Գերմանիան պատրաստ է ներգրավվել Հորմուզի նեղուցի անվտանգության գործում. Մերց

Գերմանիան պատրաստ է ներգրավվել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում, հենց որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Մենք՝ որպես երկիր, նույնպես պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովմանը, հենց որ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմանները։ Մինչ այդ, մենք հանդես կգանք հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։ Մեր նպատակը մնում է անփոփոխ. Իրանը պետք է վերջնականապես դադարեցնի իր միջուկային ծրագիրը, և դա պետք է լինի ստուգելի»,- Բունդեսթագում կառավարական հայտարարությամբ հանդես գալիս ասել է Մերցը։

Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ «Իսրայելի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, հակառակ դեպքում այդ տարածաշրջանում խաղաղություն չի լինի»։

Մինչ այդ, Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբից հայտնել էին, որ Թեհրանը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Այս քայլին Իրանը դիմել է իր տարածքին ԱՄՆ-ի հասցրած կրկնակի հարվածներից հետո։ Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն ընդգծել են, որ նեղուցն անցնելու փորձ կատարած առնվազն երկու նավ արդեն խոցվել է իրենց կողմից։ 

Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Wildberries-ը Հայաստանում Յունիբանկի հետ համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկով։

Պատվերի ձևակերպման փուլում՝ զամբյուղում կամ «Վճարել հիմա» կոճակը սեղմելիս, օգտատերը վճարման տարբերակներում տեսնում է Յունիբանկը։ Ապառիկ ձևակերպելու համար համակարգը օգտատիրոջը տեղափոխում է բանկի էջ, որտեղ նա անցնում է հայտի դիտարկման և հաստատման գործընթացը։

Ապառիկը հնարավոր է ձևակերպել մինչև 2 500 000 հայկական դրամի չափով, մինչև 36 ամիս ժամկետով․ կոնկրետ պայմանները բանկը սահմանում է յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես։ Տոկոսադրույքը և մարման պայմանները ցուցադրվում են ձևակերպման փուլում։

Եթե գնորդը որոշի հրաժարվել ապրանքից, վճարված գումարները կվերադարձվեն։ Այս դեպքում վարկային պայմանագրի պարտավորությունները կվերահաշվարկվեն կամ կփակվեն։

«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ ունենա ընտրության ազատություն, այդ թվում՝ վճարման եղանակների ընտրության հարցում։ Յունիբանկի հետ ինտեգրացիան թույլ է տալիս օգտատերերին առաջարկել թափանցիկ և արագ ծառայություն անմիջապես հարթակի ներսում։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումների հասանելիությունը ուղղակիորեն ազդում է հաճախորդների հավատարմության վրա․ երբ մարդը կարողանում է հենց հիմա ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա համար իրեն հարմար ժամկետներում՝ դա փոխում է գնումների ամբողջ մոտեցումը։ Մենք շարունակելու ենք նման գործիքների ներդրումը՝ Wildberries-ում գնումները հնարավորինս հասանելի դարձնելու համար», — նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

«Յունիբանկը շարունակում է զարգացնել թվային ֆինանսական լուծումները՝ վարկավորման գործընթացը դարձնելով հնարավորինս պարզ և հարմար հաճախորդների համար։ Մենք Հայաստանի սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից ենք, և մեզ համար կարևոր է, որ բանկային ծառայությունները հասանելի լինեն հենց այնտեղ, որտեղ դա հարմար է հաճախորդին։ Wildberries-ի հետ համագործակցության շնորհիվ գնորդները կարող են ապառիկ ձևակերպել անմիջապես գնումի ընթացքում՝ ընդամենը մի քանի քայլով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքները՝ առանց երկար խնայելու կամ գնումը հետաձգելու անհրաժեշտության», — նշել է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:

Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»:

Հավատացած եմ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:

«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում: 

Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,- ասված է շնորհավորանքի մեջ:

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի…

Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ»–ը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ 25-ամյա Սերժ Խ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։