
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026…
Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը այլևս հետաքրքրված չէ Իրանի հետ հնարավոր գործարքով։ Ամերիկացի առաջնորդը այս հայտարարությունը տեղադրել է…
Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, զգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների համար դրանց օգտագործման անթույլատրելիության մասին, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ նա այդ պետություններին կոչ է արել չաջակցել Վաշինգտոնին նման գործողություններում՝ ընդգծելով, որ Թեհրանը նախապես զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին, որպեսզի հետագա սրման դեպքում մյուս երկրներն արդարացումներ չունենան։
«Ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները, մեզ համար սպառնալիք կհամարվի»,- հայտարարել է Ռեզաին։
Նա ընդգծել է, որ Իրանը նման դիրքորոշումը համարում է իր բնական իրավունքը, որը նախատեսված է միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ՀՀ Կառավարությունից։
«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նիդերլանդներում միլիոնատերերի հարկի շուրջ վեճը սպառնալիքի տակ է դրել իշխող կոալիցիան
Նիդերլանդների աջ լիբերալ Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության (VVD) հինգշաբթի իշխող կոալիցիայի իր գործընկերներին մեղադրել է կոալիցիոն համաձայնագիրը խախտելու մեջ։ Հարկային բարեփոխման շուրջ տարաձայնություններն այնքան են սրվել, որ սպառնալիքի տակ են դրել փոքրամասնության կառավարության գոյությունը, հաղորդում է dpa-ն։
Ըստ VVD-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսի՝ կոալիցիոն գործընկերները՝ վարչապետ Ռոբ Յետենի «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչը» (CDA), ձախ ընդդիմության հետ համաձայնության են եկել այսպես կոչված միլիոնատերերի հարկի ներդրման շուրջ։
VVD-ն չի աջակցի այդ համաձայնությանը։ «Մենք չենք կարող այս կերպ համատեղ աշխատել»- հայտարարել է Բրեկելմանսը՝ կոչ անելով «հիմնովին վերագործարկել կոալիցիան»։
Յետենի եռակուսակցական կառավարությունն աշխատանքի է անցել ինն ամսից էլ պակաս ժամանակ առաջ։ Սակայն այն մեծամասնություն չունի խորհրդարանի երկու պալատներից ոչ մեկում և օրենքներ ընդունելու համար ստիպված է պայմանավորվել ընդդիմադիր կուսակցությունների հետ։
Հարկային համակարգի փոփոխության շուրջ ամիսներ տևած բանակցությունները բեկում չեն ապահովել։ Այժմ VVD-ն մտադիր է աջակցություն փնտրել ծայրահեղ աջ կուսակցությունների շրջանում, մինչդեռ D66-ն ու CDA-ն համաձայնել են ձախ ուժերի հետ փոխզիջման, որը նախատեսում է բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հարկերի բարձրացում։
Հինգշաբթի ավելի ուշ Յետենը պետք է ելույթ ունենա խորհրդարանում։ Ավելի վաղ՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին, նա չեղարկել էր Դուբլինում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մեկնելու իր այցը։
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։
Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ

Ամերիկյան պետականության պատմության մեջ հետաքրքիր սիմվոլներից է նաեւ հեռացող նախագահի նամակը նոր ընտրված եւ պաշտոնավարումը նոր սկսող նախագահին։ Այն դարձել է Ա…
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
Դուբլինում «ոտքի վրա» զրուցել են նաեւ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել:
Նշենք, որ Դուբլինում այսօր հանդիպել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց․ Shamshyan.com
Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
