Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ, նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։

«Ես չէի ցանկանում, որ տնտեսական աղետ լինի։ Եթե սա շարունակվեր, դա կարող էր տեղի ունենալ», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ ինքը խոսում էր հնարավոր խաղաղության կամ համաձայնագրի չհասնելու մասին, շուկաները համապատասխան կերպով արձագանքում էին։

Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքիանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։

Այս հայտարարությունից հետո նավթի գները նվազել են։ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,79 դոլարի, որը, սակայն, 8 դոլարով ավելի բարձր է, քան մինչև փետրվարի 28-ին հակամարտության մեկնարկը։

BBC-ն նշում է, որ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության դեպքում։

Բացի այդ, հուշագրով նախատեսվում է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է նոսրացվի տեղում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո։ Ավելի վաղ ԱՄՆ-ն պահանջում էր, որ միջուկային նյութը դուրս բերվի Իրանից։

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա, ըստ համաձայնագրի, 60 օրվա ընթացքում ջրային ուղով անցնող նավերից ոչ մի գումար չի գանձվի։ Սակայն հուշագիրը հնարավորություն է թողնում հետագա գանձումների համար։ Հիշեցնենք՝ հակամարտությունից առաջ ոչ մի տուրք չէր գանձվում նեղուցով նավագնացության համար։

Իսկ 300 միլիարդ դոլարի հիմնադրամի մասին ԱՄՆ նախագահը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ընթացքում  ասել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին ոչ մի գումար չի տա։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ Իրանի սառեցված ակտիվները պետք է վերադարձվեն։

«Դա մեր գումարը չէ, նրանցն է, և մենք այն սառեցրել ենք։ Որոշակի պահի, կարծում եմ, մենք սիպտված կլինենք վերադարձնել այն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

Դաշնային պահուստի նիստից հետո Ուոլ Սթրիթը փակվել է անկմամբ

Չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազում են գրանցել, քանի որ ներդրողներն սկսել են գնահատել Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները։

Ինչպես և սպասվում էր, Դաշնային պահուստը դաշնային հիմնադրամների տոկոսադրույքը պահպանել է տարեկան 3,5-3,75% միջակայքում։ Բաց շուկաների գործառնությունների դաշնային կոմիտեի (FOMC) հայտարարության մեջ նշվում է ԱՄՆ տնտեսական ակտիվության վստահ աճի և աշխատաշուկայի կայունության, ինչպես նաև բարձր գնաճի պահպանման մասին։

«Գնաճը շարունակում է բարձր մնալ նպատակային 2% ցուցանիշից, ինչը մասամբ արտացոլում է առաջարկի կողմից առաջացած ցնցումները, որոնք գնաճ են ստեղծել որոշակի ոլորտներում (ներառյալ էներգակիրների գները)։ Կոմիտեն կապահովի գների կայունությունը»,- ասված է փաստաթղթում։

ԴՊՀ ղեկավարները բարձրացրել են ընթացիկ տարվա գնաճի մակարդակի կանխատեսումը՝ մարտին սպասվող 2,7%-ից հասցնելով այն 3,6%-ի։ Նրանց միջնարժեքային կանխատեսումը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի վերջը հիմնական տոկոսադրույքը կկազմի 3,8%, մինչդեռ մարտյան կանխատեսումը ենթադրել է 3,4% մակարդակ։ Իրենց գնահատականները ներկայացրած 18 ղեկավարներից ինն ակնկալում են, որ մինչև տարեվերջ տոկոսադրույքը կբարձրանա առնվազն 25 բազիսային կետով։

ԴՊՀ նոր ղեկավար Քևին Ուորշը չի մասնակցել կանխատեսումների կազմմանը։ Նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ դա «ոչ օգտակար» է համարում Կենտրոնական բանկի քաղաքականության իրականացման համար։ Ուորշը նաև ընդգծել է գների կայունացման հարցում Դաշնային պահուստի հաստատակամությունը։

«ԴՊՀ հայտարարության և ասուլիսում Ուորշի մեկնաբանությունների մեջ հստակորեն նկատվում է «կոշտ» միտում,— նշել է «Rosenblatt Securities»-ի թրեյդեր Մայքլ Ջեյմսը։— Իմ կարծիքով՝ գլխավոր հետևությունն այն է, որ ԴՊՀ-ն կենտրոնացել է գների կայունության ապահովման խնդրի վրա»։

S&P 500 ինդեքսի բաղադրիչների թվում աճի տեմպերով առաջատարների եռյակում են հայտնվել Moderna Inc.-ը (+11,6%), Robinhood Markets-ը (+8,9%) և GE Vernova-ն (+6,8%), իսկ Dow Jones-ի կազմում՝ Caterpillar-ը (+1,1%), Goldman Sachs Group-ը (+0,8%) և JPMorgan Chase & Co.-ն (+0,7%):

S&P 500-ում ամենամեծ անկումը գրանցել են Carvana-ն (-10,3%), EchoStar-ը (-7,7%) և Equifax-ը, իսկ Dow Jones-ում՝ Salesforce Inc.-ը (-4,1%), Microsoft Corp.-ը (-3,8%) և Amazon.com Inc.-ը (-3,5%):

«SpaceX»-ի արժեթղթերն էժանացել են 4,9%-ով՝ Իլոն Մասկի ընկերության՝ ֆոնդային շուկայում անցած ուրբաթ օրվա նորամուտից ի վեր առաջին անգամ առևտրային շրջանն ավարտելով կորուստներով։

Բորսայական օպերատոր «CME Group»-ի բաժնետոմսերի գինը նվազել է 3,5%-ով, որն ավելի վաղ հայտարարել էր նոր գլխավոր գործադիր տնօրենի (CEO) նշանակման մասին։

Իրենց կապիտալիզացիան զգալիորեն ավելացրել են չիպեր արտադրող ընկերությունները՝ «Broadcom» (+4,3%), «Marvell Technology» (+3,9%), «Intel Corp.» (+3,5%), «Micron Technology» (+2,2%) և «Advanced Micro Devices» (+1%):

«Meta» ընկերության շուկայական արժեքը նվազել է 5,4%-ով, «Alphabet Inc.»-ինը՝ 2,5%-ով, «Tesla»-ինը՝ 2,1%-ով, «Nvidia Corp.»-ինը՝ 1,3%-ով, իսկ «Apple Inc.»-ինը՝ 1,1%-ով։

«Dow Jones Industrial Average» ինդեքսն ընկել է 0,98%-ով՝ հասնելով 51492,55 կետի։

«Standard & Poor’s 500»-ի արժեքը նվազել է 1,21%-ով՝ կազմելով 7420,1 կետ։

«Nasdaq Composite» ինդեքսը կորցրել է 1,34% և փակվել 26021,66 կետի մակարդակում։

Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ (տեսանյութ)

Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն՝ կից գրառմամբ․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
     Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի հունիսի 08-ի թիվ ՑՊ-057-06/26 որոշման համաձայն:
Ցուցակման պահից նշված պարտատոմսերով թույլատրվում է հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը:

Ամիօ բանկի կողմից թողարկվել են 2,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.00% արժեկտրոնային տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Ընդհանուր թողարկումը կազմում է 25,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

✉ [email protected] | 010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի

«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի

Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որևէ մեկ այլ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մեր հրթիռները նախատեսված են միայն արձակելու համար, ոչ թե դրանց շուրջ բանակցելու։ Մենք մեր պաշտպանական կարողությունները չենք քննարկելու որևէ մեկի հետ որևէ բանակցային գործընթացում», – ասել է Բաղային՝ որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Դիվանագետն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո: Տեքստում հրթիռային ծրագիրը չի հիշատակվում որպես ապագա բանակցությունների առարկա, որոնք Թեհրանն ու Վաշինգթոնը կվարեն՝ Իրանի միջուկային հարցի և պատժամիջոցների լուծմանն ուղղված վերջնական համաձայնության հասնելու համար:

«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի

«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի

Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որևէ մեկ այլ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մեր հրթիռները նախատեսված են միայն արձակելու համար, ոչ թե դրանց շուրջ բանակցելու։ Մենք մեր պաշտպանական կարողությունները չենք քննարկելու որևէ մեկի հետ որևէ բանակցային գործընթացում», – ասել է Բաղային՝ որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Դիվանագետն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո: Տեքստում հրթիռային ծրագիրը չի հիշատակվում որպես ապագա բանակցությունների առարկա, որոնք Թեհրանն ու Վաշինգթոնը կվարեն՝ Իրանի միջուկային հարցի և պատժամիջոցների լուծմանն ուղղված վերջնական համաձայնության հասնելու համար: