ նետվեցին, մասնավորապես՝ այն, որ Թաթոյանին ֆինանսավորում են Մոսկվայից, սակայն, մեր տեղեկություններով, Թաթոյանը նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել, մոտ 500 հազար դոլարի մասին է խոսքը, որը, փաստորեն, նպատակին չծառայեց։ Երեկ մեր լրագրողը կուսակցության անդամ, ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրել, Անանյանը վստահեցրել է, որ տեղյակ չէ այդ մասին»:

Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պարբերաբար օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաները տարբեր խնդիրների համար։

«Ես, իհարկե, օգտագործում եմ այն (արհեստական բանականությունը) բազմաթիվ նպատակների համար», – ասել է նա։

Մակրոնը նաև ընդգծել է, որ որոշումների ընդունումը կամ նախագահական գործառույթների կատարումը չի պատվիրակում արհեստական բանականության համակարգերին։

«Հրապարակ»․ Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել

Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ է անդրադառնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի արդարացման դատավճռին՝ փաստացի կասկածի տակ դնելով դատական ակտի շարժառիթները եւ դատավորին կաշառակեր անվանելով։ «Ի՞նչ է նշանակում՝ բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով, որեւէ մեկն ուզում է ասի, որ որեւէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է: Ես համակարգին եմ մեղադրում՝ կոռումպացված լինելու մեջ»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Փաշինյանը, կարծես թե ինքը ոչ թե պետության ղեկավար է, այլ մի շարքային լրագրող կամ քաղաքագետ, որը ենթադրական գնահատականներ է տալիս որեւէ ակտի եւ հնարավորություն չունի պարզելու` իսկապե՞ս դատավորը կաշառք է վերցրել այդ գործով եւ փողով վճիռ արձակել։

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ արդարացման վերդիկտը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր է, երկար տարիներ քննիչ եւ դատախազ է աշխատել, 2021-22 թվականներին եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդականը, 2022թ. հուլիսի 30-ին Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Այս գործով Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավոր Արամ Գրիգորյանի կողմից կայացված այս դատավճիռն իրենց համար անսպասելի է եղել․ «Այն պահին, երբ արդարացման դատական ակտը կայացվեց, պարոն Ծառուկյանին ասացինք այդ մասին, ինքը զարմացավ, որ նման ակտ կայացվեց։ Ինքը զարմացավ, որ նման ակտ կայացվեց` ոչ թե որ արդարացվեց, քանի որ մենք գիտեինք, որ միանշանակ իրավական առումով պետք է արդարացում լինի, որովհետեւ որեւէ հանցագործություն չէր կատարել, բայց զարմացավ, որ դատավորը նման որոշում կայացրեց, իսկ դա տեսանելի է, եթե նայեք տեսագրությունները։ Պարոն Ծառուկյանը դատական ակտի հրապարակումից քիչ առաջ էլ հարցնում էր, թե ինչ կլինի: Ասում էինք, որ ապացույցները միանշանակ արդարացման են, բայց Արամ Գրիգորյանի պարագայում չենք սպասում, որ նման դատական ակտ կլինի։ Արդեն խոսում էինք, որ կբողոքարկենք վերաքննիչ, վճռաբեկ, Եվրոպական դատարան։ Մենք այդ ամենի մասին ասել ենք անգամ նիստի ժամանակ»։ Հարցին՝ այս վճիռը բողոքարկվել է, թե՝ ոչ, Սարգսյանը նշեց, որ փաստաբանները դեռ նման ծանուցում չեն ստացել։

Հետաքրքրական է, որ նույն դատավորը վերջին տարիներին քննել է եւ շարունակում է քննել Հայաստանի քաղաքական կյանքի ամենաաղմկահարույց գործերը եւ դրանցով իշխանահաճո որոշումներ է կայացնում։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի՝ մարտի 1-ի գործով դատական գործընթացն Արամ Գրիգորյանի վարույթում է։ Նրա վարույթում են Սերժ Սարգսյանի վերաբերյալ մի շարք կոռուպցիոն եւ գույքային բնույթի գործեր։ Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի եւ կոռուպցիոն բնույթի վարույթների շրջանակում գործերը նույնպես Արամ Գրիգորյանի վարույթում են։ Արամ Գրիգորյանն է կայացրել Գրիգորի Խաչատուրովի, Արտուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կալանքի որոշումները։ Այնպես որ, իշխանությունը նրանից բողոքելու ոչ մի պատճառ չունի:

Հարց է առաջանում․ եթե ՀՀ վարչապետը կարծում է, որ դատական համակարգում հնարավոր է «ցանկացած հարց լուծել», ապա այդ գնահատականը վերաբերում է միայն Ծառուկյանի արդարացման դատավճռի՞ն, թե՞ նույն դատավորի կողմից քննված մյուս աղմկահարույց գործերին եւս։ Ի վերջո, եթե դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում մեկ որոշման պատճառով, ապա նույնը կարող է վերաբերել նաեւ նրա կայացրած կամ կայացնելիք մյուս դատական ակտերին։ Իսկ եթե նման կասկածների հիմքեր չկան, ապա վարչապետի հայտարարությունը փաստացի ստվեր է գցում ոչ միայն մեկ վճռի, այլեւ ամբողջ դատական համակարգի եւ այդ համակարգում քննված քաղաքական նշանակության բազմաթիվ գործերի վրա։ Եվ ամենակարեւորը` սա ուղիղ միջամտություն է անկախ համարվող համակարգի` դատական համակարգի գործունեությանը եւ արգելված է օրենքներով ու Սահմանադրությամբ:

Դասագրքային դեպք՝ առանց երկրի անվան

Մի պահ վերացարկվենք հայկական իրականությունից և փորձենք ներքոբերյալ իրողություններին պատասխանել քաղաքագիտորեն։ Երկրում ընտրություններ են։ Ընդդիմադիր ամենախոշոր ուժի…

Դասագրքային դեպք՝ առանց երկրի անվան

Մի պահ վերացարկվենք հայկական իրականությունից և փորձենք ներքոբերյալ իրողություններին պատասխանել քաղաքագիտորեն։ Երկրում ընտրություններ են։ Ընդդիմադիր ամենախոշոր ուժի…