Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ պետք չէ վախենալ Ռուսաստանի հետ շփումներից։
«Կարծում եմ՝ սա պրագմատիկ մոտեցում է, որը համապատասխանում է ինչպես վրաց ժողովրդի շահերին, այնպես էլ Վրաստանի հետ մեր հարաբերություններին»,- հավելել է Սերգեյ Լավրովը։