Հայաստանի նոր կենսաչափական փաստաթղթերն ու թվային ինքնության մոդելը ներկայացվել են միջազգային հարթակում

Աշխարհ

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունիսի 9-10-ը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը, հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբերանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։

Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։

Մասնավորապես ներկայացվել են՝

  • ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,
  • նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները,
  • կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները,
  • թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։

Համաժողովի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է AI Governance Architecture թեմայով ներկայացմանն ու AI & Cybersecurity թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։

Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։

ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին

Հարեվաններ

Հունիսի 18-ի գիշերը Ռուսաստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների, գլխավոր թիրախ է դարձել Կապոտնյայում Մոսկվայի նավթավերամշակման գործարանը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ մի քանի ԱԹՍ-ներ հասել են գործարանի տարածք: Ականատեսները հայտնել են խոշոր հրդեհի և առնվազն երկու ռեզերվուարների բռնկման մասին, քաղաքի վրա բարձրացել է թանձր սև ծուխ: Սա գործարանի վրա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հարձակումն է․ նախորդը եղել էր հունիսի 16-ին:

ՌԴ իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի մատույցներում և քաղաքի երկնքում խոցվել է շուրջ 180 անօդաչու:

ԱԹՍ-ների բեկորներն ընկել են «Սադովոդ» խոշոր շուկայի և «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տարածքում՝ առաջացնելով տեղային հրդեհներ:

Մոսկվայի օդանավակայանները (Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո, Ժուկովսկի) ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը. հետաձգվել է շուրջ 250 չվերթ: Փակվել են Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի (МКАД) որոշ հատվածներ:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի 17 շրջաններում ընդհանուր առմամբ 555 ուկրաինական անօդաչուի որսման և ոչնչացման մասին:

Ռոստովի մարզի Գուկովո քաղաքում անօդաչուները հարվածել են նավթաբազային: Հարձակման հետևանքով Գուկովոյում զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են:

Հունիսի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը Բելգորոդի մարզում ԱԹՍ-ները հարվածել են Շեբեկինոյի արդյունաբերական գոտուն: Այրվել է խոշոր պահեստային համալիր:

Անօդաչուները Ռազդոլնոյե գյուղի մոտակայքում հարվածել են Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներին. որոտացել է շուրջ 20 պայթյուն:

Մոսկվայի նավթավերամշակման գործարանն ապահովում է մայրաքաղաքային տարածաշրջանի բենզինի պահանջարկի մոտ 40%-ը և դիզելային վառելիքի մոտ 50%-ը: Նավթավերամշակման գործարաններին հասցվող պարբերական հարվածների պատճառով Ռուսաստանի մի շարք շրջաններում արդեն սկսել են սահմանափակումներ մտցնել լցակայաններում վառելիքի վաճառքի համար:

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» տեսադաշտում։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, կատալոնական ակումբը դիտարկում է նրան ձեռք բերելու հավանականությունը։ Համաձայն տեղեկությունների, «Բարսելոնայում» Սոբոսլայիի հանդեպ լուրջ են տրամադրված։ Սակայն դժվար է լինելու այս ամառ նրա տրանսֆերն ապահովել, քանի որ այս ամառ «Լիվերպուլը» հակված չէ նրանից բաժանվել։

Հիշեցնենք, որ Սոբոսլայիի պայամանագիրը անգլիացիների հետ գործում է մինչեւ 2028 թվականը։ Նրա շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։

«Մեկ տարի է` Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան

«Սրբազան շարժման» անդամ Լուսինե Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. ««Մեկ տարի է` Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազանը դժվարությամբ է հուզմունքը թաքցնում։Այսօր…

Բրիտանական դատարանը չի կարողացել վճիռ ընդունել «Իրանի հետ կապված» նորվեգացի մարդասպանի գործով

Մեծ Բրիտանիայի երդվյալ ատենակալների դատարանը չի կարողացել վճիռ ընդունել Նորվեգիայի 19-ամյա քաղաքացի Յոհաննես Կոնգսնես Նատլանդի գործով, որը մեղադրվում է «Իրանի հետ կապված միջազգային հանցավոր խմբավորման հանձնարարությամբ» պատվիրված սպանություն նախապատրաստելու մեջ, հաղորդում է BBC News-ը։

Մեղադրական կողմի վարկածով՝ անցյալ տարվա մարտին Նատլանդը համաձայնել է կատարել շվեդական Foxes հանցավոր ցանցի առաջադրանքը և 25 հազար եվրո վարձատրության դիմաց պետք է գնդակահարեր մի մարդու, ում ինքնությունը նրան չէր հայտնվել։

Անգլիա ժամանելուց երկու օր անց զինված ոստիկանները ձերբակալել են նրան Արևմտյան Յորքշիր կոմսության Հադերսֆիլդ քաղաքի հյուրանոցներից մեկում։ Գործողության ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են երկու հրազեն և 12 փամփուշտ։

Ամբաստանյալն ընդունել է իր մեղքը զենքի և զինամթերքի ապօրինի պահման մեղադրանքներով, սակայն հերքել է սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքը։

Երդվյալ ատենակալները վճռի քննարկմանն անցել են երեքշաբթի, սակայն գրեթե 15 ժամ տևած խորհրդակցություններից հետո չեն կարողացել հանգել միասնական որոշման։ Արդյունքում դատավորը արձակել է երդվյալ ատենակալների կազմը։

Դատախազությունը հայտարարել է կրկնակի դատաքննության հասնելու մտադրության մասին։ Մինչ դատարանի հետագա որոշումը Նատլանդը կմնա կալանքի տակ։

Թրամփի կապիտուլյացիան, Սամվել Կարապետյանը մտադիր է կազմակերպել բազմամարդ հանրահավաքներ. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ: