Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը Վաշինգտոնի պարտության փաստաթուղթն է. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրն անվանել է փաստաթուղթ, որը վկայում է Վաշինգտոնի պարտության մասին, հաղորդում է Pars Today-ը։

«Այս հուշագիրը ԱՄՆ-ի պարտությունը հավաստող փաստաթուղթ է։ Ժողովուրդը կտեսնի և կկայացնի իր դատավճիռը»,- հայտարարել է Ղալիբաֆը։

Նա նշել է, որ փաստաթղթի մի շարք դրույթների շուրջ աշխատանքը եղել է բարդ և տևական՝ իրավական նրբությունների պատճառով։

«Հուշագրի որոշ կետեր քննարկվել են ժամերով՝ դրանց իրավական նրբության պատճառով»,- ասել է խորհրդարանի խոսնակը։

Ինչպես հաղորդում է Fars-ը, Ղալիբաֆը ուշադրություն է հրավիրել նաև համաձայնագրի՝ երկրի տնտեսական վերականգնմանը վերաբերող դրույթներին։ Նա հավելել է, որ հուշագրի վեցերորդ կետով նախատեսված է Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման ծրագիր, որին նախատեսվում է ուղղել 300 միլիարդ դոլարի ներդրումներ։

«Այս կետում սահմանված է 300 միլիարդ դոլարի գումար՝ Իրանում ներդրումների համար, որոնց մի մասն ուղղվելու է վերականգնմանը»,- նշել է նա։

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Իրանի դեմ սահմանափակող միջոցների հարցին և հայտարարել, որ ծովային շրջափակման երկարատև պահպանման վերաբերյալ մտահոգությունները չեն արդարացել։

«Ոմանք անհանգստանում էին՝ արդյո՞ք շրջափակումը կհանվի միայն 30 օր հետո։ Բայց, փառք Աստծո, այն չեղարկվեց ընդամենը երեք օրում»,- ասել է Ղալիբաֆը։

Բացի դրանից, նա քննադատել է միջազգային կառույցների արձագանքը վերջին հակամարտությանը՝ նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը չի տարածել որևէ հայտարարություն, որում ԱՄՆ-ն ագրեսոր կորակվեր։

«ՄԱԿ-ը նույնիսկ մեկ հայտարարություն չի հրապարակել, որով ԱՄՆ-ն ագրեսոր կճանաչվեր։ Մի աշխարհում, որտեղ գործում է ուժի օրենքը, մենք պետք է պաշտպանենք մեր շահերը սեփական հզորությամբ»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։

«Փաստացի ազդարարում է նոր քաղաքական ճնշումների փուլ»․ Սուրեն Սուրենյանց

«Փաստացի ազդարարում է նոր քաղաքական ճնշումների փուլ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «

Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
     Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։
     Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։
     Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։
     Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։
     Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։
     Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։
     Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։
     Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։
     Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։
     Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։
     Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։
     Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։
     Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։ Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը»։

Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում

«Ռոսավիացիա»-ն հայտնում է, որ Smartavia ավիաընկերության Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթը, որը Սև ծովի վրա վթարային ազդանշան էր տվել, բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։

«Սոչիից Արխանգելսկ չվերթն իրականացնող Smartavia ավիաընկերության Boeing 737-800 օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ մեկնման օդանավակայան, նախնական տվյալներով՝ օդանավում առկա տեխնիկական անսարքության պատճառով»,- նշվում է «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության մեջ։

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան

Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը կայուն ձևակերպում ունեն և կայուն հաջորդականություն։
     Վստահ եմ, որ պատմություն քիչ թե շատ գիտեք, հիմա պրոյեկտեք։
     Փուլ առաջին։
     Ստեղծվում է հանրային էյֆորիա մեեեծ խոստումներով։ Էյֆորիան կիսում են գրեթե բոլորը, հակոտնյա կամ սկեպտիկ տարրերը արտամղվում են հենց էյֆորիկ հանրության կողմից։
     Փուլ երկրորդ։
     Ձևավորվում են անցանկալի խմբեր հանրության ներսում ` контра բոլշևիկյան, ոջլոտ ինտիլիգենտներ, նախկիններ։ Հա իմանաք, որ նախկինը հայ հրաշամանուկ հեղափոխության բառապաշարը չի, բոլշևիկա-նացիստական փոխառում է։
     Փուլ երրորդ։
     Հեղափոխական էյֆորիան սկսում է թուլանալ` ներմուծվում է ակտիվ պրոպագանդան, բլիթի և մտրակի քաղաքականությունը։ Անհնազանդ մտավորականության «գյամերը» քաշում են կուսակցությանը հնազանդ «մտավորականները»:
     Սկսվում են հրապարակային ամոթանքներ և աշխատանքից ազատելու պրոցեսներ։
     Փուլ չորրորդ։
     Արտամղվում են արդեն ոչ միայն դասակարգային այլև էթնիկ խմբերը` հրեա լինի Գերմանիայում, ոչ ռուս լինի բոլշևիզմի օրոք, թե արցախցի ներկայումս։ Հմուտ հրահրում են ատելություն։ Կուսակցականացնում են ռեսուրսները։ Մասնավոր բիզնեսը գործում է միայմ ռեժիմի թույլտվությամբ։
     Փուլ հինգերորդ։
     Դատարանն սկսում է պրոցեսներ, ուր դակում է ռեժիմի որոշումները, փակում են սահմանները, սկզբում հատուկենտ, հետո մասսայական, իջնում է երկաթե վարագույր։
     Փուլ վերջին

Այրում կամ վերացնում են գրքերը։ Համակենտրոնացման ճամբար»։

Թրամփը խոստացել է այցելել Հնդկաստան. Վաշինգտոնը և Նյու Դելին մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող G7-ի 2026 թվականի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ խոստացել է այցելել Հնդկաստան, ինչը կարող է վկայել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման մասին, հաղորդում է BBC News-ը։

Թրամփը հայտարարել է, որ այցը տեղի կունենա «ապագայում ինչ-որ պահի», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը։

Երկու պետությունների միջև հարաբերությունները հայտնվել էին ճնշման տակ, երբ Թրամփն անցյալ տարի հայտարարեց Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին։ Լրացուցիչ լարվածություն էր առաջացրել անցյալ շաբաթ Օմանի ծոցում ամերիկյան զինվորականների հարվածի հետևանքով երեք հնդիկ նավաստիների զոհվելը։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ հարձակման թիրախն է եղել մի լցանավ, որը կասկածվում էր իրանական նավահանգիստների շրջափակումը խախտելու մեջ։

Հանդիպման ընթացքում Մոդին բարձրացրել է Հորմուզի նեղուցի շրջանում աշխատող հնդիկ նավաստիների անվտանգության հարցը։ Առաջնորդները քննարկել են նաև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք բարդացել էին, երբ ԱՄՆ-ն վերջերս որոշեց ներմուծման նոր սահմանափակումներ մտցնել այն երկրների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավարար չափով ակտիվ չեն պայքարում հարկադիր աշխատանքի դեմ։

Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Թրամփը Մոդիին «կոշտ բանակցող» է անվանել և հաստատել է մոտ ապագայում Հնդկաստան այցելելու մտադրությունը։

Պատասխանելով ամերիկա-հնդկական պաշտպանական համագործակցության մասին հարցին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն օգնություն կցուցաբերի Հնդկաստանին հարձակման դեպքում։

«Եթե ինչ-որ մեկը հարձակվի այս մարդու վրա, մենք կողքին կլինենք։ Իսկ ահա եթե նոր առաջնորդ հայտնվի՝ վստահ չեմ»,- ասել է Թրամփը՝ մատնացույց անելով Մոդիին։

Հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերություններում նկատվող բարձր լարվածության շրջանում։ Հնդիկ նավաստիների զոհվելուց և հնդկական անձնակազմերով այլ նավերին հասցված հարվածներից հետո Նյու Դելին երկու անգամ կանչել էր ամերիկյան բարձրաստիճան դիվանագետին՝ բացատրություններ տալու համար։

Ներքաղաքական ասպարեզում Մոդին քննադատության էր ենթարկվում ընդդիմության կողմից, որ ուղղակիորեն չի դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները և Վաշինգտոնի հետ երկխոսությունում ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել։

Հնդկաստանը մնում է աշխարհում նավթի խոշորագույն ներկրողներից մեկը՝ անհրաժեշտ ծավալի մոտ 90%-ը գնելով արտերկրից։ Իրանի շուրջ ռազմական գործողությունները և Հորմուզի նեղուցի փակումը, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը, լրջորեն անդրադարձել են հնդկական տնտեսության վրա։

Հաջորդ շաբաթ երկու երկրների ներկայացուցիչները պետք է հանդիպեն Նյու Դելիում՝ քննարկելու ապագա առևտրային համաձայնագրի վերջին մանրամասները։ Հնդիկ պաշտոնյաների բնորոշմամբ՝ բանակցությունները թևակոխում են եզրափակիչ փուլ։

«ՀՀ քաղաքացիների մի հատվածին ընտրական իրավունքից զրկելը սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Արա Պողոսյան

«ՀՀ քաղաքացիների մի հատվածին ընտրական իրավունքից զրկելը սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արհամարհելով ՀՀ սահմանադրական կարգը, ոտնահարելով ՀՀ քաղաքացիների ֆունդամենտալ իրավունքները՝ զուտ այսրոպեական քաղաքական շահի համար ՀՀ քաղաքացիների մի հատվածին զրկել ընտրական իրավունքից, ուղղակի հանցագործություն է և սահմանադրական կարգի տապալման փորձ։
     ՀՀ քաղաքացին իշխանության գլխավոր և միակ աղբյուրն է, որին կամայականորեն փորձում են զրկել ընտրական իրավունքից։ Եվ եթե հայրենի ընդդիմությունը, որ 500.000-ից ավել քվե է ստացել, չի կարող թույլ չտալ սահմանադրական կարգի տապալման այդ փորձը, ուրեմն մնում է իսկապես մտածել, թե արդյո՞ք նրանք կոմպետենտ են քաղաքականությամբ զբաղվելու»։

Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ուղևորատար օդանավը Սև ծովի վրա տագնապի ազդանշան է տվել

Smartavia ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Սոչիից Արխանգելսկ, Սև ծովի վրա տագնապի ազդանշան է տվել։ Դրանից հետո նրա նշանը անհետացել է ռադարային հսկողությունից, գրում է SHOT Telegram-ալիքը։

Ինչպես հայտնում է ինտերնետային պարբերականը, մոտ 10 րոպե առաջ 5N164 բորտային համարով Smartavia օդանավը Սև ծովի ջրատարածքի վրա փոխանցել է 7700 ազդանշանը։

Որպես կանոն, այս կոդը վկայում է օդանավում արտակարգ կամ վթարային իրավիճակի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց օդանավն անհետացել է ռադիոլոկացիոն էկրաններից։ Այս պահին պատահարի մանրամասները ճշտվում են, հաղորդում է «Комсомольская правда»-ն։