ԱՄՆ հետախուզությունում կարծում են, որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության լծակ է ձեռք բերել. CNN

Իրանը վերջին հակամարտությունից հետո կարողություն է ձեռք բերել անհրաժեշտության դեպքում էապես սահմանափակելու կամ ժամանակավորապես փակելու համաշխարհային նավթային առևտրի առանցքային երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի մուտքը, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության գնահատականներին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ հետախուզական համայնքում կարծում են, որ մարտական գործողությունների ընթացքում Իրանն արդեն իսկ ցուցադրել է նեղուցում նավագնացության վրա ազդելու և Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու հնարավորությունը, ինչն ամրապնդել է նրա բանակցային դիրքերը։

Ըստ գնահատականների՝ այդ մեթոդները Թեհրանում կարող են դիտարկել որպես ճնշման գործիք ապագայում։

Ամերիկյան աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը, ինչպես ակնկալվում է, պետք է ստորագրվի ուրբաթ, ներառում են նեղուցում ազատ նավագնացության վերականգնման պայմանը։ Այդ պայմանի կատարումից կախված՝ նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների փուլային մեղմացում։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարում են, որ Իրանը չի ստանա համաձայնագրով նախատեսված արտոնությունները, եթե չապահովվի ծովային միջանցքի գործունեությունը։ Հնարավոր խթանների մանրամասները չեն բացահայտվում։

Որոշ աղբյուրներ մատնանշում են, որ, չնայած բանակցային գործընթացին, նավագնացության մեջ խափանումների ռիսկերը պահպանվում են, քանի որ տարածաշրջանում իրավիճակը դեռևս անկայուն է, իսկ ապահովագրական և լոգիստիկ ընկերությունները բարձր ռիսկերը հաշվի են առնում։

Նշվում է նաև, որ Իրանն ունի զգալի ռազմական ներուժ, ներառյալ հրթիռային համակարգեր, անօդաչու սարքեր և արագընթաց մոտորանավակներ, որոնք կարող են օգտագործվել ծովային ենթակառուցվածքների և նավագնացության վրա ազդելու համար։

Աղբյուրների տվյալներով՝ քննարկվում է նեղուցի շրջանում նավագնացության միջազգային ուղեկցման կամ մոնիթորինգի հնարավորությունը, սակայն կոնկրետ մեխանիզմներ դեռևս որոշված չեն։

Նյութում հիշատակվում է նաև, որ բանակցությունների տապալման դեպքում դիտարկվում է տարածաշրջանում Իրանի դաշնակից ուժերի միջոցով այլ ծովային երթուղիների վրա ճնշումների ընդլայնման ռիսկը։

Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծում են, որ բանակցությունների նպատակն է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ռազմավարական ծովային ուղիների կրկնակի փակումն անհնար կդառնա, սակայն ընդունում են, որ վերահսկողության կայուն մեխանիզմ դեռևս ձևավորված չէ։

Հռոմի Պապը պաշտպանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը

Հռոմի Լևոն XIV պապը երեքշաբթի բարձր է գնահատել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագիրը՝ «շնորհակալություն հայտնելով Տիրոջը» այն բանի համար, որ երկու տերությունները մտադիր են ուրբաթ պաշտոնապես ձևակերպել իրենց համաձայնությունը, հաղորդում է Reuters-ը։

Հռոմի Պապը հույս է հայտնել, որ գործարքը ընդմիշտ վերջ կդնի հակամարտությանը։

«Դեռևս կան լուծման ենթակա մի քանի հարցեր, սակայն միշտ ավելի լավ է դա անել երկխոսության, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պատերազմին վերադառնալով,- ասել է նա լրագրողներին Իտալիայի Կաստել Գանդոլֆոյում գտնվող իր նստավայրի մոտ։- Ես հույս ունեմ, որ սա իսկապես պատերազմի խնդրի լուծումն է, որ պատերազմն իսկապես ավարտվել է, և որ մենք կարող ենք առաջ շարժվել»։

«Դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տղաներ և աղջիկներ, երբ հայտարարում եք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, դա նշանակում է, որ դուք չե՛ք ընդունում այդ արդյունքները։
     Եթե չե՛ք ընդունում այդ արդյունքները, ինչպե՞ս կարող եք ոչ լեգիտիմ խորհրդարանում լինել ոչ լեգիտիմ ընդդիմություն։
     Եթե գնում եք խորհրդարան, նշանակում է, այնուամենայնիվ ընդունում եք այդ խորհրդարանի լեգիտիմությունը։
     Քաղաքականությունը մանկապարտեզ չի, ինչպիսին որ դարձրել են գործող իշխանությունները․․․
     Լո՛ւրջ վերաբերվեք քաղաքականությանը, լո՛ւրջ վերաբերվեք ստացած ամեն քվեին, և լուրջ վերաբերվեք ձեր ստանձնած պարտավորություններին։ Ո՛չ ոք ձեզ խոստումներ ու նախընտրական ելույթներ չի՛ պարտադրել, դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»։

Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանին

Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։

Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։

Եթե ընդդիմադիր ուժերը չմտնեն խորհրդարան, նրանք հեշտությամբ հանրաքվեի կդնեն Ալիևի սահմանադրությունը. Աշոտ Մարկոսյան