«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան

«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. «Փաստորեն, Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում 34 կինոթատրոններից հանել տալ և չեղարկել Մոն*եի ֆիլմի ցուցադրումը` վերջին պահին.. Ահա այսպես նրանք ջանում են եւ հաջողում, իսկ ռուսները… Դե ռուսական ապարատը դիմադրելու չունի…
     Դրա մոտիվացիան սպանեցին Հայաստանում ոմանք` իրենք ռուսաֆոբ քաղաքականությամբ,
     Ռուսներն էլ, այո, մերժել են Մոնթեին ու ձեռի հետ մեզ կսմթում են… Էս ա քաղաքականությունը , մանրակրկիտ ու հետևողական պայքարը ` ԱՐՑԱԽ-ի ադրբեջանականացման ու հայկական հետքի դեմ:
     Իսկ ինչ է անում ՀԱՅ-Ը կամ հայկական ազգանուններով չինովնիկը մեզ մոտ ու ՌԴ-ում… Թքած ունեն կամ առնվազն կիսում են ադրբեջանական քաղաքականությունն ընդդեմ հայկական ինքնության:
     Մոնթեն դեռ հասանելի կդառնա ու կվարակի դրսի ու ներսի հայությանն իր մտածողությամբ, իր արդար մղումներով
     Դե մենք էլ կարձանագրենք ու կանցնենք առաջ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *