«Ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ Սրբազանի աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է.

«Դ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ընդունենք կամ ոչ, պատերազմը արվեստ և գիտություն է` խորապես շաղկապված ոգեկանության և ներընդունակության հետ, որը որակական բարձր արժեքներով և արժանիքներով օժտված առաջնորդ-զորագլխի կարիք ունի:

Այս առումով, պատերազմից առավել կործանարար է այն վարողի կարողության և ունակության, վերոնշյալ համակարգերի բացակայությունը:
     Ըստ էության, պատերազմի ելքը հիմնական առումով պայմանավորված է հենց այս հանգամանքով, որովհետև «Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին» (Սիրաք 10:3) և «Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով» (Առակ. 24:5-6), ինչպես և «ձեռքերս վարժեցրիր պատերազմի… պատերազմելու զորություն տվեցիր, վրաս հարձակվողներին ոտքերիս տակ գցեցիր» (Սաղմ. 17:35-40):

Այսինքն` միանշանակորեն մարդկային գործոնը` առաջնորդությունը, ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը և ոչ միայն զենքերն ու զինատեսակները և կամ դրանց տիրապետելու կամ չտիրապետելու կարողությունը, որոնք անքննարկելիորեն կարևոր են, բայց ոչ վճռորոշ. «Օրհնյալ է Տերը` իմ Աստվածը, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս ճակատամարտի» (Սաղմ. 143:1) և մինչդեռ «Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները» (Սաղմ. 77:9):

Համաշխարհային պատմության մեջ մինչև մեր օրեր վերոնշյալի օրինակները բազմաթիվ են, որոնց այստեղ և այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ:

Ինչպես առաջնորդության հանգամանքը վճռորոշ էր ժողովրդի ազատության դժվարին ու ծանր ճանապարհին. «Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը նրանց առջև չլիներ… անարգեցին ցանկալի երկիրը…» (Սաղմ. 105:23-24) և «բոլոր ազգերն ինձ շրջապատեցին, և Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց, շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին, և Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Սաղմ. 117:10-11):

Այսինքն` այդպիսի առաջնորդությունն է հանգուցալուծումը և հաղթանակի գրավականը. «Դիմեց Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր կամքի` այն մարդկանց, որ արժանի են դրան» (Բ Մակ. 15:21):

Ի վերջո, չհանձնվողին ոչ ոք չի կարող ծառայեցնել կամ ստրկացնել: Թերևս կարողանան մահվան մատնել, բայց ոչ երբեք՝ պարտության:

Միանշանակորեն, պետության առաջնային և կարևորագույն պատասխանատվությունը մանրակրկիտ մշակված ծրագրով պատրաստ լինելն է կանխատեսվող և անկանխատեսելի պատերազմին և ժողովրդին սպառնացող վտանգներին և ոչ թե երկրի ղեկավարի մակարդակով երևակայական կամ իրական պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին և նույնիսկ ավելին` դառնալ սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ:

Հետևաբար, երկրի և ժողովրդի համար ոչ թե պատերազմն է սպառնալիք կամ սարսափելի, այլ այդպիսի մտածողությամբ ղեկավարի առաջնորդությամբ ծագած պատերազմի հավանականությունը. «Այն թագավորը, որ իրեն աթոռակից չունի իմաստությունը, չի կարող իրեն վստահված ժողովրդի համար վայելուչ լինել» (Եղիշե, էջ 14-15):

Այս առումով, մեր ժողովուրդն, ըստ էության, որքան էլ հոգեբանական ահաբեկության ենթարկված լինի, ոչ թե վախենում է պատերազմից, այլ ենթագիտակցորեն և գիտակցորեն վախենում է ներկա իշխանության և նրա ղեկավարի օրոք պատերազմից: Եվ սա հասկանալի է և արդարացված, քանի որ մեր վերջին Հայրենական պատերազմում (44-օրյա) պարտության պատճառը հենց այս հանգամանքն էր. կռվեց բանակը, կռվեց ժողովուրդը, բայց ձախողեց կառավարությունը` իր ղեկավարով, երբ չգործեց պետական ողջ համակարգը և ճիշտ ու կազմակերպված համակարգային կերպով չարձագանքեց սպառնալիքին և չկառավարեց պատերազմը, որը և շարունակվեց հետպատերազմյան դառն հետևանքներով մինչև այսօր:

Արձանագրենք և հաստատենք, որ թե՛ պատերազմից վախը, և թե՛ պատերազմ հրահրելու խելացնորությունը անառողջ առաջնորդության պատճառով է. «Թագավորը ոչ միայն պատասխանատու է իր համար, այլև նրանց համար, որոնց կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 15):

Պատերազմ վարելու և այն հաղթելու բացառիկ, կատարյալ և ամբողջական օրինակ է Հիսուս Քրիստոսի` Զորագլուխ-Առաջնորդի և առաջնորդության օրինակը:

Ինչպես`

• Անապատում փորձությունը – հոգևոր իմաստով և խորքով` ամբողջությամբ պատերազմին պատրաստություն,

• Աշակերտների կոչում – հրավերը առաքելության – ղեկավարության և բանակի պատրաստությունը,

• Քարոզչությունը – հոգևոր, բարոյական գիտակցության հաստատումը, կրթադաստիարակչական քարոզչությունը, հոգեբանական պատրաստությունը, վախի մերժումը և պատրաստությունը դիմագրավելու կյանքի պատերազմը` արժեքների համար

• Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը

• Խաչելությունը – ճակատամարտից կամ պատերազմից ոչ թե խուսափելը կամ վախենալը, այլ այն ընդունելը և ընդառաջ գնալը և պատերազմ մղելը

• Սուրբ Հարությունը – թշնամուն պարտության մատնելը, ամրությունները քանդելւ, նրանց տիրելը և Հաղթանակը,

որի համապարփակ և ամբողջական սահմանումը տալիս է առաքյալը. «Համբերությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացվում է մեր առաջ, նայեք Հիսուսին` հավատքի զորագլխին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը… ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:1-5):

Այսպիսի (Մովսեսի և Քրիստոսի) առաջնորդությունն է գովերգում Սբ. Գրիգոր Նարեկացին.

«… Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,

Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,

Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,

Աւրինակ առեալ զՄովսէս,

ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ»:

(ԲԱՆ Ա,Բ)

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարի իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում հայկական շահերն առաջ տանողների դեմ:
Իսկ հիմա, անգամ իր անցկացրած խայտառակ ընտրությունների արդյունքներով, ոչ միայն Ալիևի պահանջած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել, այլև արձանագրվել է, որ շուրջ 600,000 մարդ դեմ է իր ու Ալիևի օրակարգին:
Դե պատկերացրեք, երևի Ալիևը հարցնում է այդ ոնց ես պայքարում ազգային ուժերի դեմ, որ գնալով ավելանում են իրենց սատարողները:
Սա էլ պետք է պատասխանի չէ այդ հարցին:

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը

Միացյալ Նահանգները չորեքշաբթի հրապարակել է հանգստյան օրերին Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ընթերցել է 14 կետից բաղկացած փաստաթուղթը, որում շարադրված են դրույթներ Հորմուզի նեղուցի բացման, Իրանի դեմ առանձին ֆինանսական սահմանափակումների մեղմացման մասին, ինչպես նաև նշված են ապագա տեխնիկական բանակցությունների ընթացքում իրանական միջուկային ծրագրի դիտարկման վերաբերյալ ակնկալիքները։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխըմբռնման Իսլամաբադի հուշագիր» խորագրով փաստաթուղթը հրապարակվել է այն քննադատությունից հետո, որ դրա տեքստը նախկինում չէր հանրայնացվել։

Հուշագիրը պետք է պաշտոնապես ստորագրվի ուրբաթ, որից հետո կսկսվի 60-օրյա պատուհան՝ գործարքի վերջնական պայմանները համաձայնեցնելու համար։

Ստորև բերված է ամբողջական տեքստը.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համատեղ և բարեխղճորեն համաձայնության են եկել [ամսաթիվ]-ին հետևյալի շուրջ.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ընթացիկ պատերազմում նրանց դաշնակիցները ստորագրում են սույն փոխըմբռնման հուշագիրը՝ հայտարարելու բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում, և պարտավորվում են այդ պահից սկսած չսկսել որևէ պատերազմ կամ որևէ ռազմական գործողություն միմյանց դեմ, ինչպես նաև ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառման սպառնալիքից կամ դրա կիրառումից և ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմի մշտական դադարեցումը և սույն կետի մյուս դրույթները։

2. Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3. Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են բանակցություններ վարել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգման հնարավորությամբ։

4. Սույն հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն ծովային շրջափակման և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ցանկացած խոչընդոտների վերացումը և ամբողջությամբ կդադարեցնեն ծովային շրջափակումը 30 օրվա ընթացքում։ Այս ժամանակահատվածում նավերի տեղաշարժը կվերականգնվի նախապատերազմյան ծավալներին համամասնորեն, որոնք կվերականգնի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում են դուրս բերել իրենց ուժերը Իրանի Իսլամական Հանրապետության մերձակայքից՝ վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։

5. Սույն հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը ջանքեր կգործադրի 60 օրվա ընթացքում Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար։ Առևտրային նավերի տեղաշարժը կսկսվի անմիջապես, և հաշվի առնելով տեխնիկական ու ռազմական խոչընդոտների վերացման ու Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ականազերծման անհրաժեշտությունը՝ կներդրվի 30 օրվա ընթացքում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսություն կվարի Օմանի Սուլթանության հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա կառավարումը և ծովային ծառայությունները որոշելու համար՝ խորհրդակցելով Պարսից ծոցի մյուս ափամերձ պետությունների հետ՝ միջազգային իրավունքին և նեղուցի ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքներին համապատասխան։

6. Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ պարտավորվում են մշակել առնվազն 300 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի վերջնական փոխհամաձայնեցված պլան՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար։ Այս պլանի իրականացման մեխանիզմը վերջնականապես կհամաձայնեցվի վերջնական համաձայնագրի շրջանակներում 60 օրվա ընթացքում։ Համապատասխան ֆինանսական գործառնությունների համար բոլոր անհրաժեշտ արտոնագրերը, բացառությունները և թույլտվությունները կտրամադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։

7. Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերը, ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ առաջնային և երկրորդային, վերջնական համաձայնագրի շրջանակներում համաձայնեցված ժամանակացույցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում են պատժամիջոցների չեղարկման հարցի կրիտիկական կարևորությունը և մտադրություն են հայտնում անհապաղ դիտարկել այդ հարցերը բանակցությունների ընթացքում՝ փոխադարձ համաձայնության հասնելու համար։

8. Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատում է, որ չի ձեռք բերի կամ մշակի միջուկային զենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնության են եկել կարգավորել հարստացված նյութի պաշարների հարցը այն մեխանիզմին համապատասխան, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի 7-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն՝ նվազագույն մեթոդաբանությամբ, այն է՝ նոսրացում տեղում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։ Կողմերը նաև համաձայնել են քննարկել հարստացման հարցը և Իրանի միջուկային կարիքների հետ կապված փոխադարձաբար համաձայնեցված այլ հարցեր՝ վերջնական համաձայնագրում համաձայնեցված գոհացուցիչ շրջանակային հիմքի վրա։

9. Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են պահպանել ստատուս քվոն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է իր միջուկային ծրագրի ընթացիկ կարգավիճակը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն սահմանում նոր պատժամիջոցներ և տարածաշրջանում չեն տեղակայում հավելյալ ուժեր։

10. Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են սույն հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների չեղարկումը տրամադրել ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունները իրանական հում նավթի, նավթամթերքի և ածանցյալների արտահանման, ինչպես նաև բոլոր հարակից ծառայությունների համար, ներառյալ՝ բանկային գործառնությունները, ապահովագրությունը, տեղափոխումը և այլն։

11. Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են սույն հուշագրի կատարումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար տնօրինմանը հանձնել սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները։ ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների ընթացքում փոխադարձաբար կհամաձայնեցնեն այդ միջոցների ազատման ընթացակարգերը։ Այդ միջոցները պետք է ամբողջությամբ հասանելի լինեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նշանակած ցանկացած վերջնական շահառուի վճարման համար։ ԱՄՆ-ն պարտավորվում է տրամադրել բոլոր անհրաժեշտ արտոնագրերն ու թույլտվությունները։

12. Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնում են ստեղծել գործադիր մեխանիզմ՝ սույն հուշագրի կատարմանը և վերջնական համաձայնագրի հետագա պահպանմանը հետևելու համար։

13. Սույն հուշագրի ստորագրումից հետո և 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի կատարման մեկնարկի ու դրանց շարունակման պայմանով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը կսկսեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները բացառապես մնացած կետերի վերաբերյալ։

14. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով»։

Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է իր դեմ

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չի կարող հայտարարել, թե ոչ մի պատերազմի ռիսկ էլ չի եղել, այլ ընդամենը եղել է նախընտրական պարզունակ շանտաժ: Դրա համար էլ նա պետք է գտնի ինչ որ բացատրություն, ու գտել է՝ Հաջիեւի այցը Դիլիջան: Այնպես, ինչպես ութ միլիարդ պետական պարտքի ավելացման թեմայով նա գտավ «բացատրություն», թե՝ զենք ենք առել: Այն դեպքում, երբ գործնականում բոլոր հաստատված տվյալներով, Հայաստանը այս ընթացքոմ կատարել է հազիվ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական գնում:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով «բացատրում» է ոչ միայն պատերազմի պարզունակ շանտաժը՝ կառավարելու ինչ որ բարդ աշխատանքով, այլ նաեւ՝ Հաջիեւի այցը ինքնին: Որովհետեւ այցն ըստ ամենայնի եղել է շատ բարդ, ինչի վկայությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը:

Ամբողջ հարցն այն է, որ նախընտական շանտաժը հասարակության դեմ, որ իրականացնում էր Փաշինյանը, ըստ ամենայնի հետընտրական շրջանում նրա դեմ է շրջում Բաքուն: Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց այդ թեմայի Պանդորայի արկղը, եւ հիմա արկղի պարունակությունը Ադրբեջանն ըստ երեւույթին օգտագործում է արդեն Փաշինյանի դեմ:

Շաբաթներ, ամիսներ շարունակ հենց այս վտանգավոր փակուղիների մասին է, որ խոսում էի, փորձում բացատրել, պարզաբանել, ներկայացնել ընտրողներին, մատնանշելով ներկայումս վարվող քաղաքականության եւ դրա առաջնորդող ուժի իշխանության պահպանման խիստ վտանգավորությունը:

Գրել է Հակոբ Բադալյանը

«Լավ է հասկանում, որ հեղափոխության համար ստեղծել է կարևոր, սակայն դեռևս ոչ բավարար պայման»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վախեցած ճիչեր կոնցալագերից․
     Փաշինյան Նիկոլը հեղափոխության մասին սկսել է շատ խոսել։ Իշխանությունը կորցնելու վախերի արտահայտում է։ Կան մարդիկ, որոնք մութ անտառ մտնելուց սկսում են վախից գոռգոռալ, հիմա կոնցլագերի պարետի մոտ նույն վիճակն է։ Ինքը լավ է հասկանում, որ հեղափոխության համար ստեղծել է կարևոր, սակայն դեռևս ոչ բավարար պայման՝ ապալեգիտիմացրել է խորհրդարանական ընտրությունները։ Օգոստոսին ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է բնականաբար ոչ լեգիտիմ վարչապետ։ Իսկ լեգիտիմություն չունեցող իշխանությունը սարսափում է հեղափոխությունից, քանի որ հասարակությանը արդեն ազդակ է տվել, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը գրեթե անհնար է»։

Թրամփը հրաժարվել է գնահատել Պուտինի պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի շարունակման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի շարունակման համար, քան Ուկրաինայի ղեկավարությունը, հաղորդում է NBC News-ը։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա, որովհետև ես փորձում եմ կարգավորել իրավիճակը, իսկ դա չի հեշտացնում խնդիրը»,- հայտարարել է նա լրագրողներին։

Նրա հայտարարությունները հնչել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների շրջանակում անցկացված երկկողմ հանդիպման ժամանակ։

Թրամփը հայտարարել է նաև, որ «շատ լավ բանակցություններ» է վարել ինչպես Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

ԱՄՆ նախագահը պատասխանել է նաև Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների հնարավոր վերականգնման մասին հարցին՝ նշելով, որ այդ հարցը դիտարկվում է։ Ըստնրա՝ Վաշինգտոնը հետևելու է, թե որքանով կնվազեն նավթի գները։

Թրամփը հավելել է, որ նավթի գները վերջին օրերին նվազել են այն ֆոնին, որ ԱՄՆ-ն մոտենում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ավելի վաղ այս տարի Թրամփի վարչակազմը մեղմացրել էր ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մի մասը՝ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված գների աճի ֆոնին։