«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:

Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու եւ ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։

Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ եւս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան:

Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում

Իրանը առաջիկա բանակցություններում ամերիկյան կողմի հետ կձգտի հասնել ձեռք բերված համաձայնության իրագործմանը, իսկ Վաշինգտոնի անբարեխղճության և չափազանցված պահանջների դեպքում Թեհրանը կտրամադրի կործանարար պատասխան, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը, ինչպես ակնկալվում է, կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը։

«Մեր առջև գերագույն առաջնորդի կողմից դրված խնդիրն է՝ հասնել համաձայնության պայմանների և կետերի իրագործմանը։ Մյուս կողմի անբարեխղճության, պայմանավորվածությունների խախտման և չափազանցված պահանջների դեպքում մենք առանց վարանելու թշնամուն կտրամադրենք կործանարար պատասխան», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Նա ԱՄՆ-ին սպառնացել է «էլ ավելի ուժեղ հարվածով», եթե նրանք կրկին փորձեն գնալ ռազմական հակամարտության ճանապարհով։

Ակնկալվում է, որ Իրանը և ԱՄՆ-ը ուրբաթ օրը շվեյցարական Բյուրգենշտոկում կսկսեն բանակցություններ՝ երկու երկրների միջև ավելի վաղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման շուրջ։

Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանականը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Հրապարակ»․ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ

Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական ընտրություններին ընդառաջ նախատեսում են պարգեւավճարներ բա…

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Իրավունք» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում մեզ հետ զրույցում, անդրադառնալով արտահանման ծավալներին, նկատեց, որ դրանք ավելանում են, իսկ հայկական արտադրության ապրանքը որակապես չի զիջում եվրոպականին.-Խնդիրն ընդամենը մեկն է, այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է: Փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա:

Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի, մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է։

–Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ մինչ օրս հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու խնդիրներ ունի:

-Միայն այն, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա` Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է: Նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Միասնության թեւեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանի եւ նրա կուսակցության ֆինանսավորման, նախընտրական ծախսերի մասին տարբեր խոսակցություններ դաշտ նետվեցին, մասնավորապես՝ այն, որ Թաթոյանին ֆինանսավորում են Մոսկվայից, սակայն, մեր տեղեկություններով, Թաթոյանը նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել, մոտ 500 հազար դոլարի մասին է խոսքը, որը, փաստորեն, նպատակին չծառայեց։ Երեկ մեր լրագրողը կուսակցության անդամ, ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրել, Անանյանը վստահեցրել է, որ տեղյակ չէ այդ մասին։