Կոլումբիայում յագուարը ներխուժել է համալսարանի շենք և շրջել միջանցքներում

Վայրի յագուարը ներխուժել է Կոլումբիայի ազգային համալսարանի շենք և շրջել միջանցքներով. միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է տեղական «Tiempo» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։

«Կոլումբիայի ազգային համալսարանի Ամազոնիայի մասնաճյուղի տնօրինությունը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել առկա դասերը, երբ համալսարանի միջանցքներում հսկայական յագուար է նկատվել»,- նշում է «Tiempo»-ն։

Հաղորդվում է, որ դեպքի վայր են կանչվել հրշեջները, ոստիկանությունն ու Հարավային Ամազոնիայի տարածաշրջանային կայուն զարգացման ծառայության աշխատակիցները։ Կենդանին իրեն հանգիստ է պահել. յագուարը զբոսնել է շենքի միջանցքներով և ժամանակ առ ժամանակ պառկել և ննջել, մանրամասնում է թերթը։

Լրատվամիջոցը հավելում է, որ հետագա հսկողության համար յագուարին բռնել և տեղափոխել են անասնաբուժական կենտրոն։ Հարավային Ամազոնիայի կայուն զարգացման ծառայության ներկայացուցիչ Սիդալի Օրտեգան հայտնել է, որ կենդանին 118 կիլոգրամ կշռող արու տեսակ է։

Յագուարին որսալու գործողությանը մասնակցած անասնաբույժները ենթադրում են, որ կենդանին մաշկային վարակ ունի։ Նրան կարող են ազատ արձակել առաջիկա օրերին։

ԵՄ-ն Հայաստանի համար առևտրային արտոնություններ է պատրաստում. FT

Եվրամիությունը պատրաստվում է արտակարգ առևտրային միջոցառումներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ մեղմելու Ռուսաստանի կողմից վերջին շաբաթներին սահմանված ներմուծման…

Գազատարի վնասման հետևանքով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից

Գազատարի վնասման հետևանքով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից․ հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 17-ին ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասված է հայտարարության մեջ։