ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական ծովային նավագնացության շրջափակման դադարեցման մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանձնարարականին համապատասխան՝ դադարեցնում է իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների հետ կապված ծովային նավագնացության արգելափակման բոլոր գործողությունները։

CENTCOM-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի տեղաշարժը։

«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի հանձնարարականով, վերացրել են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մտնող ու այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային նավագնացության շրջափակումը։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ նավերի տարանցմանը։ ԱՄՆ զինված ուժերի կողմից շրջափակման ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները դադարեցված են։ Մեր խոշոր ռազմանավերը կմնան տարածաշրջանում՝ երաշխավորելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են, կատարվում և մնում են լիարժեք ուժի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ ամերիկյան ռազմական նավերը կշարունակեն իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ համաձայնագրի պայմանների կատարումը վերահսկելու և բոլոր կողմերի դրա պահպանումն ապահովելու համար։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական ծովային նավագնացության շրջափակման դադարեցման մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանձնարարականին համապատասխան՝ դադարեցնում է իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների հետ կապված ծովային նավագնացության արգելափակման բոլոր գործողությունները։

CENTCOM-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի տեղաշարժը։

«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի հանձնարարականով, վերացրել են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մտնող ու այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային նավագնացության շրջափակումը։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ նավերի տարանցմանը։ ԱՄՆ զինված ուժերի կողմից շրջափակման ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները դադարեցված են։ Մեր խոշոր ռազմանավերը կմնան տարածաշրջանում՝ երաշխավորելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են, կատարվում և մնում են լիարժեք ուժի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ ամերիկյան ռազմական նավերը կշարունակեն իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ համաձայնագրի պայմանների կատարումը վերահսկելու և բոլոր կողմերի դրա պահպանումն ապահովելու համար։

«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)

«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ասեք, կանենքը» դարձավ, երբ ուզենք քանդենք։ Քաղաքի կոլապսը անտանելի է և Երևանի կառավարիչները պետք է շուտափույթ փոխվեն։ Աշնանը պետք է լինի Երևան քաղաքի արտահերթ ընտրություն, այլ լուծում չեմ տեսնում»։

Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»

մ են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-2024 թվականի ապրիլի 16-ին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ, հայտարարել է այդ ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Երևանը Բաքվի դեմ հայցը ներկայացրել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման համար։

Նման միջոցառումներն ունեն քաղաքական նպատակ՝ միջազգային հանրության մոտ ձևավորելու որոշակի խեղված պատկեր Հայաստանի մասին։

Տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է հակահայկական գործունեությունը, իսկ հայկական դպրոցներում «ատելության խոսքի» և «պատմության կեղծման» վերաբերյալ հնչեցվող մեղադրանքներն էլ հակահայկական քարոզչության մի մասն են՝ ի հակադրություն Հայաստանի կողմից ներկայացվող փաստարկների։

ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանա օգտագործող անձանց հրազեն ունենալու արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի միաձայն հակասահմանադրական է ճանաչել մարիխուանա օգտագործող անձանց համար հրազեն տնօրինելու դաշնային լայն արգելքը՝ դրանով իսկ ընդլայնելով մոտեցումը զենքի իրավունքի պաշտպանության նկատմամբ, որն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության Երկրորդ փոփոխությամբ, հաղորդում է Associated Press-ը։

Գործը քննվել է Թեքսասի բնակիչ Ալի Դանիալ Հեմանիի հայցով, որը վիճարկում էր ապօրինի թմրանյութեր օգտագործող անձանց զենք ունենալ արգելող 1968 թվականի օրենքը:

Դատարանը պաշտպանել է նրա դիրքորոշումը՝ մատնանշելով, որ նման դեպքերում ավտոմատ արգելքը դուրս է գալիս Երկրորդ փոփոխության թույլատրելի սահմանափակումների շրջանակից։

Դատավոր Նիլ Գորսաչը, որը մեծամասնության կարծիքի հեղինակն է, նշել է, որ որոշումը սահմանափակում է պետության հնարավորությունները թմրանյութ օգտագործողներից զենք առգրավելու հարցում, եթե նրանք վտանգավոր չեն ճանաչվել կամ այլ հանցագործություններ չեն կատարել։

«Մենք չենք դիտարկում միջոցներ, որոնք ուղղված են կախվածություն ունեցող կամ հարբած վիճակում գտնվող անձանց զենք ունենալու արգելքին»,- ասված է նրա դիրքորոշման մեջ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ քրեական հետապնդումը հնարավոր է, եթե առկա են վտանգավոր վարքագծի ապացույցներ։

Որոշումը պարտություն էր ԱՄՆ դաշնային իշխանությունների համար, որոնք պաշտպանում էին 1968 թվականի օրենքի գործողությունը՝ չնայած նահանգների մակարդակով մարիխուանայի վերաբերյալ օրենսդրության ավելի լայն ազատականացմանը։ Միաժամանակ, օրենքը նախկինում կիրառվել էր, ի թիվս այլոց, Հանթեր Բայդենի դեմ հարուցված գործում, որը դատապարտվել էր թմրամոլության ժամանակ զենք գնելու համար, իսկ այնուհետև՝ ներման արժանացել։

Դատարանը նշել է, որ ԱՄՆ-ում մարիխուանայի զանգվածային տարածումը, որը մասնակիորեն օրինականացված է նահանգների մակարդակով, բոլոր սպառողներին «վտանգավոր» ավտոմատ ճանաչելը դարձնում է իրավաբանորեն անհիմն։

«Ինչպիսին էլ լինի այս փոփոխությունների գնահատականը, դաշնային կառավարությունը ոչ միայն հանդուրժել է դրանք, այլև նպաստել է դրանց,- գրել է Գորսաչը։- Դա նրան դնում է անհարմար դրության մեջ, երբ նա պնդում է, որ միլիոնավոր ամերիկացիներ, որոնք կանոնավոր կերպով մարիխուանա են օգտագործում, ի սկզբանե վտանգավոր են»։

Որոշումը վերաբերում է գործերի ավելի ընդարձակ շրջանակին, որոնք առնչվում են 2022 թվականի որոշումից հետո զենքի իրավունքի մեկնաբանության ընդլայնմանը։ Այդ ժամանակից ի վեր դատարանը թե՛ հաստատել է առանձին սահմանափակումներ (օրինակ՝ ընտանեկան բռնության և «ուրվական» զենքերի հավաքածուների վերաբերյալ), և թե՛ չեղարկել է որոշ միջոցներ, ներառյալ հրաձգությունն արագացնող սարքերի (bump stocks) արգելքը։

Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գասենյակ, Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ–ի հայտարարությունը՝ օկուպացված Արցախում ադրբեջանական վանդալիզմի փաստով.

«Համաձայն արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան գյուղում տեղադրված՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը, ինչպես նաև գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Արբանյակային պատկերները փաստում են, որ նախկինում պահպանված հուշակոթողները նշված ժամանակահատվածում ամբողջությամբ հեռացվել են, իսկ դրանց տեղանքում այլևս չեն նկատվում հիշատակի կառույցների գոյության հետքեր։

Այս հերթական վանդալիզմի ակտը վկայում է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը շարունակում է կրել համակարգված և նպատակաուղղված բնույթ։ Հատկանշական է, որ ոչնչացման թիրախ են դառնում ոչ միայն միջնադարյան եկեղեցիները, վանքերն ու խաչքարերը, այլև համեմատաբար նոր ժամանակաշրջանի հուշարձանները, որոնք նվիրված են տարբեր պատերազմներում զոհված հայերի հիշատակին։ Այս հանգամանքը հերքում է ադրբեջանական պաշտոնական շրջանակների այն պնդումները, թե նման գործողությունները պայմանավորված են բացառապես հուշարձանների «ոչ հայկական» կամ «վիճելի» ծագմամբ։ Իրականում ոչնչացվում են հայկական ինքնության, պատմական հիշողության և հավաքական հիշատակության բոլոր նյութական դրսևորումները՝ անկախ դրանց ստեղծման ժամանակաշրջանից կամ նշանակությունից։

Առանձնապես դատապարտելի է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացումը։ Այդ հուշարձանը նվիրված էր ֆաշիզմի դեմ պայքարում կյանքը զոհաբերած մարդկանց հիշատակին, որոնք կռվել էին մարդկության դեմ ուղղված ամենաավերիչ գաղափարախոսություններից մեկի դեմ։ Նման հուշակոթողների ոչնչացումը ոչ միայն հակասում է պատմական հիշողության պահպանման համամարդկային սկզբունքներին, այլև անարգում է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։ Այս առումով Ադրբեջանի գործողությունները դուրս են գալիս հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներից և վերածվում են համաշխարհային հակաֆաշիստական ժառանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման։

Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի ոչնչացումը ևս ունի ակնհայտ քաղաքական և գաղափարախոսական ենթատեքստ։

Խաչքարը հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ինքնության կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ այն նվիրված էր հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հիշատակին։ Դրա վերացումը նպատակ ունի ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հուշարձանը, այլև ջնջել տվյալ տարածքում հայ ժողովրդի պատմական ներկայության, պայքարի և հիշողության հետքերը։ Սա մշակութային ժառանգության դեմ ուղղված քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որի նպատակը հայկական պատմամշակութային միջավայրի ամբողջական վերացումն ու տարածքների անցյալի վերաշարադրումն է։

Այգեստանի հուշարձանների ոչնչացումը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը չի սահմանափակվում առանձին հուշարձանների վնասմամբ կամ անփութության հետևանքով դրանց կորստով։ Խոսքը համակարգված մշակութային վանդալիզմի մասին է, որն իրականացվում է պետական մակարդակով և ուղղված է հայկական պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ինքնության նյութական վկայությունների վերացմանը։

Նման գործողությունները հակասում են մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների ոգուն և սկզբունքներին, խաթարում են տարածաշրջանում պատմական արդարության և հաշտեցման հնարավորությունները և պահանջում են միջազգային մասնագիտական ու իրավական կառույցների հստակ գնահատականն ու արձագանքը»:

Սկանդալային մանրամասներ` Օրգովի դեպքից – Հրապարակ

Մոտ մեկ շաբաթ առաջ աղմկահարույց տեղեկություն տարածվեց, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում։ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ էր հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլոր երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։

«Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական վարույթից։ Ըստ մեր աղբյուրի` գործով մեղադրյալ է ճանաչվել ընտանիքի հարևանը, իրավապահները հենց նրան են մեղադրում անչափահասին թմրանյութ տալու համար։ Հարևանի դեմ երեխան հակասական ցուցմունքներ է տվել, նախ հայտնել է, որ նա է իրեն տվել թմրանյութ, ապա հերքել է իր խոսքերը։ Հարևանը, որը հայտնվել է այս քրեական սկանդալում, հերքել է իր առնչությունը, սակայն պարզվում է` նա իրավապահների թիրախում է հայտնվել ոչ միայն այս երեխայի մեկ ցուցմունքի հիման վրա, այլ նաեւ տարիներ առաջ է եղել տեսադաշտում` «նարկոտիկի» գործ անելու համար։

Վարկածներից մեկն էլ այն է, որ երեխան ինքն է ճարել թմրանյութ եւ օգտագործել։ Քննչական կոմիտեից մեր հարցին, թե ով է որպես մեղադրյալ ներգրավված, պատասխանեցին, որ մեկ անձի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը մերժել է եւ կիրառել է բացակայելու արգելք։