Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որբենզինի գները կայունացել են երկրի շրջանների մեծ մասում հոկտեմբերին առավելագույն մակարդակին հասնելուց հետո։
Այս մասին Պուտինն ասել է Վառելիքաէներգետիկ համալիրի հարցերով հանձնաժողովի նիստում։
«Հոկտեմբերի սկզբին առավելագույն մակարդակին հասնելուց հետո երկրի շրջանների մեծ մասում բենզինի գներն ընդհանուր առմամբ կայունացել են»,- նշել է Պուտինը։