Երեք մարդ է զոհվել Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ զինված ուժերի հարվածի հետևանքով նավի վրա

ԱՄՆ-ը հարված է հասցրել մի նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր «թմրավաճառների» կողմից Խաղաղ օվկիանոսում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունից (SOUTHCOM)։

««Հարավային նիզակ» միավորված օպերատիվ խումբը մահաբեր կինետիկ հարված է հասցրել նավին։ Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը [իբր] շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հայտնի թմրանյութերի փոխադրման ուղիներով և ներգրավված էր թմրանյութերի առևտրի գործողություններում», — ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործողության հետևանքով ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»

Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»

Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝ ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։
     Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է:
     Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
     Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
     Քաղաքային կուլիսներում արդեն շշուկներ կան՝ «Մուլտի Ուելնեսը» միայն սկիզբն է։

Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել»։

CBS News․ Նյու Յորքի Թայմս Սքուերում անհայտ անձը կրակ է բացել

Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքի Թայմս Սքուերում, իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ Թայմս Սքուերում տեղի ունեցած հրաձգությունից հետո մեկ մարդ ձերբակալվել է։ Դեպքի վայր են ժամանել տասնյակ իրավապահներ», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը 18 տարեկանից փոքր է։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, այժմ իրավապահները շարունակում են որոնել այլ անձանց, որոնք կարող էին առնչություն ունենալ միջադեպին։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին

Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ներկայացուցչությունը։ 

Նշվել է, որ ատելության խոսքը, հատկապես երբ այն ուղղված է էթնիկ և կրոնական խմբերի դեմ, շարունակում է նպաստել խտրականությանն ու բռնությանը՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ, որոնք խթանում են այլատյացությունը և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ զանգվածային ոճրագործությունների իրականացումը: 

Դեսպան Հովհաննիսյանը շեշտել է օրենքի գերակայության և արդարադատության հասանելիության կարևորությունը՝ ատելության խոսքի, ապատեղեկատվության, ինչպես նաև անհատների և խմբերի թիրախավորման դեմ պայքարում՝ միաժամանակ պահպանելով խոսքի ազատության պաշտպանության և ատելության տարածման կանխարգելման միջև հավասարակշռությունը։ 

Նա նաև ընդգծել է կրթության դերը հանդուրժողականության խթանման և ատելության խոսքի դեմ պայքարի գործում՝ հիշատակելով Հայաստանի նախաձեռնությամբ և սույն ամսվա սկզբին կոնսենսուսով ընդունված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նպատակ ունի լիարժեքորեն իրացնել կրթության փոխակերպող ներուժը՝ խաղաղության, ոչ բռնության և ներառական հասարակությունների առաջմղման համար։

«Հրապարակ»․ Ռուսաստանից Գևորգ Կոստանյանին են պահանջում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան եւ դատեն:

Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»: Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որեւէ պատասխան Ռուսաստանից չկա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում