Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները. Հաջողակ Մտքեր
Մոտ 125 միլիոն տարի առաջ ներկայիս Կատալոնական Նախապիրենեյների տարածքում գտնվող փոքրիկ լճում սատկել էր ընդամենը մոտ 50 սանտիմետր երկարությամբ մի փոքրիկ կոկորդիլոս։
Նրա մարմինը թաղվել էր բարակ հատակային նստվածքներում, ինչի շնորհիվ պահպանվել էր այնքան լավ, որ միլիոնավոր տարիներ անց գիտնականները կարողացան ուսումնասիրել ոչ միայն ոսկորները, այլև փափուկ հյուսվածքների մնացորդները։ Այժմ Միկել Կրուսաֆոնտի անվան Կատալոնիայի հնէաբանության ինստիտուտի հետազոտողները առաջին անգամ մանրամասն նկարագրել են հին կոկորդիլոմորֆ Montsecosuchus depereti-ի մաշկը, շնչառական համակարգի տարրերը և նույնիսկ հնարավոր գունավորումը։ Արդյունքները հրապարակվել են Zoological Journal of the Linnean Society ամսագրում։
Ավելի քան հարյուր տարի գիտնականներին հայտնի և Բարսելոնայի Բնական գիտությունների թանգարանում պահվող բրածոն հաջողվել է նորից ուսումնասիրել ուլտրամանուշակագույն լուսավորության օգնությամբ։
Այս մեթոդը թույլ է տալիս բացահայտել մանրամասներ, որոնք սովորական լույսի տակ գրեթե անհնար է նկատել։ Ուլտրամանուշակագույնի տակ փափուկ հյուսվածքները տարբերվում են շրջապատող ապարից և դառնում լավ տեսանելի։
Հետազոտողները հայտնաբերել են մաշկի և թեփուկների հետքեր, որոնք առաջին անգամ ցույց են տվել, թե ինչպես էր երևում ժամանակակից կոկորդիլոսների այս հնագույն ազգականի ծածկույթը։ Պարզվել է, որ թեփուկների չափն ու ձևը մարմնի տարբեր հատվածներում խիստ տարբեր էին։ Բացի այդ, կենդանին չուներ ժամանակակից կոկորդիլոսներին բնորոշ բարձր պոչային կատար։
Ոչ պակաս հետաքրքիր էր որոշ թեփուկներում պահպանված հնարավոր զգայական օրգանների հայտնաբերումը։ Ժամանակակից կոկորդիլոսների մոտ նման կառուցվածքներն օգնում են զգալ հպումները, ջրի ճնշման տատանումները, ջերմաստիճանի փոփոխությունները և շրջակա միջավայրի քիմիական կազմը։ Գիտնականները ենթադրում են, որ վաղ կոկորդիլոմորֆների մոտ այս օրգանները սկզբնապես տեղակայված էին մարմնի միայն առանձին հատվածներում, իսկ հետագայում էվոլյուցիայի ընթացքում ավելի լայն տարածում ստացան։
Ուլտրամանուշակագույնը նաև բացահայտել է կրծքավանդակում աճառային կառուցվածքների մնացորդներ։ Սա վկայում է, որ արդեն 125 միլիոն տարի առաջ որոշ կոկորդիլոմորֆներ ունեին բավական զարգացած շնչառական համակարգ, որը հիշեցնում էր ժամանակակից կոկորդիլոսների համակարգը։ Հետազոտության հեղինակների խոսքով՝ չնայած իր հնությանը, Montsecosuchus-ը հրաշալի հարմարեցված էր կիսաջրային կենսակերպին։
Սակայն ամենաանսպասելի բացահայտումը հին գունավորման հետքերն էին։ Պոչի թեփուկների վրա պահպանվել էին բաց և մուգ լայնակի հերթագայվող զոլեր։ Հետազոտողները կարծում են, որ սա կարող է լինել կենդանու սկզբնական գունային նախշի մի մասը։ Նման զոլերը, հավանաբար, կատարում էին քողարկիչ գործառույթ՝ տեսողականորեն ջրում և բուսականության մեջ աղոտեցնելով մարմնի ուրվագծերը։
Եթե այս մեկնաբանությունը հաստատվի, Montsecosuchus depereti-ն կդառնա ամենահին հայտնի կոկորդիլոմորֆը, որի մոտ հաջողվել է հայտնաբերել կյանքի ժամանակվա գունավորման նշաններ։
Գիտնականների կարծիքով՝ նրա գունավորումը կարող էր հիշեցնել ժամանակակից կոկորդիլոսների և ալիգատորների գունավորումը, որոնցից շատերն ունեն նաև զոլավոր պոչ։
Գտածոն ընդգծում է Կատալոնիայում գտնվող Պեդրերա-դե-Մեյա հնավայրի բացառիկ արժեքը։ Սա այսպես կոչված կոնսերվատ-լագերշտետտ է՝ հնավայրի հազվագյուտ տեսակ, որտեղ պահպանվում են ոչ միայն ոսկորները, այլև կենդանիների ու բույսերի փափուկ հյուսվածքները։ Տարիների ուսումնասիրությունների ընթացքում այստեղ հայտնաբերվել է ավելի քան ութ հազար բրածո նմուշ, այդ թվում՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ և ամենահին ծաղկավոր բույսերը։
Ռուսաստանի ավելի քան 50 տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բենզինի սուր դեֆիցիտ է արձանագրվել։ Շատ բենզալցակայաններում սահմանափակվել է վաճառքը․ մեկ հաճախորդին տրամադրվում է ընդամենը 15-20 լիտր վառելիք, իսկ որոշ տեղերում այն վաճառվում է միայն կանխիկ եղանակով։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ճգնաժամը պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասված նավթավերամշակման գործարաններով, ենթակառուցվածքային խնդիրներով, լոգիստիկ դժվարություններով և պլանային վերանորոգումների ձգձգմամբ։ Վառելիքի պակասը մեղմելու նպատակով իշխանությունները նույնիսկ թույլատրել են արտադրել ավելի ցածր բնապահպանական չափանիշներին համապատասխան բենզին։
Ամենածանր իրավիճակը գրանցվել է Ղրիմում, Սևաստոպոլում և Կրասնոդարի երկրամասում, որտեղ նկատվում է վառելիքի լուրջ դեֆիցիտ։ Խնդիրների են բախվել նաև խոշոր և անկախ բենզալցակայանների ցանցերը, իսկ վարորդները հաճախ ստիպված են երկար որոնել վառելիք ունեցող կայաններ։
Շվեյցարիայում կայանալիք հանդիպումը, որը նախատեսված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագրի նախապատրաստման բանակցությունների հաջորդ փուլի շրջանակներում, հետաձգվել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է APA-ի Թեհրանի բյուրոն։
Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային լրագրողներին հայտնել է, որ միջնորդների միջոցով ընթանում են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդակցությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Շվեյցարիայում հանդիպման հիմնական նպատակներից մեկը, որը հետագայում չեղարկվեց, պատերազմի ավարտի մասին հուշագրի ստորագրումն էր։ Ավելին, ստորագրման արարողությունը նախատեսված էր վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկման համար։
Նրա խոսքով՝ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա օրերին նոր հանդիպման համար։
Լուկաշենկոյին 1 շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար, որն օգտագործվում է Ուկրաինայի բնակչության դեմ հրետանային կրակը համակարգելու նպատակով։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հակառակ դեպքում՝ ինքներս կձեռնարկենք համապատասխան գործողություններ»,- հայտարարել է Զելենսկին։
Լուկաշենկոյին 1 շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար, որն օգտագործվում է Ուկրաինայի բնակչության դեմ հրետանային կրակը համակարգելու նպատակով։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հակառակ դեպքում՝ ինքներս կձեռնարկենք համապատասխան գործողություններ»,- հայտարարել է Զելենսկին։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրում է «պարտավորություններ և պատասխանատվություն» բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցման համար։
Ինչպես հայտնում են Իրանի ԱԳՆ-ից, իր պակիստանցի գործընկեր Մուհամմադ Իսհակ Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտում կդիտարկվի որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված գործողություն, և զգուշացրել է նման քայլերի «հետևանքների ու անդրադարձների» մասին։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թեհրանը Վաշինգտոնի վրա է դնում պայմանավորվածությունների պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման պատասխանատվությունը։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրում է «պարտավորություններ և պատասխանատվություն» բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցման համար։
Ինչպես հայտնում են Իրանի ԱԳՆ-ից, իր պակիստանցի գործընկեր Մուհամմադ Իսհակ Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտում կդիտարկվի որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված գործողություն, և զգուշացրել է նման քայլերի «հետևանքների ու անդրադարձների» մասին։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թեհրանը Վաշինգտոնի վրա է դնում պայմանավորվածությունների պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման պատասխանատվությունը։