Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար

Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները՝ սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու և միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Channel 12» հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ այդ տվյալների՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մտադիր չէ ԱՄՆ-ի հետ վերջնական միջուկային համաձայնագիր կնքել։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հեռուստաալիքին հայտնել են նաև, որ Թեհրանը «ձգձգելու է գործընթացը, և բանակցությունների համար նախատեսված 60 օրը կվերածվի շատ ավելի երկար ժամկետի»։

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցները նշում են, որ դեռևս հստակ չէ, թե հատկապես ինչ է ներառված Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրում, քանի որ թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ իրանցի պաշտոնյաները հանդես են գալիս հակասական հայտարարություններով։

Այս համատեքստում աղբյուրներն ուշադրություն են հրավիրում իրանական կողմի այն հայտարարությանը, թե համաձայնագիրը Թեհրանին թույլ կտա ինքնուրույն որոշել Իրանի տարածքում հարստացված ուրանի նոսրացման հարցը։

Իսրայելցի փորձագետները, վերլուծելով գործարքի վերաբերյալ տվյալները, կասկածամտորեն են մոտեցել Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին։ Նրանցից շատերի կարծիքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը, որը սահմանափակում էր այդ ծրագիրը, ռումբի ստեղծումը կանխելու ավելի ամուր երաշխիքներ էր պարունակում, հայտնում է «Channel 12»-ը։

«Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում․
     Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։
     Այս որոշումը հատկապես ուշագրավ է, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վաղուց դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական երկրների մեծ մասում նման ինստիտուտ չի գործում։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։
     Այդ մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ խորհրդարանը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունն ու հակակշիռների մեխանիզմները բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։
     Սակայն Հունգարիայի որոշումը վկայում է, որ 21-րդ դարում ավտորիտարիզմը կարող է ձևավորվել ոչ միայն սահմանադրությունների խախտման կամ ընտրությունների վերացման, այլև ընտրական ընթացակարգերի ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ նույն քաղաքական ուժը կամ առաջնորդը երկար տարիներ վերահսկում են պետական համակարգը, աստիճանաբար թուլանում են քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռներն ու իշխանության փոփոխելիության մշակույթը։
     Հենց այս պատճառով Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որը նպատակ ունի կանխել մեկ անձի կամ մեկ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում (սակայն միայն ժամկետների սահմանափակումը բավարար չէ, ավելի կարևոր են՝
     անկախ դատարանները,
     ազատ մեդիան,
     իրական քաղաքական մրցակցությունը,
     իշխանության փոփոխելիության մշակույթը)։
     Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։
     Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։ Խորհրդարանը գործնականում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «կրնկի» տակ, դատական և իրավապահ համակարգերը դարձել են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր:
     Իշխանությունն ավելի ու ավելի հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։
     Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։
     Հայաստանում շարունակվում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը։
     Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»:

Իրանը սկսել է նավթի արտահանումը ամերիկյան շրջափակման դադարեցումից հետո

Իրանական տանկերները վերջին երկու ամիսների ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթի արտահանումը այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին շրջանակային համաձայնության մասին, որը, ի թիվս այլնի, նախատեսում է իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման դադարեցում, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում է TankerTrackers վերլուծական ընկերությունը, որը զբաղվում է ծովային փոխադրումների մոնիթորինգով, իրանական տանկերներն արդեն հաջողությամբ արտահանել են նավթի երկու խմբաքանակ։

Ընկերության տվյալներով, որոնք հաստատվում են արբանյակային լուսանկարներով, Իրանի ազգային տանկերային ընկերության առնվազն երկու սուպերտանկեր, տեղափոխելով 3,8 մլն բարել հում նավթ, անցել են ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման գիծը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կրկին բաց է համաձայնեցված հուշագրի պայմաններին համապատասխան, սակայն ավելի ուշ փոխել է ժամկետները՝ հայտարարելով, որ նեղուցը կրկին կբացվի փաստաթղթի պաշտոնական ստորագրումից հետո՝ ուրբաթ օրը Շվեյցարիայում։

Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ»