ՀԱՀ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և ձայնաձայնային նռնակներ է կիրառել արտաքսման սպասող ներգաղթյալների դեմ

Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և արտաքսման սպասող ներգաղթյալների միջև, հաղորդում է Associated Press-ը: Բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են ռետինե փամփուշտներ և ձայնաձայնային նռնակներ։

Անկարգությունները տեղի են ունեցել հասարակական կենտրոնի մոտ, որտեղ իշխանությունները ձևակերպում են օտարերկրացիների արտաքսման փաստաթղթերը։ Հարավաֆրիկյան հեռուստաալիքների ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարների խմբերը քարեր, փայտեր և այլ առարկաներ նետում ոստիկանների վրա, իսկ ուժայինները պատասխանում են հատուկ միջոցների կիրառմամբ։

Հավաքվածների հիմնական մասը Մալավիի քաղաքացիներ են։ Ավելի քան մեկ շաբաթ առաջ նրանք ժամանել էին հավաքակայան՝ Մալավիի կառավարության տրամադրած ավտոբուսներով հայրենիք կամավոր վերադառնալու համար։ Սակայն մեկնման կազմակերպման ձգձգումները հանգեցրել են դժգոհության աճի։

Կվազուլու-Նատալ նահանգի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ տեղավորման կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում կա Մալավիի գրեթե 10 հազար քաղաքացի, ովքեր սպասում են տուն ուղարկվելուն։

Ձգձգված գործընթացի պատճառով ՀԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղում կազմակերպել է ներգաղթի դատարան և սկսել արտաքսման պաշտոնական ընթացակարգեր։ Գերատեսչության տվյալներով՝ արդեն պարզվել է, որ առնվազն 1876 մարդ երկրում է գտնվում առանց անհրաժեշտ փաստաթղթերի և ենթակա է արտաքսման։ Մնացածների կարգավիճակի ստուգումը շարունակվում է։

Դուրբանի քաղաքապետը հայտարարել է, որ ի վերջո արտաքսումը կարող է վերաբերել Մալավիի ավելի քան 6 հազար քաղաքացիների։

Մալավին դարձել է աֆրիկյան այն մի քանի երկրներից մեկը, որոնք սկսել են իրենց քաղաքացիներին դուրս բերել ՀԱՀ-ից՝ հականերգաղթյալական տրամադրությունների աճի և օտարերկրացիների վրա հարձակումների մասին լուրերի ֆոնին։ Ավելի վաղ հարյուրավոր մալավիացիներ արդեն ավտոբուսներով վերադարձվել էին տուն։

Համանման միջոցներ են ձեռնարկել նաև Նիգերիան, Գանան, Մոզամբիկը և Զիմբաբվեն՝ իրենց քաղաքացիների համար կազմակերպելով չվերթներ և ավտոբուսային փոխադրումներ ՀԱՀ-ից։

ՀԱՀ կառավարությունը դատապարտել է օտարերկրացիների վրա հարձակումների շարքը, որոնք տեղի են ունեցել երկրում հականերգաղթյալական տրամադրությունների ուժեղացման ֆոնին։

Վերջին տարիներին երկրի իշխանությունները խստացրել են միգրացիոն քաղաքականությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՀ-ից արտաքսվել է ավելի քան 100 հազար մարդ, որոնք երկրում գտնվել են անօրինական կերպով։ Եվս ավելի քան 500 հազար մարդ վերադարձվել է ծագման երկրներ՝ հարավաֆրիկյան սահմանն ապօրինի հատելու փորձերից հետո։

Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում:

​Երևանյան թիմը որակավորման առաջին փուլում կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ:

​Այդ դիմակայության հանրագումարում հաղթանակի հասնելու դեպքում որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կստանա «Ֆլորիանա» (Մալթա) / «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին:

​​«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 7-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 14-ին:

​Որակավորման առաջին փուլը չհաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում որպես մրցակից կունենա «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) / «Կուպս» (Ֆինլանդիա) զույգի պարտվողին:

Armsport

Միլանում տրամվայի վարորդները գռեհիկ չաթ են ստեղծել՝ տեսահսկման համակարգից վերցված ուղևորուհիների լուսանկարներով

Միլանում քաղաքային տրանսպորտի մի քանի վարորդներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից WhatsApp-ի չաթի գործով հետաքննություն սկսվելուց հետո, որտեղ, ենթադրվում է, որ տարածվել են ուղևորուհիների լուսանկարները տեսահսկման տեսախցիկներից և հրապարակվել են սեքսիստական ու գռեհիկ մեկնաբանություններ, գրում է The Guardian-ը։

Միլանի դատախազությունը երեքշաբթի հետաքննություն է սկսել ATM տրանսպորտային ընկերության առնվազն մեկ աշխատակցի նկատմամբ։ Նա կասկածվում է տեղեկատվական համակարգեր ապօրինի մուտք գործելու և ուղևորուհիների պատկերներն ստանալու համար տեսահսկման համակարգն անօրինական օգտագործելու մեջ։

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել նաև ընկերության հինգ այլ աշխատակիցների մոտ և առգրավել նրանց բջջային հեռախոսներն ու էլեկտրոնային սարքերը։

Քննությունը ուսումնասիրում է այն տեղեկությունը, ըստ որի չաթի մասնակիցները փոխանակվել են տեսահսկման տեսախցիկների կադրերով, որոնցում խոշոր պլանով պատկերված են եղել տրամվայներով երթևեկող կանանց դեմքերը, ոտքերը, կուրծքը և կոնքերը։

Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ մի կին, որը շաբաթ օրը երթևեկում էր թիվ 15 երթուղու տրամվայով, նկատել է իր առջև նստած վարորդին, որը հերթափոխի մեջ չէր, բայց դեռ համազգեստով էր։ Նրա հեռախոսի էկրանին բաց է եղել WhatsApp-ի խմբային չաթը՝ նմանատիպ լուսանկարներով և ուղևորուհիների արտաքինի մասին մեկնաբանություններով։

Հասկանալով, որ պատկերներն արվել են անվտանգության նպատակով տրամվայներում տեղադրված տեսահսկման տեսախցիկներից՝ կինը լուսանկարել է հեռախոսի էկրանը և լուսանկարը փոխանցել հայտնի ֆեմինիստ ակտիվիստուհու, որը տեղի ունեցածի մասին հայտնել է տրանսպորտային ընկերությանը։

ATM-ում հայտարարել են, որ ներքին հետաքննություն են սկսել։ Ընկերությունն ընդգծել է, որ գործում է օպերատիվ կերպով՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, ծառայողական համակարգերի օգտագործման ճշտությունը ստուգելու, ինչպես նաև ուղևորների և իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարող աշխատակիցների պաշտպանությունն ապահովելու համար։

Առայժմ պարզված չէ՝ լուսանկարներն ստացվել են մեկ տրամվայի՞, թե՞ մի քանիսի տեսախցիկներից, և արդյո՞ք դրանք տարածվել են WhatsApp-ի խմբից դուրս։

Լոմբարդիայում Codacons սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության տարածաշրջանային բաժնի նախագահ Մարկո Մարիա Դոնցելին տեղի ունեցածն անվանել է ծայրահեղ լուրջ միջադեպ։ Նա նշել է, որ եթե փաստերը հաստատվեն, խոսքը կարող է վերաբերվել Իտալիայի քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների մասին, իսկ տուժած կանայք կկարողանան դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել։

Տրանսպորտի ոլորտի մի քանի արհմիությունների ղեկավարներ նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ մարդկային արժանապատվության հարգումն ու գենդերային հավասարությունը հիմնարար արժեքներ են։

Դեպքը լայն արձագանք է ստացել Իտալիայում առցանց կանատյացության (misogyny) խնդրի շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Անցյալ տարի հանրային դժգոհություն էր առաջացրել մի պոռնոկայքի հայտնվելը, որտեղ տեղադրված էին հայտնի կանանց, նրանց թվում՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի կեղծված պատկերները։ Մայիսին Մելոնին ինքը դատապարտել էր արհեստական բանականության միջոցով ստեղծված իր պատկերով դիփֆեյքերի տարածումը, ներառյալ այն լուսանկարները, որոնցում երկրի վարչապետը պատկերված էր ներքնազգեստով։

«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան

«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։
     Իշխանությունները սկսելու են ռեպրեսիվ մեթոդներով ճնշել խորհրդարան անցած ուժերին այնպես, որպեսզի վերջիններս մտածեն պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելու մասին։
     Փաշինյանի նպատակը հենց սա է` մի կողմից ցույց տալ, իբր դեմ է ընդդիմադիր ուժերի խորհրդարանում հայտնվելուն, մյուս կողմից ստեղծել պայմաններ, որպեսզի վերջիններս պատգամավորական մանդատ վերցնելու մեջ տեսնեն ռեպրեսիաների դեմ իմունիտետ ունենալու շանսը։
     Ու կարծես թե Փաշինյանը հասնում է իր նպատակին։ Վախը կստիպի շատերին կողմնորոշվել դեպի մանդատը։
     Իհարկե` խոսքը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մասին չէ, այլ այն մասին, որ լեգիտիմությունը պահանջում է առնվազն արտաքին շղարշ, որը կապահովի ընտրությունների հայտարարված արդյունքներով խորհրդարանի ձևավորումը։
     Ի դեպ` դրանից հետո ընտրակեղծիքների մասին խոսելը մի տեսակ փարիսեցիություն կլինի»։

Անգլիան պարտության մատնեց Խորվաթիային (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում մրցեց Խորվաթիայի թիմի հետ։ 4:2 հաշվով առավելության հասավ գերմանացի Թումաս Տուխելի գլխավորած թիմը։

Անգլիացիներից դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։

Աչքի ընկան նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

Խորվաթիայի հավաքականի գոլերը խփեցին իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինան եւ ամերիկյան «Դալլասի» հարձակվող Պետար Մուսան։

Երկրորդ տուրում Անգլիան հունիսի 23-ին կմրցի Գանայի հետ։ Խորվաթիան հունիսի 24-ին կխաղա Պանամայի հետ։

ԱԱ-2026, L խումբ, առաջին տուր

Անգլիա – Խորվաթիա՝ 4:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 12, 11ն, 42, Ջուդ Բելինգեմ, 47, Մարկուս Ռեշֆորդ, 85 – Մարտին Բատուրինա, 36, Պետար Մուսա, 45+5

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Անահիտ Մանասյանի 2022-2025 թվականների հայտարարագրերը և առանձնացրել նրա գույքային դրության, դրամական միջոցների ու եկամուտների վերաբերյալ բոլոր տվյալները։

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է նաև 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային ավանդները կազմել են՝• 9 մլն 300 հազար դրամ,• 9 հազար 123 եվրո,• 9 հազար 326 ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 16 մլն 401 հազար դրամ,• 23 հազար 654 եվրո,• 204 ԱՄՆ դոլար։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են՝• 140 հազար դրամ,• 4 հազար 750 եվրո,• 6 հազար 600 ԱՄՆ դոլար։2022 թվականին Անահիտ Մանասյանի հայտարարագրված եկամուտները գերազանցել են 15.2 մլն դրամը։

Ամենախոշոր եկամուտներից են եղել՝• ՀՀ դատական դեպարտամենտից՝ 3 մլն 394 հազար դրամ,• «Չաարատ Կապան» ՓԲԸ-ից՝ 1 մլն 800 հազար դրամ,• «Եվրասիա համագործակցության» հիմնադրամից՝ 1 մլն 416 հազար դրամ,• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 316 հազար դրամ։

Բացի դրանից, Մանասյանը եվրոյով և շվեյցարական ֆրանկով եկամուտներ է ստացել միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից և ՄԱԿ-ից։

Այսպիսով, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանն ունեցել է 2 բնակարան, 1 ավտոմեքենա, շուրջ 25.7 մլն դրամի և 32.7 հազար եվրոյի բանկային միջոցներ, ինչպես նաև բազմարժութային կանխիկ խնայողություններ։

2023 թվական. ՄԻՊ դառնալու առաջին տարում ի՞նչ ունեցվածք է ունեցել հայտարարագրել Մանասյանը2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը շարունակել է տնօրինել նույն երկու բնակարաններն ու 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և չի օտարել։Արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ և փոխառություններ հայտարարագրված չեն եղել։

Տարվա վերջում նրա բանկային ավանդները կազմել են՝• 10 մլն 100 հազար դրամ,• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,• 9 հազար 258.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 37 մլն 602 հազար 726 դրամ,• 288 հազար 18 դրամ,• 16 հազար 854.46 եվրո,• 196.67 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները կազմել են՝• 100 հազար դրամ,• 4 հազար 330 եվրո,• 6 հազար 480 ԱՄՆ դոլար։2023 թվականին Անահիտ Մանասյանի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 480 հազար 46 դրամ։

Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 14 մլն 683 հազար 951 դրամ,• ՀՀ դատախազությունից աշխատավարձ՝ 6 մլն 472 հազար 732 դրամ,• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 2 մլն 113 հազար 794 դրամ,• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 797 հազար 328 դրամ,• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 355.42 ԱՄՆ դոլար,• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 61 հազար 511 դրամ,• Ֆինանսների նախարարությունից այլ եկամուտ՝ 211 հազար 192 դրամ։Տարվա ավարտին Մանասյանի դրամական միջոցները զգալիորեն աճել էին՝ հատկապես բանկային հաշիվներում կուտակված դրամային միջոցների հաշվին։

2024 թվական. բանկային միջոցների նոր աճ2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը պահպանել է Երևանում գտնվող երկու բնակարանները և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։Տարվա ընթացքում անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերում և օտարում չի արձանագրվել։

Տարվա վերջի դրությամբ բանկային ավանդները կազմել են՝• 10 մլն 967 հազար 304.8 դրամ,• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,• 9 հազար 451.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 49 մլն 947 հազար 342.26 դրամ,• 288 հազար 18.1 դրամ,• 23 հազար 909.93 եվրո,• 652.57 ԱՄՆ դոլար։Ընդհանուր դրամային հաշիվների մնացորդը կազմել է 50 մլն 235 հազար 360 դրամ։

Կանխիկ միջոցները կազմել են՝• 100 հազար դրամ,• 3 հազար 427 եվրո,• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։2024 թվականի եկամուտները կազմել են 19 մլն 470 հազար 330 դրամ։

Դրանց թվում՝

• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ 16 մլն 820 հազար 148 դրամ,

• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 543 հազար 503 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 865 հազար 715 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324 ԱՄՆ դոլար,

• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 81 հազար 668 դրամ,

• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից՝ 33 հազար 178 դրամ։

2025 թվական. 31 միլիոն դրամի փոխառություն և աճող ավանդներ

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ունենալ Երևանում գտնվող երկու բնակարան և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։Տարվա ամենաուշագրավ փոփոխությունը կապված է փոխառությունների հետ։ Մանասյանը «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին տրամադրել է 31 մլն 292 հազար դրամի փոխառություն։

Բանկային ավանդները տարվա վերջում կազմել են՝

• 11 մլն 890 հազար 797 դրամ,

• 10 հազար 24 ԱՄՆ դոլար,

• 9 հազար 621.27 եվրո։Բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝

• 31 մլն 850 հազար 2.55 դրամ,• 288 հազար 18 դրամ,• 33 հազար 184.38 եվրո,

• 96.08 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները կազմել են՝

• 200 հազար դրամ,

• 2 հազար 927 եվրո,

• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։

ՀՀ ՄԻՊ-ի 2025 թվականի եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար 425 դրամ։

Դրանց թվում՝

• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 17 մլն 611 հազար 534 դրամ,

• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 1 մլն 291 հազար 928 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 923 հազար 492.9 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324.61 ԱՄՆ դոլար,

• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 77 հազար 209 դրամ,

• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ՝ 32 հազար 902 դրամ։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2025 թվականներին Անահիտ Մանասյանի հիմնական գույքային պատկերը մնացել է անփոփոխ՝ երկու բնակարան և մեկ ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ տարեցտարի աճել են նրա բանկային ավանդներն ու դրամական միջոցները, իսկ 2025 թվականին արդեն հայտարարվել է նաև 31.3 մլն դրամի փոխառություն, որը տրամադրվել է «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին։ Նրա տարեկան եկամուտները նշված ժամանակահատվածում տատանվել են 15.2-24.5 մլն դրամի սահմաններում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում