Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Ucom-ը` Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ, հայտարարում է Ucom Ֆելոուշիփ ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարևորագույն մարտահրավերների համար։ 

Մեկնարկային միջոցառումը տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևանում՝ համախմբելով 2026 թվականի ծրագրի մասնակից ձեռներեցներին, նորարարներին և կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը, որից հետո այս տարվա մասնակիցները ներկայացրին իրենց նախաձեռնությունները։ 

«Ucom-ի համար տեխնոլոգիաները միայն կապի և թվային ծառայությունների մասին չեն․ դրանք նաև գործիք են՝ հասարակությանն ու շրջակա միջավայրին օգտակար լուծումներ ստեղծելու համար։ Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք առաջարկում են գործնական, նորարարական և երկարաժամկետ լուծումներ Հայաստանի բնապահպանական խնդիրների համար։ Վստահ ենք, որ նման թիմերին և գաղափարներին աջակցելը ներդրում է ոչ միայն առանձին ստարտափների, այլև ավելի կայուն ապագայի ձևավորման մեջ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ենք կարևորում այնպիսի միջավայրերի ձևավորումը, որոնք նորարարներին հնարավորություն են տալիս իրական փոփոխություններ իրականացնել։ Երբ տեսնում ենք, որ Սևանա լիճն ավելի առողջ է, որ դաշտերում ավելի քիչ թափոններ կան, որ ավելի շատ երիտասարդներ են հավատում, որ կարող են այստեղ կառուցել ինչ-որ բան՝ չհեռանալով երկրից, դա արդեն հաջողություն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Ucom-ի նման ընկերությունը որոշում է, որ արժե ներդրում կատարել նորարարության մեջ», – նշեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։

Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից և Սևանի էկոհամակարգի պահպանությունից մինչև թվային բնապահպանական ակտիվիզմ և արևային էներգիայով աշխատող սանիտարահիգիենիկ լուծումներ։ 2026 թվականի մասնակիցների թվում են Sweet Dreams, Clean Environment, Eco Station, Step2Green, Latte Environmental NGO, Rivers2Sevan և Trinity ASZ նախաձեռնությունները։

Ինն ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում մասնակիցները կմասնակցեն ինտենսիվ աշխատարանների՝ նվիրված բիզնես մոդելավորմանը, մարքեթինգին, ֆինանսավորման հնարավորություններին և այլ թեմաների։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտվելու Իմփաքթ Հաբի՝ ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամի նախնական ֆինանսավորում՝ իրենց գործունեությունն ընդլայնելու համար։

Կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»-գրել է նա։

Ուշագրավ զարգացումներ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին և հանգուցյալ տատին վերագրվող քրեական վարույթով

NEWS.am-ին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վերջին տարիներին գլխավոր դատախազության թիրախում հայտնված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և նրա հանգուցյալ տատի նկատմամբ հարուցված քրեական վարույթից:

Պարզվում է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իր որոշումներով վերստին արձանագրել է Արգամ Հովսեփյանի իրավունքների խախտումը՝ պարտավորեցնելով վարույթի հանրային մասնակիցներին վերացնել այդպիսիք: Մինչդեռ դատախազության կողմից չեն կատարվել կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները, և դատարանի որոշումների դեմ դատախազությունը վերաքննիչ բողոքներ է տարել:

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 30-ին կայացած Բյուրոյի տնօրենի ընտրության մրցույթում Արգամ Հովսեփյանի հաղթող ճանաչվելուց կարճ ժամանակ անց, դատախազության կողմից Արգամ Հովսեփյանի հանգուցյալ տատի տան՝  դատարանի վճռի հիման վրա սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դրանից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը, կասեցվել էր Արգամ Հովսեփյանի պաշտոնավարումը, որը Հակակոռուպցիոն դատարանի և վերադաս ատյանների կողմից ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո անգամ անմիջապես չէր վերացվել. 2025 թվականի ապրիլին կայացման պահից օրինական ուժի մեջ մտած այդ դատական ակտի պահանջը դատախազի կողմից կատարվել էր միայն դրա կայացումից 6 ամիս անց:

Սակայն պաշտոնին վերականգնվելուց կարճ ժամանակ անց դատախազությունը նոր՝ առավել զավեշտալի հիմք էր ստեղծել Հովսեփյանի պաշտոնավարումը վերստին կասեցնելու համար:

Մասնավորապես՝ 2003 թվականին դատարանի վճռի հիման վրա Արգամ Հովսեփյանի տատի տան սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ գործով, դատախազության նախաձեռնությամբ նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն: Այդ հիմնավորմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջից կրկին կասեցվել է ինչպես քրեական հետապնդման ժամկետը, այնպես էլ Բյուրոյի տնօրենի պաշտոնավարումը՝ պատճառաբանությամբ, թե նա կարող է ազդեցություն գործել փորձագետների վրա:

Տարօրինակ էր այն հանգամանքը, որ Հայաստանում նմանատիպ փորձաքննություններ իրականացնող այլ մասնագիտացված կառույցների առկայության պայմաններում, փորձաքննությունը նշանակվել էր հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած Բյուրոյում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակը մեկն է՝ արհեստականորեն խոչընդոտել դեռևս 2024 թվականին վերընտրված տնօրենի պաշտոնավարմանը։

Ավելին, նույնիսկ այն բանից հետո, երբ Բյուրոյից դեռ նախորդ տարի գրավոր տեղեկացրել են, որ տվյալ պահին իրենց մոտ նման փորձաքննություն իրականացնելն անհնար է, վարույթն իրականացնող մարմինը փորձաքննությունը չի վերահասցեագրել այլ կենտրոնի և չի վերացրել պաշտոնավարման կասեցումը:

Պարզվում է՝ Արգամ Հովսեփյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել էին ինչպես պաշտոնավարման կասեցումը չվերացնելու մասին որոշումը, այնպես էլ քրեական վարույթի կասեցման որոշումը, որը ևս Հակակոռուպցիոն դատարանի կողմից ոչ իրավաչափ է ճանաչել:

Սակայն կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները դատախազությունը չի կատարել և վերաքննիչ բողոքներ է տարել:

Եվ ահա, պարզվում է, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, օրեր առաջ բեկանել է Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման կասեցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի որոշումը: Նշենք, որ Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը՝ Սարգիս Միրզոյանը, ըստ պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալների, հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա։

Հիշեցնենք, որ նույն այդ կառույցում՝ ԱԱԾ-ում, 2025 թվականի սեպտեմբերից որպես խորհրդական է աշխատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ Գևորգ Մարգարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, Բյուրոյի տնօրենի պաշտոնում հայտարարված մրցույթում գլխավոր դատախազի աջակցությունը վայելող թեկնածուն էր, սակայն չէր ընտրվել այդ պաշտոնում:

Արդյո՞ք սա զուտ փաստերի համընկնում է, թե՞ գործ ունենք Արգամ Հովսեփյանի դեմ երկու ուժային կառույցների համակարգված գործողությունների և դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության հետ, ցույց կտա ժամանակը:

Արգամ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության տարած երկրորդ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կայացվելու է առաջիկա օրերին:

ԱԳՆ–ում ԵՄ դեսպանների հետ քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։ Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ:

Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջնորդել դատախազը

2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տնային կալանքն էլ վերացրեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։

Եւ, ահա, տարիներ տևած այս գործի քննությունը մոտեցել է ավարտին․ հունիսի 17-ին Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հրանտ Ներսիսյանը հանդես է եկել մեղադրական ճառով։ Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ մեղադրողը հետեւյալ ճառն է ասել․ «Միսաք Սամվելի Փաշիկյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Լյովա Արայի Բանդուրյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար»։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմն էլ է հանդես եկել ճառով, իսկ հուլիսին դատարանը վերդիկտով է հանդես գալու` որոշելով մեղավոր է արդյոք Լյովա Բանդուրյանը, թե ոչ:․ «Լյովա Բանդուրյանը կապ չունի դեպքի հետ, ես իմ պաշտպանական ճառով դա հիմնավորել եմ, դա հիմնավորվել է հետազոտված ապացույցներով։ Բանդուրյանը հանդես է եկել կանխարգելողի դերում, կան տեսագրություններ, որ նա փորձել է բաժանել», ասաց պաշտպանը։

Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա

Վրաստանում բացահայտվել է այսպես կոչված «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի գործ, հաղորդում է TV Pirveli-ն։ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում և Քվեմո Քարթլիում իրականացված լայնամասշտաբ հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է 21 մարդ։

Քննության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մաքսային ծառայության նախկին աշխատակից է։ Մարնեուլիում գտնվող նրա տանը հատուկ գործողությունն իրականացվել է լուսաբացին։ Ձերբակալվածի հարազատները պնդում են, որ նա որևէ կապ չունի հանցախմբի հետ, և սխալմունք է տեղի ունեցել։

Գործով անցնող ևս մեկ անձ՝ Կասպիի մունիցիպալիտետում ձերբակալված Իբրահիմ Նուրիևը, իր փաստաբանի պնդմամբ, տուժող է և ինքն է ենթարկվել քրեական հեղինակությունների շորթմանը։

Քննությունը պնդում է, որ ձերբակալվածները մասնակցել են ֆինանսական վեճերի կարգավորման նպատակով այսպես կոչված «գողական հաշվեհարդարների» կազմակերպմանը։ Իրավապահ մարմինների վարկածով՝ սխեմային ներգրավված է եղել արտերկրում գտնվող քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը։

Հաղորդվում է նաև, որ ևս ինը անձի մեղադրանք է առաջադրվել. նրանց մի մասը անզատության մեջ է, իսկ մի մասի նկատմամբ հայտարարվել է որոնում։

Ըստ գործի նյութերի՝ Վրաստանում Մամեդովի հետ կապված անձանց միջոցով բիզնեսի ներկայացուցիչներից և քաղաքացիներից պահանջվել են խոշոր գումարներ։ Հրաժարվելու դեպքում, ինչպես պնդում է քննությունը, հնչել են ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ։ Բացի դրանից, TV Pirveli-ի տվյալներով, մի շարք դեպքերում հրկիզվել են տուժողների տները։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել են բջջային հեռախոսներ և համակարգչային տեխնիկա, որոնք կասկածյալներն օգտագործել են միմյանց և արտերկրի քրեական հեղինակության հետ կապ հաստատելու համար։

Հայտնաբերվել է նաև ավելի քան 62 հազար դոլար կանխիկ դրամ, որը, ենթադրաբար, հավաքվել էր այսպես կոչված ընդհանուր դրամարկղի («օբշչակի») համար, ինչպես նաև մեղադրյալներին պատկանող ավտոմեքենաներ, ռազմամթերք և հրազեն, գրում է Грузия Online-ը։

Իրանը Հայաստանին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել TRIPP նախագծի իրականացման հարցում․ ԶԼՄ

Իրանը Հայաստանին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել TRIPP նախագծի իրականացման հարցում․ ԶԼՄ

Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է.

«Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։

Ու հիմա ուշադիիիիր:

Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցին, ներկայացնելով Հայաստանը։

Հիմա հարց. լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան…»: