ԱՄՆ-ի և Իրանի պայմանագիրը «փոխում է խաղի կանոնները». Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին CNN հեռուստաալիքիմտված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «բեկումնային պահ» է իրավիճակի զարգացման մեջ և կարող է փոխել ընդհանուր քաղաքական համատեքստը, ներառյալ մոտեցումն այլ հակամարտություններին, դրանց թվում՝ Ուկրաինայում։

Մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Քարնին նշել է, որ ծանոթացել է համաձայնագրի տեքստին և այն համարում է կրակի ժամանակավոր դադարեցման գործուն ու իրատեսական մեխանիզմ։

«Ես տեսել եմ համաձայնագիրը։ Մենք ունենք նույն աղբյուրները, ինչ դուք։ Դա ողջամիտ ծավալի փաստաթուղթ է մի համաձայնագրի համար, որը փաստացի արդեն գործում է։ Դա ռազմական գործողությունների դադարեցում է։ Դա հրադադարի ռեժիմ է այս 60-օրյա ժամանակահատվածի համար, ինչպես գիտեք։ Բայց այն սահմանում է մի շարք պայմաններ և հստակեցնում, թե ինչ տեղի կունենա դրանց կատարումից հետո։ Ես կարծում եմ, որ դա փոխում է խաղի կանոնները՝ ոչ միայն բուն իրավիճակի համար, որովհետև հնարավորություն է ընձեռում, առնվազն, սկսել այս հարցը դուրս բերել սուր փուլից, այլ նաև մեզ հնարավորություն է տալիս, ինչպես քննարկվել է հանդիպումների ժամանակ, մի քայլ հետ գնալ և նորովի նայել Ուկրաինայի իրավիճակին»,- հայտարարել է Քարնին։

Ըստ նրա՝ համաձայնագրի շուրջ ընթացիկ դինամիկան հնարավորությունների պատուհան է ստեղծում արևմտյան երկրների ռազմավարական առաջնահերթությունների վերագնահատման համար և կարող է ազդել հետագա դիվանագիտական գործընթացների վրա։

Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային բարձրակետի

Գիտնականները գրանցել են Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի աճ: Ցուցումները հասել են տարվա այս ժամանակահատվածի համար ռեկորդային մակարդակի, ըստ «Ֆոբոս. բնական կատակլիզմներ և աղետներ» խմբի:

Niño3.4 շրջանը հատուկ ուշադրության է արժանացել: Այս գոտին ծառայում է որպես Էլ Նինյո երևույթի զարգացման կարևոր ցուցիչ: Այնտեղ ջրի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 29.32°C: Ընդամենը հինգ ամսվա ընթացքում՝ հունվարի 9-ից ի վեր, ցուցմունքը բարձրացել է ավելի քան 3.57 միավորով՝ հասնելով 25.75°C:

Նման ցուցումներ տարվա այս ժամանակահատվածում երբեք չեն գրանցվել: Ներկայիս մակարդակին ամենամոտ ջերմաստիճանը եղել է 2015 թվականի նոյեմբերին՝ հզոր սուպեր Էլ Նինյոյի ժամանակ:

Նույնքան մտահոգիչ պատկեր է դիտվում նաև համաշխարհային մասշտաբով: Ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է 20.98°C-ի: Սա բացարձակ ռեկորդ է այս օրացույցային ժամանակահատվածի համար: Հատկանշական է, որ Լա Նինյայի պայմանները, որոնք սովորաբար զսպում են ջերմաստիճանի բարձրացումը, ուժի մեջ էին 2026 թվականի սկզբին։ Դրան չնայած, ներկայիս ցուցանիշները մոտեցել են 2024 թվականի՝ Էլ Նինյոյի ակտիվ փուլի ցուցանիշներին։ Դրանք այժմ հասել են պատմական առավելագույնի հունիսի կեսերին։

Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ Էլ Նինյոն արդեն սկսվել է։ Այս իրադարձությունը կլինի ամենաուժեղը վերջին 76 տարիների ընթացքում։

Դաշնային մեղադրանքներ Մինեսոտայում. 15 հոգի կասկածվում են Թրամփի միգրացիոն ռեյդը տապալելու մեջ

ԱՄՆ դաշնային դատախազությունը Մինեսոտայում մեղադրանք է առաջադրել 15 հոգու, որոնք կասկածվում են միգրացիոն ծառայությունների աշխատանքին խոչընդոտելու մեջ՝ միգրացիոն վերահսկողության խստացման ուղղությամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի լայնամասշտաբ գործողության ընթացքում, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես երեքշաբթի անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Մինեսոտայի օկրուգի դաշնային դատախազ Դենիել Ռոզենը, հետաքննությունը տևել է մի քանի ամիս և վերաբերել է երկու ակտիվիստական խմբերի մասնակիցներին ու կողմնակիցներին, որոնք, մեղադրանքի վարկածով, համակարգել են ձերբակալությունների ու արտաքսումների տապալմանն ուղղված գործողությունները։

Քննության տվյալներով՝ գործով անցնող անձինք մտել են Direct Action Minnesota կոչվող միավորման մեջ և, ինչպես պնդվում է, մասնակցել են ICE միգրացիոն ծառայության աշխատակիցների հետևմանը, դաշնային օբյեկտների աշխատանքի արգելափակմանը, ինչպես նաև ուժայինների տեղաշարժի համար խոչընդոտների ստեղծմանը։

Նրանց մեղսագրվում է դավադրություն՝ դաշնային աշխատակիցների աշխատանքին խոչընդոտելու նպատակով։ Մեղադրյալների մի մասն անցնում է նաև լրացուցիչ հոդվածներով, դրանց թվում՝ միջնահանգային հետապնդում, պետական գույքի վնասում և հարձակում դաշնային գործակալների վրա։

Գործի շրջանակում ձերբակալվել է 12 մարդ, երկուսը դեռ որոնման մեջ են, մյուսը կալանքի տակ է՝ այլ հիմքերով։

Դատախազության վարկածով՝ խմբի գործողությունները ներառել են ICE-ի աշխատակիցներին հետևելը, ծառայողական ավտոմեքենաների ուղղությամբ իրեր նետելը և դաշնային շենքերի մոտ շրջափակումներ կազմակերպելը։ Իշխանությունները պնդում են, որ բողոքի ցանցը համակարգվել է անանուն կապի ուղիներով և արագորեն մոբիլիզացրել մասնակիցներին տեղերում։

Հետաքննությունն իրականացվում է Թրամփի վարչակազմի խստացված միգրացիոն քաղաքականության հետնապատյերում, որի շրջանակում Մինեսոտայում դաշնային գործակալությունների մասնակցությամբ զանգվածային ձերբակալություններով ուղեկցվող խոշոր գործողություն էր անցկացվել։

«ԱՄՆ–Իրան համաձայնագիրը հարցականի տակ կարող է դնել TRIPP նախագիծը»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ–Իրան հնարավոր 14 կետանոց համաձայնագիրը։ Եթե անգամ հրապարակված տեղեկությունների միայն մի մասն է համապատասխանում իրականությանը, ապա արդեն իսկ տեսանելի է մեկ կարևոր հանգամանք․ այդ համաձայնության տրամաբանությունը լուրջ հարցականի տակ է դնում այսպես կոչված TRIPP նախագիծը, որը ՀՀ իշխանությունները ամիսներ շարունակ ներկայացնում էին որպես տարածաշրջանի ապագայի գրեթե անխուսափելի սցենար։
     Հատկանշական է, որ քննարկվող կետերից առնվազն մի քանիսը հիմնված են Իրանի անվտանգային շահերի ճանաչման և տարածաշրջանում նոր լարվածության օջախների բացառման վրա։ Իսկ դա ուղղակիորեն հակասում է այն գաղափարախոսությանը, որի վրա կառուցվում էր TRIPP նախագիծը։
     Սա հերթական անգամ ապացուցում է, թե որքան անհեռատես և իրավիճակի սխալ գնահատման վրա հիմնված է եղել ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Փոխանակ առաջնորդվելու Հայաստանի պետական շահերով և հաշվի առնելու տարածաշրջանի բոլոր դերակատարների դիրքորոշումները, նրանք ամիսներ շարունակ հանրությանը ներկայացնում էին արտաքին կենտրոններում ծնված նախագծեր՝ որպես արդեն իսկ կայացած իրականություն։
     Այսօր, երբ աշխարհաքաղաքական պայմանները փոխվում են բառացիորեն օրերի ընթացքում, պարզ է դառնում, որ հերթական անգամ իշխանությունները շտապել էին սպասարկել քաղաքական քարոզչությունը՝ այն ներկայացնելով որպես դիվանագիտական ձեռքբերում։
     Պետությունը չի կարող կառուցվել ենթադրությունների, ցանկությունների կամ արտաքին հովանավորների ժամանակավոր ծրագրերի վրա։ Պետությունը կառուցվում է իրատեսական հաշվարկի, ազգային շահի և տարածաշրջանային իրողությունների ճիշտ գնահատման վրա։
     Իսկ TRIPP-ի շուրջ զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքականությունը կրկին ավելի արագ է փոխվում, քան ՀՀ իշխանությունների քարոզչական թեզերը։
     Եվ ցավոք, դրա գինը սովորաբար վճարում է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանը»։

«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան էջում գրել է․ ««Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը»,- այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն՝ ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝ դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։

Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել է ընտրությունները՝ Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները՝ պայմանով՝ հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝ դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝ շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝ համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝ դա է միակ լուծումը»։

Ռուսաստանը Կանադայի քաղաքական էլիտայի 103 ներկայացուցչի ներառել է մուտքի արգելքի «սահմանափակող ցանկում»

Ռուսաստանը հայտարարել է Կանադայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցային «սահմանափակող ցանկի» ընդլայնման մասին՝ ի պատասխան Օտտավայի նոր սահմանափակող միջոցների։

ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ ցուցակում ներառվել է Կանադայի 103 քաղաքացի, որոնց այսուհետ մշտական հիմունքներով արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք։

Սահմանափակումները անդրադարձել են Կանադայի քաղաքական և պետական համակարգի տարբեր մակարդակների ներկայացուցիչների վրա։ Դրանց թվում են՝

• սենատորներ և խորհրդարանի վերին պալատի անդամներ,

• Համայնքների պալատի պատգամավորներ, ներառյալ գործող նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ,

• պետքարտուղարներ և խորհրդարանական քարտուղարներ,

• ինչպես նաև մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնց թվում՝ նախկին դիվանագետներ և կազմակերպությունների ղեկավարներ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ միջոցները ձեռնարկվել են որպես պատասխան արձագանք Կանադայի պատժամիջոցային քաղաքականությանը և կրելու են անժամկետ բնույթ։